Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք ջրաթափանց են, խոնավատար, պարունակում են բույսին անհրաժեշտ օդ և սննդանյութեր: Լավ արտահայտված կայուն կնձիկային կառուցվածք ունեն սևահողերը, իսկ թույլ ու անկայուն՝ կիսաանապատային գորշ և աղուտ-ալկալի հողերը: Ավազային մեխ. կազմով հողերը գրեթե զուրկ են կառուցվածքից: Հ.կ-ի կարևորագույն հատկությունը ջրակայունությունն է, առանց որի հողը ջրի ազդեցությամբ քայքայվում է մեխ. տարրերի և չորանալուց հետո պատվում կեղևով: Հ.կ. բնորոշում է հողի ջրային ռեժիմի և հողի օդային ռեժիմի հիմն․ յուրահատկությունները, այն հողի բերրիության կարևորագույն գործոններից է: Հ.կ. քայքայվում է մեխ., ֆիզ. և կենսբ. գործոնների ազդեցությունից. այն պահպանելու և բարելավելու համար ցանում են բազմամյա խոտաբույսեր, կրացնում և գիպսացնում են, համապատասխանաբար՝ թթու և ալկալի հողերը պարարտացնում են օրգ. և հանք․ պարարտանյութերով:

Հ.կ. ու հողի արտաքին հատկանիշները՝ գույնը, խոնավությունը, խտությունը, մեխ. կազմը, նորագոյացումները, հորիզոնների հզորությունը, դրանց միջև փոխանցման բնույթը և այլն, ուսումնասիրում է հողագիտության բաժիններից մեկը՝ ձևաբանությունը: Հողերի ձևաբան․ վերլուծությունը կարևոր է հողերի ծագման, բերրիության, հողային քարտեզների կազմման համար: Հողերի ձևաբան․ ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ախտորոշել, դասակարգել հողերը, դրանց տալ գյուղատնտ. գնահատական և հետազոտել հողային ծածկույթի կառուցվածքը:

ՀՈՂԻ ԿԼԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հողի հատկություն, որի շնորհիվ հողը կլանում և պահում է իր մեջ պինդ ֆազի հետ շփվող տարբեր նյութեր (լուծվող աղեր, կոլոիդներ և այլն): Հ.կ-յան ձևերն են. մեխանիկական՝ հողի ծակոտիներով բարձրադիսպերս մասնիկների կլանումը, ֆիզիկական՝ մակերևութային էներգիայի ազդեցությամբ էլեկտրոլիտների կլանումը, ֆիզիկաքիմիական կամ փոխանակային՝ պինդ ֆազի և լուծույթի միջև կատիոնների փոխանակումը, քիմիական՝ թույլ լուծվող և չլուծվող աղերի առաջացումը, որոնք նստվածքի ձևով խառնվում են հողի պինդ ֆազին, կենսաբանական՝ հողի մանրէներով և բույսի արմատներով տարբեր նյութերի՝ հատկապես հանք․ սննդանյութերի կլանումը: Հողի կլանած բոլոր փոխանակային կատիոնների քանակը (մգ/էկվ՝ 100 գ հողում) կազմում է հողի կլանման ծավալը, որի մեծությունը կարող է փոխվել՝ կախված հողում կլանող համալիրի պարունակությունից (հատկապես՝ հողի կոլոիդներից), հողի լուծույթի ռեակցիայից, կատիոնների բնույթից և այլն: Հ. կ. կարևոր դեր է խաղում հողային շարժընթացներում և բույսերի սննդառությունում, այն հողի պարարտացման և քիմ. բարելավման կիրառման տես. հիմքն է: ՀՀ-ում Հ.կ. տատանվում է լայն սահմաններում՝ 20-57մգ/էկվ: Ամենաբարձր Հ.կ. ունեն սևահողերը և մարգագետնատափաստանային հողերը՝ 40-57 մգ/էկվ, իսկ ամենացածրը՝ կիսաանապատային գորշ հողերը՝ 20-30 մգ/էկվ:

ՀՈԴԻ ՀԱՐԿ, ՀՀ պետ. և տեղ. ինքնակառավարման մարմինների բյուջե վճարվող ուղղակի հարկային վճար, որի վճարողներն են համարվում հողի սեփականատերերը և պետ. սեփականություն հանդիսացող հողի մշտական ու ժամանակավոր օգտագործողները: Հ.հ. հասկացությունը սահմանվել է 1994-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած «Հողի հարկի մասին» օրենքով: Հ. հ. ՀՀ հարկային համակարգի բաղկացուցիչ մասն է:

Հ.հ. բյուջե վճարվող ուղղակի հարկատեսակ է և պարտադիր վճար, որի չափը կախված չէ վճարողների տնտ. գործունեության արդյունքներից, սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով՝ հարկի օբյեկտի և դրույքաչափի ու հողակտորի միավոր մակերեսի արտադրյալի որոշման միջոցով, և վճարվում է տարվա համար: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, ոչ գյուղատնտ. հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը: Հ.հ. հաշվարկվում է՝ սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսվանից: ՀՀ-ում հողային հարկումը բնութագրվում է ոչ միայն ցածր արդյունավետությամբ, այլև բյուջեի եկամուտների կազմում դրա աննշան տեսակարար կշռով: Տես նաև Հողային ռենտա, Հողի գին:

ՀՈԴԻ ՄՇԱԿՈՒՄ, հողի բերրիության բարձրացման և մշակվող բույսերի աճի ու զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովող մեխ. գործադրաձևերի համակարգ: Հ.մ. նպաստում է հողի փուխր, կնձիկային կառուցվածքի ստեղծմանը, բարելավում ջրային, օդաջերմային և սննդային ռեժիմները, խթանում միկրոկենսբ. շարժընթացները, կենսագրվում ճմուտն ու մոլախոտերը, ոչնչացնում բույսերի վնասատուների ու հիվանդությունների հարուցիչները և այլն։ Ըստ հողի վրա ներգործության խորության՝ տարբերում են Հ.մ-ման հիմնական, հատուկ և մակերեսային գործադրաձևեր: Հիմնական գործադրաձևերն են շրջումը (հողի շերտի ուղղաձիգ տեղափոխում, նպաստում է ճմուտի կենսազրկմանը, պարարտանյութերի, խոզանային մնացորդների, մոլախոտերի սերմերի ծածկմանը), փխրեցումը (հողի խոշոր առանձնությունների մանրացում), խառնումը (օրգ. նյութերի և հանք, պարարտանյութերի հավասարաչափ տեղաբաշխումով միատարր շերտի ստեղծում), նստեցումը (անջրդի պայմաններում վերականգնում է մազականությունը) և հարթեցումը (ստեղծվում են լավագույն պայմաններ՝ հավասար ցանքի ու բուսածածկույթի ստացման, խնամքի, ոռոգման ու բերքահավաքի համար): Կիրառվում են նաև Հ.մ-ման հատուկ (խորը վար, հիմնաշրջում) և մակերեսային (երեսվար, փոցխում, բուկլից, կուլտիվացում) գործադրաձևեր:

Հ.մ-ման հաջորդաբար կիրառվող ձևերի ամբողջությունը կոչվում է հողի մշակման համակարգ: ՀՀ-ում կիրառում են Հ.մ-ման հետևյալ համակարգերը. գարնանացան բույսերի համար՝ ցրտահերկ, աշնանացանների համար՝ սև ցել կամ վաղ, զբաղված ցել: Նախացանքային և հետցանքային Հ.մ-ման համար առավել գործածական է մակերեսային գործադրաձևը: Հողի էրոզիայի ենթակա շրջաններում