Jump to content

Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Հասկանալ՝ ցանքատարածութիւն։
2 Խօսքը Անդրկովկասեան յատուկ կոմիտէի (Օզակոմ) մասին է։
3 Ուղղուել է բնագրի սխալը, որտեղ նշված է՝ հիւսիս-արեւմուտք։
4 Զինադադարը դաշնակից երկրների եւ Օսմանեան թիւրքիայի միջեւ ստորադրուել է 1918 թ. Հոկտեմբերի 30-ին։
5 Անգլերէն թարգմանաթեան մէջ յաջորդող վերջաւորութիւնը աւելի կուռ
է կառուցուածքով եւ ունի հետեւեալ տեսքը.
«Հայաստանի Հանրապետութիւնն ունի դաշնակից եւ միացեալ ուժերի առաջին հերթին ԱՄՆ-ի մեծ դեմոկրատիայի ու կառավարութեան ճանաչման եւ ժամանակաւոր օգնութեան իրաւունքը, եւ խնդրում է, որ.
1. ԱՄՆ-ը ճանաչի Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը։
2. Ունենալ Բաթումից մինչեւ Հայաստանի սահմանը երկաթուղի եւ հնարաւորութեան դէպքում մի քանի հազար ամերիկեան զինուորներ կամ նաւաստիներ։
3. ԱՄՆ-ը Հայաստանի Հանրապետութեանը տրամադրի վարկ կամ հնարաւորութիւն տայ ԱՄՆ-ում ձեռք բերել Փոխառութիւն, հետեւեալ նպատակներով.
ա) ԱՄՆ-ում դնել ապրանքներ, ռազմամթերք եւ պարէն՝ նաւով Հայաստան ուղարկելու՝ հայկական 30-հազարանոց բանակ կազմակերպելու համար։
բ) ԱՄՆ-ում դնել մթերք եւ պաշարներ Հայաստանի քաղաքացիական բնակչութեան վիճակը թեթեւացնելու համար մինչեւ 1920 թ. բերքի ստացումը։

Ներկայ Հայաստանի Հանրապետութեան եւ Թիւրքահայաստանի միաւորման հարցը այժմ դրուած է Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի առաջ։ Ողջ հայ
ժողովուրդը յույսով ու վստահութեամբ սպասում է ԱՄՆ-ի վճռական խօսքին,
լաւ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական խօսքը ամենամեծ գրաւականը
կլինի հայկական հարցի նպաստաւոր լուծման համար։ Յարգանքներով՝
ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ»: