Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եզրավորող լեռներից, լճից սկիզբ է առնում համանուն գետը: Սնումը խառն է: Ձմռանը սառցակալում է: Ջուրը մաքուր է, անուշահամ:

ԾՈՎՔ, Խազար, լճակներ Հայկ. լեռնաշխարհում, Խարբերդի դաշտից հվ.՝ Հայկ. Տավրոսի ստորոտում: Ունեն տեկտոն. ծագում: Կազմված են 3 լճակներից, երկար.՝ 10-12 կմ, լայն.՝ 3-4 կմ: Հոսուն են, գետակներով կապված միմյանց: Պատկանում են Տիգրիսի ավազանին: Ջրերը սառնորակ են և մաքուր: Հարուստ են ձկնատեսակներով: Ծ-ի արմ. ափի համանուն դղյակը Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու աթոռանիստն էր:

ԾՂՈՒԿ, Դալի գետ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հվ-արմ. լանջից՝ 3080 մ բարձր-ից: Երկար. 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 136 կմ2: Սնումը հիմնականում հալոցքային (51 %) և ստորերկրյա (39 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,36 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿԱՃԱՃԿՈՒՏ, գետ ՀՀ Լոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը: Սկիզբ է առնում Լալվար լեռնագագաթի հվ-արլ. լանջից՝ 2200 մ բարձր-ից: Երկար. 11 կմ է, ջրհավաք ավազանը՝ 54 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում ընդարձակ (լայն.՝ 3 կմ) ջրհավաք ձագար է: Կաճաճկուտ գ-ից վեր առաջացնում է արտաբերման կոն՝ կազմված հեղեղագետաբերուկային նստվածքներից, ստորին հոսանքում առաջացնում է կանիոն (երկար.՝ 2 կմ, խոր.՝ մոտ 200 մ): Ավազանում հաճախակի են սելավները, որոնք ավերում են Դեբեդի հովտով անցնող երկաթուղին և ավտոխճուղին:

ԿԱՊՈՒՅՏ ԼԻՃ, ՀՀ Արարատի մարզում՝ Հովտաշեն գ-ի մոտ՝ 823 մ բարձր. վրա: Ունի էրոզային ծագում: Երկար. 500 մ է, լայն.՝ 100 մ, մակերեսը՝ 0,05 կմ2, առավելագույն խոր.՝ 3 մ, ջրի ծավալը՝ 55 հզ. մ3: Սնումը ստորերկրյա է: Ջուրը պղտոր է, օգտագործվում է Հովտաշեն գ-ի հողատարածքները ոռոգելու նպատակով:

ԿԱՊՈՒՅՏ ԼԻՃ, Գոգի, լիճ ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային մասում՝ Քաջարան քաղաքից 11 կմ հվ-արմ.՝ 3210 մ բարձր. վրա: Ունի տեկտոնասառցադաշտաարգելափակումային ծագում: Երկար. 580 մ է, միջին լայն.՝ 223 մ, մակերեսը՝ 140 հզ. մ2, առավելագույն խոր.՝ 9,7 մ, ջրի ծավալը՝ 468 հզ. մ3: Ամռանը ջրի ջերմաստիճանը 12,5°C է: Ջուրը մաքուր է, քաղցրահամ, օգտագործվում է Քաջարան ք-ի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրամատակարարման և ջրարբիացման նպատակով: Ձմռանը սառցակալում է:

ԿԱՊՈՒՏԱՆ, տես Ուրմիա:

ԿԱՊՈՒՏԱՆ ԼԻՃ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային մասում՝ 3286 մ բարձր. վրա: Սառցադաշտային կառի հատակ է, ունի սառցադաշտաարգելափակումային ծագում: Արմ. ափամերձ գոտին ծածկված է քարացրոններով: Երկար. 200 մ է, լայն.՝ 150 մ, մակերեսը՝ 129 հզ. մ2, առավելագույն խոր.՝ 22 մ, ջրհավաք ավազանը՝ 2 կմ2, ջրի ծավալը՝ 40,2 հզ. մ3: Սնումը մթն. տեղումներից է: Հոսուն է, լճից սկիզբ է առնում Ողջիի վտակ Քաջարանց գետը: Ամռանը ջրի ջերմաստիճանը 12,5°C է: Ջուրը մաքուր է, վճիտ, օգտագործվում է Քաջարան ք-ի ջրամատակարարման նպատակով:

ԿԱՌՆՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Շիրակի մարզում՝ մոտ 1600 մ բարձր. վրա համանուն հեղեղատի վրա: Շահագործման է հանձնվել 1973-ին: Մակերեսը 2,34 կմ2 է, միջին խոր.՝ 10,5 մ, ջրատարողությունը՝ 24,7 մլն մ3, օգտակարը՝ 21,8 մլն մ3: Հոսքի կարգավորումը սեզոնային է: Սնվում է Ախուրյան գետից (Շիրակի ջրանցքի միջոցով), Կառնուտի հեղեղատից և Ջաջուռ գետից, վերջինիս ջրերի առավել օգտագործման նպատակով կառուցվել է 0,280 մլն մ3 տարողությամբ հոսքի կարգավորման ջրամբար: Պատվարը հողային է, երկար.՝ 731 մ, առավելագույն բարձր.՝ 35,3 մ: Ոռոգման համար (7000 հա) ջրամբարից ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրընդունիչի միջոցով: Ձմռանը սառցակալում է:

ԿԱՐԿԱՉՈՒՆ, Քառանգու, գետ ՀՀ Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը: Կազմավորվում է Գեղաձոր և Մանթաշ գետերի միախառնումից: Երկար. 55 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1020 կմ2: Գետահովիտը տաշտակաձև է: Սնումը հիմնականում հալոցքային (44%) և ստորերկրյա (42%) է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,59 մ/վ է, հոսքը՝ 50,2 մլն մ3 (Դարիբջանյան գ.): Ընդունում է Ջաջուռ, Ջրառատ, Արթիկջուր, Չլկան վտակները: Կ-ի և նրա վտակների վրա կառուցված են Մանթաշի, Կառնուտի, Վարդաքարի, Սառնաղբյուրի ջրամբարները:

ԿԱՐԿԱՌ, գետ ԼԴՀ-ում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արլ. լանջերից՝ 2080 մ բարձր-ից, գետաբերանի բարձր. ծ.մ-ից՝ 13 մ, հաճախ Կուր չի հասնում: Երկար. 109 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1490 կմ2: Սնումը հիմնականում անձրևային (44%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 57%-ը: Տարեկան միջին ծախսը 3,62 մ3/վ է, հոսքը՝ 137,1 մլն մ3 (Ասկերան ք.): Խոշոր վտակներն են Մեղրագետը և Բագարան: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿԱՐՃ ԱՂԲՅՈՒՐ, Մաքենիս, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 3325 մ բարձր-ից: Երկար. 26,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 123 կմ2: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ լայնացած: Սնումը հիմնականում ստորերկրյա (72 %) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան