Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրոգ, ստորինում հոսում է Լոռու դաշտով: Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը մոտ 0,8 մ3 է, հոսքը՝ 25 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Լոռու մարզում: Սկիզբ է առնում Տաշիրի ձախ ափից: Շահագործման է հանձնվել 1945-ին: Մայր ջրանցքի երկար. 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ3: Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Ջրանցքին լրացուցիչ ջուր տալու նպատակով 1958-ին շահագործման է հանձնվել Տաշիրի ջրանցքը։ Ոռոգում է Լոռու մարզի հողատարածքները:

ԼՈՐԱՁՈՐ, Լեռնաշեն, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի ԳԵղաքար լեռնագագաթի հս. լանջից՝ 3200 մ բարձր-ից: Երկար. 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 122 կմ2։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, առաջացնում է ջրվեժներ և սահանքներ, ստորինում ընդարձակվում է, առաջացնում գետային դարավանդներ: Սնումը հիմնականում հալոցքային (52%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,91 մ3 է, հոսքը՝ 28,7 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԽԱՆՉԱԼԻ, լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Ջավախքի բարձրավանդակի հվ֊ում՝ 1931 մ բարձր, վրա: Ունի հրաբխ. ծագում: Երկար․ մոտ 4 կմ է, լայն.՝ 3 կմ, խոր.՝ մինչև 2 մ (լճի արհեստ, խրամներում): Սնումը հալոցքային է: Լճի շրջապատը ճահճոտ է, ջուրը՝ պղտոր՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար պիտանի չէ: Կենդ․ աշխարհն աղքատ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ԽԱՇԹԱՌԱԿԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Տավուշի մարզում: Շահագործման է հանձնվել 1930-ին, վերակառուցվել 1952-ին: Սկիզբ է առնում Աղստևի աջ ափից: Երկար. 14,2 կմ է, ջրթողունակությունը՝ 0,6 մ3: Ջրառը կատարվում է պատվարային եղանակով: Ոռոգում է խաշթառակ, Աչաջուր, Ակնաղբյուր գ-երի և Իջևանի քաղաքամերձ հողատարածքները:

ԽԱՉԵՆ, գետ ԼՂՀ-ում, Կուրի աջ վտակը: Երկար. 119 կմ է, ջրհավաք ավազանը՝ 657 կմ2: Սնումն անձրևային (33%) և ստորերկրյա (43%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 35%-ը: Տարեկան միջին ծախսը 1,83 մ3 է, հոսքը՝ 118,6 մլն մ3: խոշոր վտակն է Քոլատակը (25 կմ): Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Գետի վրա կառուցված է համանուն ջրամբարը:

ԽՆՁՈՐՈՒՏ, ՄԵհրաբ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Հախինջայի ձախ վտակը: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ 2300 մ բարձր-ից: Երկար. 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 118 կմ2: Հոսում է V-աձև խորը (400-500 մ և ավելի) հովտով: Սնումը հիմնականում հալոցքային (37 %) և անձրևային (36 %) է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 3,07 մ3 է, հոսքը՝ 32 մլն մ3: Գետի վրա կառուցված է Այգեձորի ջրամբարը:

ԽՆՈՒՍ, Խնունիս, Վարաժնունիք, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը: Սկիզբ է առնում Բյուրակն լեռնազանգվածից՝ մոտ 3000 մ/բարձր-ից: Հոսում է հվ., անցնում խնուսի դաշտով, ապա թեքվում արլ., միախառնվում Արածանիին: Երկար. մոտ 127 կմ է: Սնումը ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ մայիս-հունիսին:

ԽՈՇԱԲ, Խոշապ, Հայոց ձոր, գետ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Աղբակի լեռների Ակունք լեռնագագաթի արմ. լանջից՝ մոտ 2940 մ բարձր-ից: Հոսում է դեպի հս., ապա՝ արմ. և թափվում Վանա լիճը: Երկար, մոտ 113 կմ է: խ-ի ստորին հոսանքը, Անգղ գ-ից սկսած, կոչվում է Հայկ. Անգղ: Սնումը ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ մայիսին: Գետաբերանից մոտ 17 կմ հեռավորությամբ, Անգղ գ-ի Ս. Աստվածածին վանքի մոտ, առաջացնում է Սաչան ջրվեժը: Գետի վրա կա ուրարտ. ժամանակաշրջանի ջրանցույց (Շամիրամի առու):

ԽՈՍՐՈՎ, գետ ՀՀ Արարատի մարզում, Վեդիի աջ վտակը: Սկիզբ է առնում Երանոսի լեռնաշղթայի հվ-արլ. լանջերից՝ 1860 մ բարձր-ից: Երկար. 16,4 կմ է, ջրհավաք ավազանը՝47 կմ2: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ լայնացած: Սնումը խառն է, հիմնականում՝ ստորերկրյա, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,12 մ3 է: Ավազանը ներառված է խոսրովի անտառ արգելոցի տարածքի մեջ: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԽՐԱՄ, գետ Արլ. Վրաստանում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Թրիալեթի լեռնաշղթայի հվ. լանջերից, 2422 մ բարձր՜ից: Հոսում է արմ-ից արլ., Կուրի մեջ է թափվում գետաբերանից 820 կմ հեռու: Երկար. 220 կմ է, ջրհավաք ավազանը՝ 8340 կմ2: Սնումը խառն է, վարարումը՝ գարնանը, մասամբ՝ աշնանը: Ծախսը 55մ3 է (Կարմիր կամուրջ), հոսքը՝ մոտ 2 մլրդ մ3: խոշոր վտակներն են Դեբեդը և Մաշավերան: Խրամի վրա կառուցված են Ծալկայի ջրամբարը և ջրէկներ: Ջրերն օգտագործվում են ոոռգման և էներգետիկ նպատակներով: Գետի բնորոշ ձկնատեսակն է խրամուլը:

ԾՈՎԱԿ, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Կարսի սարահարթի հս-ում՝ մոտ 1959 մ բարձր, վրա: Ունի տեկտոնահրաբխ. ծագում, գոյացել է լավաներով արգելափակված երկրակեղևի ճկվածքում: Երկար, մոտ 20 կմ է, լայն.՝ 12 կմ, մակերեսը՝285 կմ2, առավելագույն խոր.՝ 43 մ, ջրհավաք ավազանը՝ 800 կմ2: Ափագիծը անկանոն եռանկյունաձև է: Լիճ են թափվում բազմաթիվ փոքր գետեր, որոնք սկիզբ են առնում գոգավորությունը