Jump to content

Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիւսիս, թաթարները՝ համարեա առանց քողարկուելու անցան Թիւրքիաի կողմը։ Նրանք ոչ միայն չէին ուզում շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, այլ անում էին ամէն իրանց ձեռքից եկածը, որպէսզի Թիւրքիան օր առաջ տիրապետի Անդրկովկասին։ Վրացիները վաղուց բանակցութեան մէջ էին Գերմանիայի հետ: Նրանք որոնում էին Գերմանիայի հովանաւորութիւնը եւ ամէն րոպէ պատրաստ էին դուրս գալու պատերազմից, պայմանով որ ճանաչուի Վրաստանի անկախութիւնը եւ ապահովուի նրա արտաքին ու ներքին դրութիւնը։

Հայերը, որ ոչ մի վստահութիւն չունէին Գերմանիայի վրայ, իսկ Թիւրքիայից կարող էին սպասել միմիայն աւերումն եւ կոտորած, մնում էին հաւատարիմ դաշնակից պետութիւններին, ուզում էին շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, պաշտպանել իրանց երկիրը մինչեւ վերջը, ինչ գնով էլ լինի։

Այս ներքին հակասութիւնները, աւելի եւ աւելի շեշտոլելով օր օրի վրայ, անհնարին արին հայերի, վրացիների եւ թաթարների համագործակցութիւնը մէկ պետական շրջանակի մէջ։

Մայիսի 26-ին (1918 թ.) Սէյմը յայտարարեց Անդրկովկասեան Ֆեդերատիւ Հանրապետութիւնը չգոյ եւ վար դրեց իր լիազօրութիւնները։

Նոյն օրը Վրաստանը յայտարարեց իր անկախութիւնը։

Երկու օր անցած, Մայիսի 28-ին, նոյնը արին Ազրբէյջանը եւ Հայաստանը։

Այդ օրուանից սկսւում է Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը։


X. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ 16 ԱՄՍՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ծայրայեղ դժուարին պայմանների մէջ ծնուեց, ապրեց եւ շարունակում է ապրել մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը։

Երկարատեւ պատերազմը քանդել ու աւերել իր երկիրը։ Չորս տարի շարունակ Հայաստանի մեծ մասը պատերազմական բեմի էր վերածուած, ենթակայ այն բոլոր չարիքներին, որ անխուսափելիորէն կապուած են այդպիսի դրութեան հետ, մանաւանդ երբ պատերազմող կողմերից մէկը Թիւրքիան է։

Այդ տարիների ընթացքին շինարար, արդիւնաբերող աշխատանքը համարեա բոլորովին դադարած էր Հայաստանի մէջ։ Անկախ միւս ամբարեյաջող պամաններից, բաւական է մատնացոյց անել աշխատաւոր ձեռքերի կատարեալ բացակայութիւնը։ Ամբողջ հայ երիտասարդութիւնը չորս տա–