Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զանգվածը՝ 3-6,5 կգ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն թևերով: Մարմինը դարչնագույն է, թափահարող փետուրները՝ սևավուն֊դարչնագույն, կտուցը հզոր է, պոչը՝ կարճ, ծայրը՝ բութ, սպիտակ: Թռչելիս գլուխն ու պոչը մարմնի համեմատությամբ հավասարաչափ դուրս են ցցվում: Հասունի պոչը սպիտակ է, գլուխը, վիզը,կուրծքը և մեջքի վերին մասը՝ բաց դարչնագույն, կտուցը և մոմաքթարմատը՝ դեղին: Երիտասարդի փետրածածկը (նաև պոչը) ավելի մուգ է: Բնակվում է ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, Սևանա լճում, ձկևաբուծ. ավազաններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում: Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍՊԻՏԱԿԱՊՈՉ ԵՂՏՅՈՒՐԻԿ Բնադրողչվող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 26-29 սմէ, թևերի բացվածքը՝ 67-70 սմ: Պոչը սպիտակ է, ոտքերը՝ երկար, դեղին: Վիզը, մարմինը վերևից մոխրագույ-դարչնագույն են, գլուխը՝ միատարր բաց մոխրագույն: Կուրծքը մոխրագույն է, գոտկատեղը, պոչը, մարմինը ներքևից՝ սպիտակավուն: Բազկաթևի և սև առաջնային փետուրների վրա կա սպիտակավուն լայնակի շերտ: Կերակրվում է քայլելով կամ վազքի ընթացքում, կանգ է առնում զոհին բռնելու համար: Բնակվում է ծանծաղ, խոնավ տարածքներում, լճակների տղմոտ ափերին: Որպես բնադրող տեսակ՝ ՀՀ-ում հայտնաբերվել է 1980-ական թթ.՝ Արարատյան դաշտի ձկնաբուծ. տն՝տեսություններում, Սուրենավան գ-ի (Արարատի մարզ) շրջակայքում: Սնվում է անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ ապրիլից մայիս: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին տասնօրյակին: Հուլիսի 3-րդ տասնօրյակից հայտնվում են վտանգի դեպքում ինքնուրույն թաքնվող ձագեր: Ծնող թռչուններն այդ ընթացքում խիստ աղմկարար են և շարունակ անհանգիստ թռիչքով աշխատում են հեռացնել ձագերին սպառնացող վտանգը: Որպես հազվագյուտ տեսակ՝ անհատ. պաշտպանության կարիք ունի:

ՍՊԻՏԱԿԱՎԻ9 ԿՏՑԱՐ (Actitis hypoleucos), մորակտցարների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 19-21 սմէ, թևերի բացվածքը՝ 38-41 սմ, կենդանի զանգվածը՝43-61 գ: Ոտքերը կարճ Են, կանաչավուն մոխրագույն: Պոչը երկար է, կուրծքը, մարմինը վերևից՝ բաց մոխրագույն- դարչնագույն, կրծքի և թևի միջև կա բութ մատի նման բիծ: Կտուցը կարճ է, մուգ: Պոչը մշտապես տմբտմբացնում է: Ջրի վրայով թռչում է ցածր՝ թևերի արագ թափահարումներով, որին հաջորդում է ձիգ տարածած թևերով սահասավառնումը: Հմուտ լողորդ է և սուզորդ: Բնակվում է լճերի և գետերի ափերին: Սնվում է ջրային անողնաշարավորներով: Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը: Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջին: Ձվադրմանը պատրաստ բները հանդիպում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի կեսը: Բույնը փոսիկ է կամ գավաթաձև (տրամագիծը՝ 80-90 մմ)՝ ցամքարով: Բնադրում է գետնին՝ ջրափերից ոչ հեռու: Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիս: Դնում է 35 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 21 -22 օր: Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունները գրանցվում են հուլիսի 1-ին տասնօրյակից օգոստոսի վերջը: Որպես սիրող, և մարզ, որսի թռչուն՝ առանձին ճանաչում չունի: Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերիև, առանձին անհատներինը ձգձգվում է մինչև նոյեմբերի սկիզբը:

ՍՊԻՏԱԿԱՎԻԶ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula albicollis), ճանճորսների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-24,5 սմ: Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է, ներքևից՝ սպիտակ: ճակատը, թևի բիծը, լայն օձիքը սպիտակ են: Արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում կա մեծ սպիտակ պուտ, գոտկատեղին՝ մոխրագույն կամ սպիտակ ցայտուն բիծ: Էգի մարմինը վերևից մոխրադարչնտգույն է, ներքևից՝ սպիտակավուն, գոտկատեղը՝ բաց մոխրագույն, թևին կա փոփոխվող փոքր սպիտակ բիծ, առաջնային թափահարող փետուրների հիմքում՝ սպիտակ մեծ պուտ: Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, թփուտներում: Սնվում է միջատներով, որոնց որսում է՝ կարճ տարածություն թռչելով կամ կտրուկ գետին նետվելով:

ՍՊԻՏԱԿԱՓՈՂ ՍՈԽԱԿ (Irania gutturalis), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 16,5 սմէ, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 28 գ: Արուն վերևից կապտամոխրագույն է, կոկորդը, հոնքերը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը'