Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարնջագույն: էգը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն, կուրծքը՝ բծավոր: Նստում է տեսանելի ճյուղերին՝ գեղանի կեցվածքով՝ մարմնի ուղղահայաց դիրքով, սև պոչը վեր բարձրացրած: Տարածված է լեռնատափաստաններում, կիսաանապատներում և Եևթալպյան գոտում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է փչակներում, կոճղերի, ճյուղերի վրա: Դնում է 21 մմ տրամագծով, կապտավուն-դեղնավուն պտավոր 4-5 ձու: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍՊԻՏԱԿԱՓՈՐՆ ԴՌԼՈՆ (Pterocles alchata), դռլոնների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 31-39 սմ է, թևերի բացվածքը՝ 54-65 սմ: Մարմինը ներքևից սպիտակ է, պոչի կենար, փետուրները՝ երկար: Բնադրման շրջանում արուի դիմային մասը նարնջագույն է, ակնաշերտը և կզակը՝ սև, կրծքին կա նարնջավարդագույն շերտ: Մարմինը վերևից կանաչավուն է՝ դեղին պտերով: Էգի մարմինը վերևից բաց դարչնագույն-դեղին է՝ սև ու մոխրագույն մարմարյա նախշերով: Երամային է: Ս. դ-ները մեծ խմբերով հավաքվում են մաքուր ջրով ջրափոսերի մոտ: Թռիչքը թևերի արագ և խորը թափահարումներով է, որոնք ընդհատվում են կարճ սահասավառնումներով: Քայլում է շորորալով, վազում թփթփոցով: Բնակվում է կիսաանապատներում, ցածրադիր նախալեռներում: Սնվում է հիմնականում բույսերով: Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:

ՍՊԻՏԱԿԱՓՈՐ ՄԱՆԳԱԴԱԹԵՎ (Apus melba), մւսնգաղաթևների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 20-22 սմէ, թևերի բացվածքը՝ 54-60 սմ, կենդանի զանգվածը՝ 110 գ: Մարմինը վերևից, կրծքի շերտը, պոչի ստորին մակերեսը և թևատակը դարչնագույն են: Կոկորդը և փորը սպիտակ են: Թռիչքի ընթացքում շատ գեղեցիկ ու գրավիչ է՝ սևի ու սպիտակի համադրությամբ: Ցերեկը մշտապես անցկացնում է օդում, հանգստանում է ժայռերի ու պատերի վրա: Երկար թևերն ու կարճ ոտքերը թռչունին խոչընդոտում են գետնից պոկվելուն: Ենթադրվում է, որ քնում է թռիչքի ընթացքում: Ձայնը դողդոջուն է, ուժգին, որն աստիճանաբար վերածվում է մարող գվվոցների: Բնակվում է ուղղաբերձ ժայռերով լեռներում, քարանձավներում և խոր ձորերում: Սնվում է թռչող անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակին: Բնադրումը գաղութային է (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր զույգ թռչուն): ԲՆաղրագույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում: Կենս, բոլոր պահանջների (սնում, ծարավի հագեցում, բնի կառուցման համար նյութերի հայթայթում) կատարումը և զուգավորումը տեղի են ունենում թռիչքի ընթացքում: Բույնը գավաթաձև է՝ թքով կպցրած բույսերից ու փետուրներից: Բնադրում է ժայռաճեղքերում: Առաջին ձվերը բներում հայտնվում են հավանաբար ապրիլ-մայիսի սկզբին: Դնում 130 մմ տրամագծով, սպիտակ 3 ձու: Թխսակալում է էգը՝ հունիսից հոզիսի 1-ին տասնօրյակը: Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում:

ՍՊԻՏԱԿԱՓՈՐ ՈԶՆԻ (Erinaceus concolor), միջատակերների կարգի ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի: Տարածված է անտառային, տափաստանային և կիսաանապատային գոտիներում: Ապրում է բացատներում, պուրակներում, այգիներում, գետահովիտներում, որտեղ կան թփուտներ, մրգատու ծառեր: Հիմնականում վարում է գիշերային կյանք: Ցերեկները թաքնվում է բնում, որը պատրաստում է ծառերի, խիտ մացառուտների, թափված տերևների տակ, փչակներում, այլ կենդանիների լքված բներում: Մարմնի երկար. 24-28 սմէ, պոչի- նը՝ 2,5-4 սմ, ականջինը՝ 0,25-0,34 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,3 կգ: Մարմնի մեծ մասը ծածկված է սրածայր փշերով, որովայնը՝ փափուկ սպիտակավուն մազերով: Գլխի վերին մասում՝ ականջների միջև, ունի փոքրիկ, անմազ տարածություն: Սնվում է միջատներով, որդերով,խխունջներով, մողեսներով,օձերով,մանր կրծողներով, երբեմն՝թռչուննների ձագերով ու ձվերով, պտուղներով ու հատապտուղներով։Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից ապրիլ։Ունի լավ զարգացած հոտառություն: Բազմանում է ապրիլից ամռան կեսը: Հղիությունը տևում է 7 շաբաթ: Ամռան կեսերին ունենում է 4-8 ձագ, որոնց մինչև ուշ աշուն կերակրում է մայրը, ապա ձագերը հեռանում են: Սեռահասուն են դառնում հաջորդ տարվա գարնանը: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, կրծողներին: Սպիտակափոր մանգաղաթև խխունջներով, մողեսներով, օձերով,


ՍՊՈՐԱԿԵՆԴԱՆԻՆԵՐ (Sporozoa), մանր կրծողներով, երբեմն՝ թռչուն- մակաբույծ նախակենդանիների դաս: ների ձագերով ու ձվերով, պտուղներ։ Հայտնի է մոտ 4 հզ. տեսակ՝ լայնորեն րով ու հատապտուղներով: Ձմեռատարածված: Բնորոշ է սերունդների յիև քուն է մտնում նոյեմբերից ապրիլ: հաջորդականությունը և անսեռ ու