Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փախստականների գործի գլխավոր լիազոր գեներալ Թամամշևի կարգադրությամբ փախստականների պարենավորման գործի համար հուլիս ամսվա ընթացքում բաց է թողնված Երևանի նահանգի համար - 498.396ռ., Գանձակի - 37.448ռ., Ստավրապոլի - 30.113ռ., Թիֆլիսի - 39.596ռ., Բագվի - 159ռ., Սև Ծովի - 10.958ռ., Դարսի շրջանի համար - 174.378ռ., Դաղստանի - 185ռ., Թերեքի - 20.131ռ., Կուբանի - 76.635ռ., Բայազետի - 1.497ռ., Արճեշի - 2.377ռ., Խոյի ռուսաց հյուպատոսի տրամադրության տակ է դրված - 123.063ռ., իսկ Թավրիզի [ռուսաց] գլխավոր հյուպատոսի - 50.121 ռ., ընդամենը 985.193ռ.:

«Հորիզոն», 23 հուլիսի 1916:

N 112

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԳԱՆՁԱԿԻ ԹԵՄԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ

ՀԱՅՈՑ ԿԱԹՈԴԻԿՈՍ ԳԵՎՈՐԳ 5-ՐԴԻՆ ՈՒԴԴՎԱՕ ՆԱՄԱԿԻՑ ՆՈՒԽՈՒ ԵՎ ԱՐԵՇԻ

ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԱԴԵՏՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

31 օգոստոսի 1916թ.
ք. Գանձակ

...[1]

1918 թվի աշնանը եկան Նուխու և Արեշի գավառի հայ աղետյալները, ես սոցա համար բերել տվի տասը հազար ռուբլի և տեղի մարդկանց օգնությամբ կերակրեցինք: Սորանից հետո էր, որ Աղդաշի մի թուրք կնոջից ազատեցի մի հայ աղջիկ հայ մարդկանց ձեռքով և բերի ինձ մոտ: Ապա հայ քահանան եկավ ամիսներից հետո և տարավ աղջկանը:

1919 թվին ես և մի քանի հոգի գանծակեցի հայեր ժողովեցինք հօգուտ Հայաստանի սովյալների 45.424 ռուբլի 15 կոպեկ, այս գումարի 42.224 ռուբլի 50 կոպեկ Հայաստանի կառավարության է ուղարկված նույն թվին, իսկ մնացյալը ծախսված է տեղական ծախքերի համար, ինչպես երևում է այս առթիվ տպված թերթերից:

1920 թվի մարտին կործանվեց Ագըրբեջա[նա]կան մասամբ զորքով և մասամբ ամբոխով հայ Սոլուք գյուղը, որպես թե «Դալի Դազարին պահպանելու համար», ժողովուրդը քաղաք փախչելու ժամանակ մասամբ կոտորվեց, մասամբ վիրավորվեցին, մի քանիսները սպանվեցին գյուղում թուրքերից:

Կոլոնիայի[2] գերմանացիք հատուկ շնորհակալության արժանի եղան իրենց բարի գործով դեպի Հայք:

Այս դեպքը առիթ տվեց, որ ժամանակի նահանգապետին բողոքվի, ապա, հանձնաժողով ընտրել տվի, որը փողը ժողովեց հիշյալներին օգնելու և նոցա համար սերմացու գնելու համար, բացի սոցա, այլ և հարևան մյուս գյուղերին [օգնելու]:

Օգնության մի մասը եկավ նաև Թիֆլիզից:

Բացի այս, ես ըստ ամենայնի աշխատել եմ որպես վարդապետ, անդադար քարոզել եմ ներքին միջոցներով յուրաքանչյուր տարի բոլոր գյուղերում, նոցա մեջ օծել եմ Խոյլարի եկեղեցին, Նոր Արմավիրի եկեղեցին 1914 թվին և յուր ժողովուրդը մի պարտեզ տվեց այս եկեղեցուն, իմ դրամական մասամբ օւհսնդակությամբ և օծմամբ հիմնարկեցի Կորյունապատի ս.Սարդիս աղոթատունը:

Չմոռանամ ասել, որ 1913 թվին կատարեցի տեղիս մայր եկեղեցու դպրոցի հիսնամյակը: Ներկա եղող ժողովուրդը ամենայն ինչ ընդունեց ըստ ասված ճառերի.

  1. Թեմային չվերաբերելու պատճառով բաց ենք թողնում որոշ հատվածներ
  2. Գանձակի գերմանական գաղութի