Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից սնվում է մոտ 30 սառցադաշտ: Ժամանակակից սառցապատումը գրավում է մոտ 20 կմ² տարածք: Հվ-արմ. լանջի սառցադաշտերն իջնում են մինչև 3850-3950 մ բարձրները, Մասյաց վիհում՝ մինչև 2750 մ: Փոքր Մ-ի վրա հավերժ, ձյուն ու սառցադաշտեր չկան:

Մ-ների ստորոտներին բուսածածկույթը կիսաանապատային է՝ աղասեր բույսերով ու չորադիմացկուն թփուտներով: Ճահճուտներում կան եղեգնուտներ, միջին՝ 1500-2500 մ բարձրներում՝ համեմատաբար փարթամ լեռնատափաստանային, գագաթնամերձ գոտում՝ լեռնատունդրային բուսածածկույթ: Տեղ-տեղ կան գիհու ու կեչու թփուտներ:

Մ-ների ստորոտները հնում եղել են հայոց արքունի որսատեղի: Դժվարամատչելիության, բնական գործոնների ու գեղատեսիլ դիրքի շնորհիվ եղել է հայ ժողովրդի պաշտամունքի լեռը, որի շուրջ հյուսվել են բազմաթիվ առասպելներ: Ըստ ավանդության՝ Մ. եղել է քաջ ոգիների դիցարան, որոնք իբր հսկել են այն և անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին, իսկ ըստ հնագույն ժողովրդ. զրույցի՝ Արտավազդ թագավորը շղթայված է Մասյաց վիհում: Ըստ Աստվածւսշնչի (Գիրք Ծննդոց, Ը, 4)՝ Մ. աստվածաշնչյան լեռ է, եղել է Համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետի հանգրվանը, որի համար էլ կոչվել է «Նոյյան լեռ» կամ «Նոյյան տապանի լեռ», խորհրդանշում է մարդկության նորոգ գոյությունը Համաշխարհային ջրհեղեղից հետո: XIII դ. ֆրանս. ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ՝ հայերը Մ-ի վրա չեն բարձրացել ոչ թե նրա դժվարամատչելիության, այլ լեռան սրբազանությունը չպղծելու համար:

Մ-ի գիտ. նվաճման գործում մեծ է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնըֆորի դերը, որը բացառիկ բույսեր փնտրելու և լեռն․ բուսականության բնականոն դասավորությունն ուսումնասիրելու նպատակով 1701-ին բարձրացել է մինչև հավերժ․ ձյան սահմանը: 1829-ի սեպտեմբերին Խ. Աբովյանի ուղեկցությամբ Մ-ի գագաթն է բարձրացել Դորպատի համալսարանի պրոֆ. Ֆ. Պարրոտը: 1845-ին ակադ. Հ. Աբիխը, մանրակրկիտ ուսումնասիրելով Մ-ի երկրբ., կլիմ. և այլ առանձնահատկություններ, որոշեց Մ-ի գագաթը տանող ամենամատչելի ուղին՝ հվ-արլ. լանջը: Այնուհետև տարբեր ուսումնասիրությունների նպատակներով Մ-ի գագաթը նվաճեցին մի շարք արշավախմբեր, 2004-ին՝ նաև աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանը: Մ-ների հմայքը զույգ լինելու մեջ է: Այն հայ ժողովրդի սուրբ լեռն է, նրա հարատևության խորհրդանիշը, կոչվում է նաև Ազատն Մասիս:

Մ. գովերգել են Գրիգոր Նարեկացին, Թովմա Արծրունին, Խ. Աբովյանը, Ղ. Ալիշանը, Րաֆֆին, Ա. Իսահակյանը, Վ. Տերյանը, Հ. Շիրազը, Պ. Սևակը և ուր.: Նրա վեհանիստ գեղեցկությունը պատկերել են Հ. Այվազովսկին, Գ. Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը և ուր.:

ՄԱՍՐԻԿԻ ԴԱՇՏ, Սևանի ավազանի հվ-արլ-ում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Զբաղեցնում է Մասրիկի ստորին հոսանքի ավազանը: Բարձր. 1900-2000 մ է: Հարթ մակերևույթն ունի թեքություն դեպի արմ., ծածկված է լճագետաբերուկային նստվածքների հզոր շերտով: Արմ-ում՝ նախկին Գիլլի լճի տեղում, կան տորֆի պաշարներ: Մշակում են կարտոֆիլ, հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և այլն:

ՄԱՐՏԻՐՈՍԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Վայքի լեռնաշղթայի կենտր. մասում՝ 2050 մ բարձր․ վրա՝ Մարտիրոս գ-ից հվ-արմ.՝ ՀՀ Վայոց ձորի մարզում: Արփայի վերին հոսանքի ավազանը կապում է Նախիջևանին: Մ. լ-ով է անցնում Վայք-Նախիջևան խճուղին:

ՄԱՐՈՒԹԱ ԼԵՌ, Մարաթուկ, Մարութկասար, Սասնա լեռների ամենաբարձր լեռնագագաթը (2967 մ)՝ Հայկ. Տավրոսի լեռն․ համակարգի արլ-ում: Գմբեթաձև է՝ կազմված պալեոզոյի ապարներից: Հս-արմ. լանջից սկիզբ է առնում Սասուն գետը: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Գագաթին Մ. Աստվածածին Եկեղեցին է, ստորոտին՝ Մ. Պետրոս առաքյալի վանքը: Մ. լ-ի շրջակայքում ժամանակին հայ ֆիդայիները բազմիցս ինքնապաշտպանական կռիվներ են մղել: «Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է որպես հայոց սրբազան լեռ և վիպական հերոսների հավաքատեղի: Ավանդության համաձայն՝ անվանումը կապված է կյանքի մեծ մասն այստեղ անցկացրած Մարութ ճգնավորի հետ, որը թաղվել է լեռան գագաթին, հետագայում այդտեղ կառուցվել է Մարութա վանքը:

ՄԵԾ ԵՂՆԱԽԱԴ, Եղնախաղի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3042 մ)՝ ՀՀ, Վրաստանի և Թուրքիայի սահմանագլխին: Կազմված է նեոգենի հրաբխ. ապարներից: Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր: Լանջերը զառիթափ են: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:

ՄԵԾՐԱՑ ԼԵՌՆԵՐ, Սողանլուղի լեռներ, տեկտոնահրաբխ. լեռնազանգված Հայկ. լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի հս. մասում՝ Օլթի և Կարս գետերի միջև: Երկար. 80 կմ է, առավելագույն բարձր.՝ 2885 մ (Մեծրաց լ.): Կազմված է լիպարիտներից, վանակատից, անդեզիտներից: Լանջերը զառիթափ են՝ մասնատված Արաքսի վտակների հովիտներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ:

ՄԵՂՐՈՒ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Սյունիքի մարզի հվ-արլ-ում: Զանգեզուրի լեռնաշղթայի հվ-արլ-ից ձգվում է հս., ապա՝ հվ-արլ.՝ մինչև Արաքսի