Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

268ռ.70կ.: Բացի այդ, ալբոմների համար ստացված են նվերներ կամավորների ընտանիքների օգտին Խարկովից Ա. Սարգսյանից - 10ռ., Թերմեզից, ՀՄալխասյանից - 10ռ., Եդեսիայից, Մանր վարկի ընկերությունից - 100 ո., Երեմյա Ծատուրյանից - 25ռ., պ. պ. Կար. Ղազարյանից, Գալ. Մուղդուսյանից, Գրիգ.Խաչիկյանից, Կար-Անտոնյանից - 10-ական ո., Ագուլիսից, Հովհ. Զագյանից - 10ռ., Կոկանդից, նվիրատուների ցուցակն արդեն տպված էր «Հորիզոն»-ի [1916թ.] հմ. 44-ի մեջ:

N 100

12 մարտի 1916թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն մեզ խնդրում է հայտնել, որ մարտի 1-ից հետո ստացվել են հետևյալ նվերները. Մարսելի հայ երիտասարդների միությունից - 600ռ., Կահիրեի Հայկական կոմիտեից - 5.000ռ., պ.Գալալիոաից, Ալեքսանդրապոլից 26ռ., Թիֆլիսի Հայկական կոմիտեից - 300ռ.: Բացի դրանից, ալբոմների համար նվեր ստացվել է կամավորների ընտանիքների օգտին. Աշտարակի հայոց դպրոցից - 18ռ. և Երևանի Կանանց կոմիտեից - 100ռ.:

N 101

6 ապրիլի 1916թ.
Թիֆլիս

Հայոց ազգային բյուրոն մեզ խնդրում է հայտնել, որ մարտի 20-ից հետո ստացվել են հետևյալ նվերները. Թեոդոսիայի Հայկխւկան] կոմիտեից - 500ռ., Օդեսայի Հայկխյկան] կոմիտեից - 1.000ռ., Մարսելից Կովկասի հայ կամավորներին նպաստող կոմիտեից - 820ռ., Վլադիկավկազի Հայկ[ական] կոմիտեից - 1.500ռ., Մարսելից «Հայ երիտասարդաց միությունից» - 600ռ., Եդեսիայից մատաղացու երինջի վաճառումից նվեր Գր.Մարզպանից - 100ռ. կամավորների ընտանիքների օգտին: Բացի դրանից, ալբոմների համար նվերներ ստացվել են կամավորների ընտանիքների օգտին. Թիֆլիսում պ. Ս.Կյուլպենկյանից - 50ռ., Վարոնեժից բժ. Ս Ավետիքյանից - 25ռ., Աննա Վարդ-Պարոնյանից, Ն. Տեր-Փանոպանից, Ա Դավթյանից և Ա.Չախմախյանից - 10-ական ռ., Եդեսիայից Ապրեսյանից, Ի.Ղազարյանից և Մ. Գաբրիելյանից - 10-ական ռ., Հաշտարխանից Երեմիայից- 10ռ.:

N 102

16 ապրիլի 1916թ.
Թիֆլիս

- Եդեսիայից Գրիգոր Սարգսյան Ազգային բյուրոյին դրամի հետ միասին հետևյալ նամակն է ուղղել. «Տեսնելով բյուր տառապանքներ իմ ցավատանջ ազգի, ես բարվոք համարեցի մատաղացու երինջս ծախել և փողը 100 ռուբլի, փոխադրել հարգո Բյուրոյիդ հօգուտ այդ ցավատանջ ազգի վերծննության համար նահատակվող մեր կամավորների ընտանիքների»:

N 103

26 ապրիլի 1916թ.
Թիֆլիս

Հա[յոց] Կ[ենտրոնական] ազգային բյուրոն խնդրում է մեվ հայտնել, որ ապրիլի 2-ից հետո նա ստացել է հետևյալ նվիրատվությունները. Տիկին Եղիսաբեթ