Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՀ գետերում Հ-ներ առաջանում են տաք օդային զանգվածների թափանցման հետևանքով առաջացած հալոցքային ջրերից, հորդառատ անձրևներից, ջրամբարի պատվարի քանդվելուց և այլն: Հ-մաև հոսքի ծավալի առավելագույն արժեքները դիտվել են 1936, 1938, 1946, 1951, 1953, 1963, 1968, 1979-ին, նվազագույնը՝ 1961-ին:

Գետառ, Դալար, Շաղափ, Ողջի, Տաշիր և Արեգունու լեռնաշղթայից Սևանա լիճ հոսող գետերը Հ-ման ժամանակ առաջացնում են սելավներ: Կործանարար են եղել 1946-ի մայիսի 25-ի Գետառի, 1956-ի օգոստոսի 28-ի Ողջիի Հ-ները:

ՀԵՐՀԵՐ, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը: Սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ 3040 մ բարձր-ից: Երկար. 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 174 կմ2: Վերին հոսանքում առաջացնում է V-աձև հովիտ: Սնումը խառն է, վարարումը՝ մայիսին: Տարեկան միջին ծախսը 1,89 մ3/վ է, հոսքը՝ 6մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՀՐԱԶԴԱՆ (ուրարտ.՝ Իլդարունի), Զանգու, գետ ՀՀ-ում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հս-արլ-ից հվ-արմ.: Երկար. 141 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ2 (առանց Սևանա լճի): Արաքս է թափվում ծ. մ. 820 մ բարձր. վրա: Վերին հոսանքում առաջացնում է գալարներ, դարավանդներ, հովիտն ունի 10-11 կմ լայն.: Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով և հերթափոխվում V-աձև ձորերով ու գոգավորություններով: Կան դարավանդներ (3-4), սողանքներ, կիրճի ուղղաձիգ լանջերին՝ բազալտային սյունաձև մերկացումներ (Արզնի, Երևան), հովտում՝ Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ, աղբյուրներ (օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար), հանք. ջրեր (Արզնի, Բջնի): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ: Հ-ի ընդհանուր անկումը մոտ 1100 մ է: Համակարգում կա 340 գետակ, որից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկար. (3-ը՝ մինչև 50 կմ): Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորերկրյա (51 %) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները՝ ամռանը և աշնանը: Տարեկան միջին ծախսը 13,9 մ3/վ է (Արզնի), առավելագույնը՝ 138 մ3/վ, նվազագույնը՝ 9 մ3/վ, հոսքը՝ 712 մլն մ3 (Մասիս ք.):

Սևան-Հրազդանի կասկադի կառուցումից (1962) հետո (լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման հաշվին) գետի տարեկան միջին ծախսը ակունքում կազմել է 44,5 մ3/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է:

Հ-ի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Հ-ի ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և Հ-ի ստորին հոսանքից:

Հ-ի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան ք-ները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Գետի վրա կառուցված բազմաթիվ կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679, Երևան): Ափերը բնակեցվել են՝ սկսած հին քարի դարից (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտ. ժամանակներում և միջնադարում Հ-ից անցկացվել է մի քանի ջրանցք՝ (Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն, ափերին կառուցվել են ուրարտ. Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի): Հ-ի վրա են Հաղթանակի (1945), Հրազդանի Սեծ (1956), Նուռնուսի (1981), Դավթաշենի (2000) կամուրջները:

ՀՐԱԶԴԱՆ-ՍՈԼԱԿԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Կոտայքի մարզում: Սկիզբ է առնում Հրազդանի ջրեկի դերիվացիոն ջրանցքի 13 կմ-ից: Շահագործման է հանձնվել 1964-ին: Ձգվում է Հրազդան ք-ից մինչև Սոլակ գ.: Մայր ջրանցքի երկար. 12 կմ է (ընդհանուր երկար.՝ 22,7 կմ), ջրթողունակությունը՝ 1,1 մ3/վ: Ջրառը կատարվում է ջրարգելակ կարգավորիչի միջոցով: Ոռոգում է Քաղսի, Սոլակ գ-երի և Հրազդան ք-ի հողատարածքները:

ՁԿՆԱԳԵՏ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ 2310 մ բարձր-ից: Երկար. 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 90,5 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ տաշտակաձև: Սնումը հիմնականում ձնաանձրևային (82 %) է: Սելավատար է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 75%-ը: Տարեկան միջին