խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք, և էոցենի հրաբըխածիննստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից: Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343 մ), Քառկատար (3270 մ), Երկուս- թասար (3227մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբըխածին ապարներից: Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանք, ջրերի ելքեր: Հանքավայրերի մի մասն ունի արդ. նշանակություն: Բ. լ. ակտիվ երկրաշարժամետ շրջան է: Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ: ԲհԹԼԻՍԻ ԼԵՌՆԱՆՑՔ Ռահվա, Բաղեշի լեռնանցք, Տավրոբերուսն, Ձորուսպահակ, Հայկ. Տավրոսի Բիթլիսի լեռնաշղթայում՝ Բիթլիս ք-ից հս.՝ 1830 i/բարձր, վրա: Հայկ. լեռնաշխարհը կապում է Միջագետքին: ԲՅՈՒՐԱԿՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Բինգյոլ (Հազար լճեր) լեռ, Սրմանց, ՍԵրմանց, Հայկ. հրաբխ. բարձրավանդակի կենտր. մասում՝ Վանա լճից հս-արմ.: Բարձր. 3250 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 130 կմ՝. Բ.բ. անհամաչափ է, հս- ում՝ փոքրաթեք ալիքավոր, հվ-ում՝ խզումևաաստիճանավոր զառիթափ լանջերով՝ կազմված նեոգենի տուֆափշրաքարերից, լիպարիտներից, անդեզիտներից: Բ. բ-ի ջրբաժան սարավանդի վրա բարձրանում է հնա- գույն սառցադաշտերով արտածին ուժերի կողմից մասնատված ատամնավոր և սրածայր լեռնաշար՝ Սրմանց (3250 մ), Շուշարի (2700 մ), Սերոկի (2700 մ), Հավատամք (2460 մ) լեռնագագաթներով: Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության, տարեկան միջին ջերմաստիճանը 10-ից -2,5°C է, տեղումները՝ 400- 800 մմ, առավելագույնը՝ գարնանը: Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև, խստաշունչ ու ձնառատ: Կան պղնձի, արծաթի, կերակրի աղի, շինանյութերի պաշարներ, ջերմուկներ: Հարուստ է ստորերկրյա և մակերեսային ջրերով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը: Ջրբաժան է Արածանիի և Արաքսի միջև: Սրմանց լեռնագագաթի հս-արմ. լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արւսքսը և Արածանիի մի քանի վտակներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային և ալպյան է, բարձրլեռն. գոտում «ալպյան գորգեր» են, ձորերում՝ նոսրւսնտառներ: Հայ ժողովուրդը սրբացրել է իր բնօրրանի այս անկյունը և զանազան ավանդություններ կապել նրա հետ, որոնցից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռվելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան իր զենքին: Բյուրակնի մասին հորինվել են առասպելներ, երգեր ու բանաստեղծություններ: ԲՈՎԱՔԱՐ, Հ ա լ ւս բ, Հալաբի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3016 մ)՝ ՀՀ Լոռու մարզում: Կազմված է էոցենի հրաբխանստըվածք. ապարներից և գրանոդիորիտային ներժայթուքներից: Ձևավոր վել է գոգածալքային կառույցի վրա: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հս. լանջին կան անտառներ: ԳԱՅԼԱՁՈՐ, կիրճ Փամբակ գետի ստորին հոսանքում՝ ՀՀ Լոռու մարզում: Բաժանում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաները: Երկար, մոտ 20 կմ է, խոր.՝ 600-1000 մ: Ծագմամբ անտեցեդենտ է: Լանջերն անտառապատ են: Կիրճով անցնում են Երևւսն-Թբիլիսի երկաթուղին և ավտոխճուղին:
ԳԱՅԼԻ ԴՐՈՒՆՔ, 1. լեռնանցք ՀՀ-ում՝ Վիրահայոց լեռնաշղթայի կենտր. մասում՝ 1798 մ բարձր, վրա: Միմյանց է կապում Ուռուտի (Լոռու մարզ) և Աղքյորւիիի (Վրաստան) գետահովիտները: 2. Լեռնանցք Նախիջևանում՝ 820 մ բարձր, վրա: Միմյանց է կապում Արարատյան և Շարուրի դաշտերը:
ԳԵՂԱՄԱ ԼեՌՆԱՎԱՀԱՆ, Գեղամա լեռներ, գտնվում է Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Ձվաձև տարածվում է միջօրեա կանի ուղղությամբ, երկար. 70 կմ է, լայն.՝ 48 կմ, առավելագույն բարձր.՝ 3597 մ (Աժդահակ): Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխ. ապարներ են: Ունի անհամաչափ կառուցվածք: Արլ. լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվում են մերձսևանյան լավային սարավանդներին: Արմ. զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռն, գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր, ալիքավոր սարավանդ է՝ հրաբխ. կոներով (Աժդահակ, Մազազ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար և այլն): Հվ-արմ-ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը: Հվ. բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով: Պահպանվել են անթրոպոգեգենի