Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ հողերի շերտով: Այդ շերտը պահպանվում է հողի մշակման անշրջում եղանակի դեպքում: Հ. գոմաղբի, գիպսի և կրի ներմուծման հետ համակցելիս արագանում են աղուտների բերրիության վերականգնման շարժընթացները: Երբեմն կիրառում են պարբ. Հ.` բերրի հողի ավելի փոքր` 1-2 սմ շերտով և հերկումով:

ՀՈՂԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, հողային հարաբերությունները կարգավորող իրավունքի ճյուղ, իրավ, նորմերի և կագմակերպ-իրավ. մեխանիզմների ամբողջություն: Հ.ի. կարգավորում է հողի սեփականության և այլ գույքային իրավունքների առաջացումը և իրականացումը, հողի շրջանառության առանձնահատկությունները, հողօգտագործման կարգը և պայմանները: Հ.ի. նպաստում է հողային հարաբերությունների պետ. կարգավորմանը և կատարելագործմանը, հողի տնտեսավարման տարբեր կազմակերպիրավ. ձևերի զարգացմանը, հողօգտագործման արդյունավետության բարձրացմանը, մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա բնական միջավայրի պահպանմանը և բարելավմանը: Հ. ի-ի վրա են հիմնված հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հաս. հարաբերությունները՝ ելնելով հողի կարևոր բնապահպան., տնտ. ու սոցիալ. նշանակությունից, որի շնորհիվ հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման:

Խորհրդային ժամանակաշրջանում վերացվել էր հողի մասնավոր սեփականությունը, հողն ազգայնացվել էր ու հանվել գույքային շրջանառությունից, և հողի սեփականության իրավունքն ամրագրվել էր միայն պետությանը: 1991-ին ընդունված Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքով և նույն թվականին ընդունված Հողային օրենսգրքով հողը ապապետականացվեց և վերադարձվեց գույքային շրջանառություն: ՀՀ-ում գործող Հողային օրենսգիրքն ընդունվել է 2001-ին:

Որպես իրավունքի նորմերի ամբողջություն՝ Հ.ի. բաժանվում է ընդհանուր և հատուկ մասերի: Ընդհանուր մասը սահմանում է հողամասի հասկացությունը, հողային հարաբերություններն ու օրենսդրությունը և այդ հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավ. ակտեր, տեղ. ինքնակառավարման մարմինների իրավասությունները, հողային ֆոնդը և դրա դասակարգումը ըստ նպատակային (գյուղատնտ., բնակավայրերի, արդ., ընդերքօգտագործման և այլ արտադր. նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակաոուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային, պահուստային հողերի) և գործառնական նշանակության փողային պաշարների կառավարումը, հողերի պահպանությունը և վերահսկողությունը): Հ. ի-ի հատուկ մասում սահմանվում են հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբ. անձանց իրավունքներն ու պարտականությունները, հողերի նկատմամբ պետության և համայնքների սեփականությունը, այդ հողերի օտարումն ու օգտագործման տրամադրումը, հողամասերի շրջանառությունը և առանձնահատկությունները, հողամասի նկատմամբ իրավունքների առաջացումը, դադարումը և սահմանափակումը, հողային վեճերի լուծման կարգը և այլն: ՀՀ-ում Հ.ի-ի աղբյուրներն են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ Հողային օրենսգիրքը, գույքի նկատմամբ իրավունքների պետ. գրանցման մասին ՀՀ օրենքը և հողային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներ ու պետ. կառավարման և տեղ. ինքնակառավարման մարմինների ընդունած նորմատիվ-իրավ. ակտերը: Տես նաև Հողային կադաստր, Հողօգտագործման իրավունք:

ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, միմյանց հետ որոշակի գենետիկ. և աշխարհագր. կապ ունեցող, բազմակիորեն կրկնվող հողային անհամասեռությունների կայուն զուգորդություններ, որոնք ստեղծում են տվյալ հողային ծածկույթի տարած. պատկերը: Տարբեր Հ.ծ.կ-ներ կազմված են հողային համալիրներում, բծավորություններում, զուգորդություններում, խճանկարներում և այլ տարած. պատկերներում համախմբված տարրական հողային արեալներից (աշխարհագր. ամենափոքր օբյեկտներից): Հ.ծ.կ-ների ձևավորումը բնորոշվում է մեզո և միկրո ռելիեֆների համատեղ ազդեցությամբ, հողագոյացնող ապարների ու բույսերի խմբերի տարած. հերթափոխությամբ, կենդանիների գործունեությամբ և հողածածկույթի վրա մարդածին գործոնի ազդեցությամբ: Հողի էրոզիան և երկրորդ. հողի աղակալումը Հ.ծ. կ. դարձնում են ավելի բարդ և հակադիր, իսկ հողի մշակումը և ոռոգումը նպաստում են ավելի պարզ ու համասեռ Հ.ծ.կ-ի ձևավորմանը: Հ.ծ.կ-ի բնույթով մեծապես որոշվում են երկրագործության հնարավորությունները և հողային պաշարների օգտագործման արդյունավետությունը: ՀՀ-ում հողի շրջանացումը կատարվել է Հ.ծ.կ-ի հաշվառմամբ, որը մեծ դեր է խաղում հողի տնտեսական գնահատման և հողի որակական գնահատման ժամանակ:

ՀՈԴԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ (ֆրանս.՝ cadastre տվյալների ժողովածու, ցուցակ), հողի բնական, տնտ., իրավ. վիճակի հավաստի տվյալների ամբողջություն: ՀՀ-ում Հ.կ. առանձին համակարգ չէ և ներառված է անշարժ գույքի պետական միասնական կադաստրում: 2001-ին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի 33 հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի պետ. միասնական կադաստրը հողամասերի ու դրանց վրա ամրակայված անշարժ գույքի հաշվառման, բնական, տնտ. և իրավ. կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի, որակ. բնութագրերի, իրավ. ռեժիմի, սեփականության և այլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետ. գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների համակարգ է: Այդ տեղեկությունները հաշվի են առնվում հողերի պահպանումը և օգտագործումը ծրագրավորելիս, հողամասեր տրամադրելիս, հողի վճարների չափերը որոշելիս, հողաշինարարություն իրականացնելիս, հողի օգտագործման և պահպանման տնտ. գործունեությունը գնահատելիս և այլն: Հողի մասնավոր սեփականության պայմաններում Հ.կ. ծառայում է հարկային քաղաքականության իրականացման, հողային շուկայի ձևավորման, մասնավոր սեփականության ձևակերպման նպատակներին: Անշարժ գույքի պետ. միասնական կադաստրի