Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձերդ ս. Օծության ամենւսխոնարհ որդի

Փոխնախագահ Բյուրոյի Հովսեփ Խոնունց
Քարտուղար Հակ. Քոչարյան

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.189: Բնագիր: Ձեռագիր:

N 94

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ

ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՆԴԿԱՀԱՅ

ԳԱՂՈՒԹ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

6 սեպտեմբերի 1915թ.
Ս. էջմիածին

Ազգիս Վեհ. Հայրապետը ստացավ սեպտեմբերի 2 թվակիր Ձեր նամակը դոկտոր պ.Հարություն Ստեփանյանի ձեռքով: Հայտնում ենք, որ Ազգային բյուրոն նշանակել է դոկտոր պ. Հ. Ստեփանյւսնին իր կողմից ներկայացուցիչ Հնդկաստան ուղարկելու համար և խնդրում ենք Վեհափառ Հայրապետին նշանակել մի հոգևորական ներկայացուցիչ և տալ երկուսին Հայրապետական կոնդակ ուղղված հնդկահայերին, որպեսզի հաջողությամբ կարողանան ժողովել նվերներ հօգուտ կամավորների ու գաղթական-փախստականների:

Վեհափառ Հայրապետը ծանոթանալով այդ գրության հետ և լսելով Ձեր ներկայացուցչի բացատրությունները, բարեհաճեց հրամայել դիվանիս գրել Ձեզ ներոհիշյալը:

Նախ ինչպես Ձեզ հայտնի է, դեռ անցյալ տարի դեկտեմբերին Վեհ. Հայրապետը Թիֆլիսում Բյուրոյի անդամներին հայտնել էր, նույնը կրկնել է պաշտոնական գործով ս.էջմիածին եկող Բյուրոյի անդամներին ևս, որ մի որևէ կարևոր որոշում կամ կարգադրություն անելիս, որի համար ցանկալի է համարվում Հայրապետական կոնդակ, նախքան խնդրի վերջնական ձևակերպումը և որպես որոշում ներկայացնելը խորհրդակցություն ունենալ Վեհափառ Հտյրապետի հետ, որպեսզի բազմակողմանի խորհրդակցությունից հետո գործը դրվի կանոնավոր հիմքերի վրա և թյուրիմացություն չպատահի: Այժմյան միջնորդության վերաբերմամբ ևս ցանկալի էր նույն կերպ վարվել:

Երկրորդ հնդկահայերից հօգուտ գաղթականաց մինչև այժմ համեմատաբար բավական գումար է ստացվել (ավելի քան հարյուր հազար ռուբլի), և դեռ ժողովարարությունը շարունակվում է: Այսուհետև նոր պատգամավորություն ուղարկելն այդպիսի հեռավոր տեղ արդյոք զգալի արդյունք կարող է ունենալ, այս ևս երկբայելի է: Այս պատճառով Վեհափառ Հայրապետը այժմյան պայմաններում նպատակահարմար չի համարում առանձին պատգամավորություն ուղարկելը, որի մասին դիվանս պատիվ ունի հայտնելու Ձեզ:

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.190: Բնագիր: Ձեռագիր: