Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մակերևույթը հիմնականում մերկ է, ուստի հողատարման երևույթները ակտիվանում են:

ՀՀ-ում տարբեր աստիճանների էրոզացված են հողերի ընդհանուր տարածքի 47%-ը, մշակելի հողերի՝ 26%-ը, որի հետևանքով կորսվում է հողի սննդարար շերտի 25 %-ը: Հողատարման երևույթներն առավել սաստիկ են Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում: Նվազ հողատարում է նկատվում անտառային գոտում և Շիրակի մարզում:

Հ. է. կարելի է կանխել ագրոտեխ. մի շարք համալիր միջոցառումների կիրառմամբ՝ վար հորիզոն, ուղղությամբ, վարելաշերտի փխրեցում, լանջերի դարավանդում, հողապաշտպան ցանքաշրջանառությունների կիրառում, ճմաշերտի վերականգնում, դաշտապաշտպան աևտառաշերտերի ստեղծում, արոտավայրերի համակարգված և չափավոր շահագործում, հակահեղեղային և ջրակարգավորիչ անտառատնկումներ, անտառավերականգնման միջոցառումներ, ջրատեխ. կառուցապատումներ և այլն:

ՀՈՂԻ ԼՈՒԾՈՒՅԹ, հողի հեղուկ (ջրային) ֆազը՝ լուծված գազերի, անօրգ. և օրգ. միացությունների հետ, որոնք ջրի մեջ են թափանցում մթնոլորտից և ներծծվում հողային հորիզոններից: Կախված հողի խոնավությունից՝ Հ. լ. գտնվում է թաղանթային, մազանոթային և ծանրահակ (գրավիտացիոն) վիճակներում: Հ. լ. շարժուն է. մասնակցում է հողառաջացման շարժընթացներին, ֆիզիկաքիմ., կենսաքիմ. ռեակցիաներին, հողի մեջ նյութաշրջանառությանը և բույսերի սննդառությանը: Հ. լ-ի բաղադրությունը կախված է հողառաջացման շարժընթացներից, բուսականությունից, կլիմայի ընդհանուր յուրահատկություններից, մարդու գործունեությունից (հողի պարարտացում) և այլ գործոններից: Հ. լ-ում կան գազեր (թթվածին, ածխաթթու, ազոտ, ամոնիակ), հանք, նյութեր (կալցիումի, նատրիումի, մագնեզիումի, կալիումի և այլ աղեր), ալյումինի, երկաթի, մանգանի, սիլիկահողի միացություններ, օրգ. նյութեր (ճարպային շարքի օրգ. և հումուսային թթուներ ու դրանց աղերը, շաքարներ, ամինաթթուներ և այլն): Հ. լ-ում պարունակվում են նաև չնչին քանակով միկրոտարրեր: Ոչ աղակալած հողերի լուծույթներում նյութերի կոնցենտրացիան մեծ չէ (սովորաբար չի անցնում 0,1%-ից), իսկ աղուտներում, աղակալած հողերում այն կտրուկ աճում է (1 և նույնիսկ տասնյակ %-ներ): Հ. լ-ում նյութերի բարձր պարունակությունը վնասակար է բույսերի համար:

Հողի օրգ. նյութերի հիմն, զանգվածը կազմում են հողային կոլոիդները: Դրանք 0,0002 մմ-ից (այլ գնահատմամբ՝ 0,0001 մմ-ից) փոքր չափերով հողի օրգ. և հանք, (հիմնականում կավային) նյութերի մասնիկներ են: Հողային կոլոիդները Նպաստում են հողի կառուցվածքի ստեղծմանը, բնորոշում են հողի մի շարք հատկություններ և դրանով իսկ զգալիորեն ազդում են հողի բերրիության վրա: Հողի հիմն, հատկություններից է նաև թթվայնությունը, որը պայմանավորված է Հ. լ-ում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող համալիրում ջրածնի և այլումինի փոխանակային իոնների առկայությամբ: Այն արտահայտվում է pH պայման, միավորով՝ հողի ջրային սուսպենզիայում ջրածնի իոնների կոնցենտրացիայի բացասական լոգարիթմով: Եթե հողի pH-ը 7 է, ապա հողի ռեակցիան համարվում է չեզոք, 7-ից ցածրը՝ թթվային, 7-ից բարձրը՝ հիմնային: ՀՀ-ում հողի ռեակցիան տատանվում է pH=4,6-11 տիրույթում: Հողի հատկությունը, որով կանխվում է թթուների և հիմքերի ազդեցությունից առաջացող հողի ռեակցիայի՝ pH-ի փոփոխությունը, անվանում են բուֆերականություն: Վերջինս հիմնականում կախված է հողի պինդ ֆազից և կոլոիդների մանրացվածության աստիճանից, ինչպես նաև կլանված կատիոններից: Կավով և հումոսով հարուստ հողերում այն ուժեղ է արտահայտվում, ավազային հողերի բուֆերականության աստիճանը ցածր է: Հ. լ-ի բուֆերականությունը պայմանավորված է ալկալի և հողալկալի մետաղների կարբոնատներով, ֆուրոատներով և ֆոսֆատներով: Մթն. տեղումները, ստորերկրյա և ոռոգման ջրերը կարող են փոխել հողի ռեակցիան, եթե այն չունենա բուֆերականություն: Հողի ռեակցիայի փոփոխության նկատմամբ բույսերի զգայնության պատճառով բուֆերականությունը մեծ դեր է խաղում դրանց աճի և զարգացման համար: Հողի բուֆերականությունը կարելի է մեծացնել օրգ. պարարտանյութերով:

ՀՈՂԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, հողում պինդ, հեղուկ և գազային վիճակում գտնվող խոնավության պարունակությունը: Տարբերում են հողի բացարձակ խոնավություն (խոնավության քանակը հողում՝ արտահայտված վերջինիս զանգվածի հարաբեր, տոկոսներով) և հողի հարաբերական խոնավություն (հողի՝ ջրով հագեցածության աստիճանը՝ տոկոսներով): Հ.խ. կախված է հողի կազմությունից, մշակումից, հումուսի պարունակությունից, հողի խոնավատարությունից՝ խոնավությունը պահելու հատկությունից, տարվա եղանակից, մշակվող բույսերի առանձնահատկություններից: Հ.խ-յան շարժունակությունը և բույսերին մատչելիությունը կախված են խոնավության՝ հողի կարծր մասնիկների հետ ունեցած կապից, հողի ծակոտիների մեծությունից, կառուցվածքից ու ջրալեցունության աստիճանից: Հ.խ. ավելի մեծ է ծանր և փոքր՝ թեթև հողերում: Հ.խ-յան մեծ պաշար են ունենում ժամանակին մշակված հողերը: Հ.խ-յան աստիճանով են պայմանավորված բույսերի ջրումը, միկրոկենսբ. շարժնթացները և այլն: Տես նաև Հողի ջրային ռեժիմ:

ՀՈԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ձևաբանություն, հողառաջացման շարժնթացներում տարբեր մեծության, ձևի և կազմության առանձնություններ՝ ագրեգատներ, կնձիկներ: Դրանք աղերով, հումուսով, կոլոիդներով, բույսերի արմատներով մակրո- և միկրոագրեգատներում միացած մեխ. մասնիկների համալիրներ են: Ըստ հողային առանձնությունների չափերի՝ տարբերում են խոշորաբեկոր (10 մմ-ից մեծ), մակրո- (0,25 մմ/-ից մեծ) և միկրո- (0,25 մմ-ից փոքր), ըստ ձևերի՝ հատիկային, կնձիկային, կոշտուկային, ընկուզաձև, թերթային, պրիզմայաձև, սյունաձև Հ. կ-ներ: Գյուղատնտ. տեսակետից լավագույնն են համարվում 0,25-5 մմ չափերով կնձիկային ու հատիկային կառուցվածքով հողերը: