Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շինությունը իր հսկողության տակ առնելու, բայց դեռ հարց է, թույլտվություն կստանա՞, արդյոք, էրզրումում մնալու: Ասում են, արդեն մի քանի թղթեր կորած են դպրոցից, մինչդեռ այնտեղ շատ թանկարժեք ձեռագիրներ կան: Այս ամենը ակներև կերպով ցույց է տափս, որ անհետաձգելիորեն անհրաժեշտ է ուղարկել մի վստահելի ներկայացուցիչ հայերի կողմից, որ բավականաչափ հեղինակություն ունենա ռուս զինվորության և ռուս պաշտոնեության աչքում: Այդպիսի մեկը կարող է լինել միմիայն Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը, մի եպիսկոպոս, որ գործի մի հատուկ հայկական մասնաժողովի հետ. կցուցակագրվի մնացած շարժական և անշարժ գույքը, պահպանության միջոցներ ձեռք կառնի, կխնամի այնտեղ մնացած հայերին և նոր երևացողներին և, վերջապես կաշխատի դուրս բերել տաճկական տների մեջ փակված հայ կանանց: Ցանկալի է, որ այդ մասնաժողովի մեջ մտնեն Կարինի նախկին քաղաքական ժողովի հեղինակավոր անդամները, այն է պ.պ. Վահան Շահինյան, Մարգար Քրմոյան և Վահան Միրքանյան:

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.56, թ.36-40: Պատճենը: Ձեռագիր:

N 98

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏՊԱԳՐՎԱԾ «ՀՈՐԻԶՈՆ» ԹԵՐԹՈՒՄ,

ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23 փետրվարի 1916թ.
Թիֆլիս

— Ազգային բյուրոն մեգ խնդրում է հայտնել, որ հունվարի 8-ից հետո ստացվել են հետևյալ նվիրատվությունները. Բագվի հայկական կոմիտեից 500ռ., Սուխումի հայկական կոմիտեից 600ռ., Թիֆլիսի հայկական կոմիտեից 825ռ., Կահիրեի հայկական կոմիտեից 5.000ռ., պ.Լալայանից (Կահիրեից) 300ռ., ժնևի հայ ուսանողներից 600ռ., Դաշտի հայ կանանց կոմիտեից 120ռ., Կովկասի հայոց բարեգործական ընկերության Դերբենդի ճյուղից 160ռ., Հյուսիսային Ամերիկայի Չլսի քաղաքի Վասպուրականի ուսումնական] ընկերությունից 175ռ., Օդեսայի հայկական կոմիտեից 1.000ռ., Բախմուտի հայկական կոմիտեից 800ռ., Նյու-Յորքի Երզնկացվոց ընկերությունից 250ռ., Անդիժանից «Արև»-ի խմբագրության միջոցով 486ռ.35կ.: Բացի դրանից, կամավորների ընտանիքների օգտին նվիրել են մի-մի օրինակ ալբոմի համար հետևյալ անձինք. Ս.Հարությունյանից - 25ռ., Ա.Նահապետյանից (Գրեբյոնկա կայարան) - 25ռ., Տաշկենտւմ Ոսկան Աղաջանյան - 15ռ., ՄԽաչումյան - 10ռ., Արսեն Մելիք-Ղարագյոզյան, ԱՄիքայելյան, ՆԹումանյան, Շամիր Գևորգյան, Ն Ավագյան, Հովհաննես բեկ Մադաթյան, Մ.Կարապետյան, գեներալ ԼՄՊողոսյան - 10ռ., Անդրկասպյան երկրի Արտիկ կայարանում Ս.Մարությանց, տիկին Բ.Մարությանց, Արշակ Միրզոյան - 15-ականռ., Բ.Մելիք-Ալլավերդյան, Գ.Հովհաննիսյան, տիկին ՄՍտեփանյան, Ս֊Ղազարյան - 10-ական ռ., Ս.Սարգսյան, Ա.Պետրոսյան, Ս.Հարությունյան, Ի.Ստեփանյան - 8-ական ո., Սամարղանդում պ. Հ.Շավարշի միջոցով նվիրատուների անունները արդեն տպված են «Հորիզոն»-ի հմ. 35-ի մեջ:

N 99

4 մարտի 1916թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն մեզ խնդրում է հայտնել, որ փետրվարի 12-ից հետո ստացել է հետևյալ նվիրատվությունները. Նյու-Յորքի Երզնկացիների միությունից - 243ո., ժնևից տիկին Մարի Կորբուլից - 100ռ., Նամանգանից Հայկական կոմիտեից -