Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ՃԱՊԱՂՋՐԻ ԴԱՇՏ, Հայկ. լեռնաշխարհում՝ Հայկ. Տավրոսի հս. ստորոտին՝ Գյունեկ գետակի ստորին հոսանքում: Տարածքը մոտ 500 կմ2 է, բարձր.՝ 1000-1200 մ: Խզման հետևանքով առաջացած իջվածք է՝ լցված հրաբխ. և լճագետային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, ամառը՝ տաք, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 300-500 մմ: Լանդշաֆտը տափաստանային է: Ճ. դ-ում է պատմ. Կթառիճ ամրոցը (այժմ՝ Բինգյոլ ք.):

ՃԳՆԱՎՈՐ, լեռնագագաթ Մեղրու լեռնաշղթայի կատարային մասում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Բարձր. 3023 մ է: Կազմված է պալեոգեն-նեոգենի ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ՄԱԿՈՒԻ ԴԱՇՏ, Հայկ. լեռնաշխարհում՝ Միջինարաքսյան գոգավորությունում՝ Նախիջևանի գոգավորության արմ. շարունակությունը: Բարձր. 800-1100 մ է։ Բաժանվում է լավային դաշտի, գետաբերուկային և նախալեռն. փոքրաթեք հարթությունների: Հս. մասը (լավային դաշտը) կազմված է Փոքր Մասիսից արտավիժած բազալտային, անդեզիտաբազալտային հոսքերից, նախալեռն․ հարթությունը՝ նեոգենի գիպսաբեր ու աղաբեր շերտախմբերից: Մակերևույթը մասնատված է: Կան հանք․ ջրերի ելքեր: Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ կիսաանապատային:

ՄԱՅՄԵԽ, Ձիթհանից սար, լեռնագագաթ Փամբակի լեռնաշղթայում՝ ՀՀ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Վանաձոր ք-ից հվ.: Բարձր. 3094 մ է: Կազմված է պալեոգենի որաբխանստվածք. ապարներից, տիոապետող են ներժայթուքնելփ: Կան ժայռային մերկացումներ: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ԴԱՇՏ, միջլեռն. գոգավորություն Հայկ. լեռնաշխարհի կենտր. մասում՝ Վանա լճից հս.՝ Մանազկերտ գետի ավազանում: Եզրավորված է Շարիան, Ծաղկանց, Խանուր, Սիփան լեռներով: Երկար. 38 կմ լայն.՝ 18-20 կմ, բարձր.՝ 1500-1700 մ: Դարավանդաձև հարթավայր է՝ կազմված պալեոգենի, նեոգենի կրաքարային, մերգելային ապարներից՝ լցված անթրոպոգենի լճագետային նստվածքներով: Հարթ ռելիեֆը խախտվում է ավելի քան 2400 մ բարձր. Բադնոց, Կոտևան հրաբխ. զանգվածներով: Կլիման չափավոր ցամաքային է: Տարածքով հոսում են Արածանին և նրա վտակ Մանազկերտը: Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը: Գետահովիտներում կան կաղնու, գիհու, սոճու պուրակներ: Մ. դ-ում, Մանազկերտ ք-ի մոտ, 1071-ին սելջուկ-թուրքերի և բյուզանդ. զորքերի միջև տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը:

ՄԱՍԻՍ Մեծ և Փոքր, Արարատ, հրաբխ. լեռնազանգված Հայկ. լեռնաշխարհում՝ Արարատյան դաշտի հվ-ում: Մեծ Մ-ի բարձր. 5165 մ է (ամենաբարձրը Հայկ. լեռնաշխարհում), հարաբեր. բարձր.՝ 4300 մ (ամենաբարձրը աշխարհում): Հայկ. Պար լեռնաշղթայից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով: Մեծ Մ. և Փոքր Մ. (Սիս) կոնաձև գագաթների հեռավորությունն ավելի քան 10 կմ է. իրարից բաժանվում են 2727 մ բարձր․ թամքոցաձև Անահտական լեռնանցքով: Գագաթները գտնվում են մոտ 130 կմ շրջագծով ու 1200 կմ2 տարածքով ընդհանուր հիմքի վրա: Մեկուսացած դիրքով, բազմածին հրաբխ. գոյացում է՝ կազմված նեոգենի անդեզիտային և քվարցտրախիտային լավաներից, հիմքում՝ ծալքաբեկորավոր, տեկտոն. խախտումներով բեկորազատված և գերհիմնային ներժայթուքներով ներարկված պալեոզոյի ու մեզոզոյի ապարներից:

Մեծ Մ-ի գագաթնային մասը ժայռոտ ու զառիթափ է՝ ընդհանուր հիմքից բարձրացած ու թեքված դեպի հս.: Գագաթից ճառագայթաձև տարածվող խոր ձորակներն ու հեղեղատները ստորոտներում վերջանում են արտաբերման հզոր կոներով: Զառիկող լանջերն ու մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխ. ապարներով՝ քարակարկառներով («քարե ծովեր»): Հս-արլ. լանջի տեկտոն. խզվածքային ծագման խորխորատը (Մասյաց վիհ) մոտ 10 կմ երկար. ձգվում է գագաթից մինչև ստորոտ, գագաթնամերձ մասում խոր. ավելի քան 1000 մ է:

Փոքր Մ. գտնվում է Մեծ Մ-ից հվ-արլ.: Նեոգենում առաջացած արտաժայթուք բազմածին կոնաձև գոյացում է: Բարձր. 3925 մ է: Լանջերը զառիթափ են՝ կտրտված գագաթից մինչև ստորոտ իջնող խոր ձորակներով: Գագաթնային մասը ալիքավոր ու ժայռոտ է: Հրաբխ. խառնարանը չի պահպանվել:

Մ. Հայկ. լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջաններից է: Հայտնի են 139, 1319, 1679, 1840, 1887-ի երկրաշարժերը: 1840-ի երկրաշարժի հետևանքով կործանվել են Մասյաց վիհում գտնվող Ակոռի գ. ու Ս. Հակոբ վանքը: Կան հրաբխ. շինանյութերի հանքավայրեր: Արտահայտված է լանդշաֆտների վերընթաց գոտիականությունը: Ստորոտին հունվարի միջին ջերմաստիճանը -6°C է, գագաթին՝ մինչև -25°C, հուլիսին համապատասխանաբար՝ 26°C և 0°C, տարեկան տեղումները՝ 250-1000 մմ: Մթն. տեղումները (առավելագույնը՝ գարնանը) ծակոտկեն ու ճեղքային հրաբխ. ապարների միջով ներծծվում են, լավաների տակով հոսելով՝ կուտակվում են Արարատյան և Կոգովտի արտեզյան ավազաններում, որի պատճառով Մ-ի լանջերին աղբյուրները գրեթե բացակայում են: Հայտնի են միայն Ս. Հակոբի աղբյուրն ու Գինո գետը: Ձյան ստորին սահմանը 4100-4250 մ վրա է: Մեծ Մ-ի գագաթնային մասը ծածկված է հավերժ. ձյունով,