Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջանների մեջ ապաստանած փախստական հայության զարհուրելի կացության մասին, ի վերջո կընդունի սովի մասին հետևյալ բանաձևը:

ԲԱՆԱՁԵՎԻ ՇՐՋԱՆՆԵՐԵՆ ԵԿԱԾ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լսելով շրջաններից եկած պատգամավորների զեկուցումների ամփոփումը, որի հիման վրա Հայ և Եզդի ժողովուրդը փաստորեն սովի ճիրանների մեջ վերջնական բնաջնջման նախօրյակն է ապրում, համագումարը որոշում է, որ իրենից ընտրված մարմինը ազդու դիմումներ կատարի դաշնակիցների կովկասյան ընդհ. հրամանատարին, դաշնակից պետությունների համաեվրոպական կոնֆերանսին, այլև Փարիզի մեջ կազմված մեր նոր հայկական կառավարության և պահանջել հաց և շուտափույթ օգնություն մահացող ժողովրդի համար, ինչպես նաև հանձնարարել, որ անհրաժեշտ միջոցներ ձեռ առնվեն նպաստի և խնամատարական գործը կազմակերպելու և լավ հիմքերի վրա դնելու:

/Ընդունված Արևմտահայ Բ Համագումարի նիստի մեջ 1919 թ. փետր. 8-ին/

Համագումարի հետևյալ նիստի հաշվեհարդար Զավեն Կորկոտյանը կանի նախկին Արևմտահայ և Ապահովության Խորհուրդների գործունեության համառոտ պատմությունը և մտքերի փոխանակություն կատարելուց հետո կնդունի հետևյալ բանաձևը:

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Արևմտահայ Բ Համագումարը լսելով հաշվեհարդար հանձնաժողովի զեկուցումը նախկին մարմինների մասին և տեսնելով, որ նրանք կազմալույծ վիճակում են գտնվու, շնորհիվ այն հանգամանքի, որ 1918 թ. մայիս ամսից ի վեր ոչ մի տեղ չեն հաջողել մեծամասնություն կազմել, իրենց ընտրողներին հավաքել և իրենց տնտեսական-բարոյական գործունեության հաշիվը ներկայացնել, ինչպես նաև շնորհիվ այն հանգամանքի,որ ոչ միայն իրենց ընտրողների մոտ չեն վերադարձել և Բ Համագումարին չեն ներկայացել, մի բան, որ ըստ ամենայնի նրանք հնարավորություն ունեին անելու, այլև միայն 2-3 հոգու համաձայնությամբ հանձն են առել արևմտահայ փախստականության հանդեպ այնպիսի պարտականություններ կատարելու, որ երբեք իրենց վրա դրված չի եղել, նրանց գումարները անձնական պատասխանատվությամբ զանազան գործերի հատկացնելով, մի բան, որ ոչ համագումարը, ոչ կոնֆերանսը և ոչ էլ խորհուրդները չէին թույլատրել:

Արևմտահայ Բ Համագումարը, որպես Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ ապաստանած փախստականության ներկայացուցչություն հայտարարում է նախկին Խորհուրդները լուծված, պահանջելով բարոյական և նյութական հաշվետվություն իրենց ամբողջ գործունեության վերաբերյալ թե հավաքականորեն և թե անձնապես:

/Ընդունված Գ նիստի մեջ փետր. 10-ին/

Ներգաղթի նախագահ պ.Արմեն Սասունհ զեկուցում կանի ներգաղթի մասին և համագումարը համաձայն լինելով, որ երկարապատում ծրագիրները չեն, որ պիտի ներգաղթը հաջողեցնեն և կազմակերպեն, կընդունի հետևյալ բանաձևը:

ԲԱՆԱՁԵՎ ՆԵՐԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով մոտ ապագայում տեղի ունենալիք - արևմտահայ փախստականների ներգաղթը դեպի իրենց ծննդավայրը և որ այդ ներգաղթը նպատակահարմար և արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, երբ այն կատարվի որոշ կանոնավորությամբ, ժողովրդի ֆիզիկական ապահովության անհրաժեշտ