Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջին ծախսը 1,19 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿԱՔԱՎԱՁՈՐԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ մոտ 2000 մ բարձր. հեղեղատի վրա՝ Թալինից 15 կմ արլ: Շահագործման է հանձնվել 1986-ին: Սնվում է Թալիշ գետի կարգավորված ջրհոսքից: Մակերեսը 0,14 կմ2 է, ջրատարողությունը՝ 1 մլն մ3, օգտակարը՝ 0,95 մլն մ3: Հոսքի կարգավորումը սեզոնային է: Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե երեսապատումով, երկար.՝ 130 մ, բարձր.՝ 35 մ: Ջրամբարից ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրընդունիչի և խողովակաշարի միջոցով, ջրթողքը 0,34 մ/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփայի վրա՝ Կեչուտ գ-ից 1,4 կմ հվ.՝ 1950 մ բարձր. վրա: Շահագործման է հանձնվել 1981-ին՝ Արփա գետի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու, նաև ոռոգման նպատակներով: Մակերեսը 1,35 կմ2 է, միջին խոր.՝ 18 մ, ջրատարողությունը՝ 24 մլն մ3, օգտակարը՝ 3,5 մլն մ3: Սնվում է նաև մթն. տեղումներից: Պատվարը քարալիցքային է՝ ավազակավային միջուկով, երկար.՝ 234 մ, առավելագույն բարձր.՝ 50 մ: Ջրի ելքը կարգավորվում է մետաղական հարթ վահանների օգնությամբ, ջրթողքը՝ 8 մ/վ: Աղետային ջրերը (190 մ/վ) հեռացվում են պատվարի սահմաններից «Մարգարիտկա» տիպի 6-տերևանի կառուցվածքի միջոցով: Ձմռանը սառցակալում է, սառցածածկույթի հաստ.՝ 23-35 սմ, ձյան շերտինը սառցածածկույթի վրա՝ 33-52 սմ:

ԿՈՂԲ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հս. շարունակությունը կազմող Կոզմանի լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի արմ. լանջից՝ 1200 մ/բարձր-ից: Երկար. 38 կմ է, ջրհավաք ավազանը՝ 232 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 18 կմ և 160 կմ2): Լեռն. գետ է՝ խորը և զառիթափ անտառապատ ափերով: Նոյեմբերյան ք-ից գետահովիտը ընդարձակվում է: Պահպանվել են գետային դարավանդների մնացորդներ: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅԱՆ ԼԻՃ, Թոխմախ գյոլ, Երևանի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստ. լճակը: Երևանի հվ-արլ-ում՝ Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձր. վրա: Մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151 հզ.. մ3: Մինչև 1939-ը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթն. տեղումներից, հնում՝ նաև Մամռիի ջրանցքից: 1939-ին կառուցվել է արհեստ. լճակ, որը սնվում էր Նորքի ջրանցքից, այժմ՝ Երևանի մետրոպոլիտենից դուրս քաշվող արտեզյան ջրերից: Պատվարը հողային է, առավելագույն բարձր.՝ 7 մ: Ափերը և հատակը բետոնապատված են: Մեծ է լճակի նշանակությունը շրջապատի միկրոկլիմայի համար: Անցկացվում են ջրային սպորտի մրցումներ, կան լողափեր: Ջրերն օգտագործվում են նաև շրջակա հողատարածքը ոռոգելու նպատակով:

ԿՈՏԱՅՔԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Կոտայքի մարզում: Սկիզբ է առնում Սևան-Հրազդան կասկադի Արգելի ջրէկի երրորդ աստիճանի ջրաթեքումից (դերիվացիա): Շահագործման է հանձնվել 1962-ին: Երկար. 43 կմ է, ջրթողունակությունը՝ 6 մ/վ: Ոռոգում է Կոտայքի մարզի (8,3 հզ. հա) և Երևանի շրջակա (192 հա) հողատարածքները: Ջրանցքի կառուցումից հետո Ակունք գ-ի աղբյուրների բարձրորակ ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար:

ԿՈՒՄԱՅՐԻ, Գյnւմրի, Քեթի, գետ ՀՀ Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2040 մ բարձր-ից: Երկար. 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 43 կմ2: Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,16 մ3/վ է (Մայիսյան գ.): Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԿՈՒՐ, գետ Հայկ. լեռնաշխարհում և Հվ. Կովկասում: Սկիզբ է առնում Հայկ. լեռնաշխարհի Կող գոգավորության հս-արլ. աղբյուրներից և ճահիճներից՝ 2025 մ բարձր-ից: Երկար. 1364 կմ է, ջրհավաք ավազանը՝ 188 հզ. կմ2: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է ձորերով ու կիրճերով, այնուհետև՝ Քարթլիի հարթավայրով ու Դիղոմի գոգավորությունով, Թբիլիսիից հվ-արլ.՝ Բորչալուի հարթավայրով և Կարայազի ջրազուրկ տափաստանով: Մինգեչաուրի Կուր գետը մոտ կտրում է ժայռոտ բարձունքներ, դուրս գալիս Կուր-Արաքսյան դաշտավայր, հոսում դանդաղ, միախառնվելով Արաքսին՝ թափվում Կասպից ծով՝ առաջացնելով ընդարձակ (100 կմ2) դելտա, հաճախ փոխել է հունը՝ թողնելով ճահճացած հնահուներ: Աջ վտակներն են Փարվանան, Ալգետը, Խրամը, Աղստևը, Հախումը, Ձեգամը, Շամքորը, Գյանջան, Թարթառը և այլն, ձախ վտակները՝ Փոցխովը, Լիախվան, Քսանը, Արագվին, Իորին, Ալագանը և այլն:

Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 575 մ3/վ է (գետաբերան), հոսքը՝ 18,2 կմ3: Մինգեչաուրի ջրամբարից հոսքի ռեժիմը կանոնավորվում է: Տարեկան ջրաբերուկը 21 մլն տ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Կա ձկնորսություն: Նավարկելի է Եվլախ ք-ից մինչև գետաբերան (600 կմ):

ՀԱԳԱՐԻ, Աքերա, Հակարի (պատմ.՝ Աղվան, Աղավնո), գետ Հայկ. լեռնաշխարհի հս-արլ-ում, Որոտանի ձախ ամենամեծ վտակը: Որոտան է թափվում ծ.մ. 358 մ բարձր. վրա: Կազմավորվում է Շողավանք (Շալվա) և Հոչանց (Հոչաս) վտակների միախառնումից (ակունք է ընդունվում Շողավանքը, որը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հվ. լանջից՝ 2580 մ բարձր-ից): Երկար. 113 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2570 կմ2: