այն անվանում են լեռն. անապատ (ֆրիգանա): Տիրապետող կենսաձևերը փշոտ, թավոտ, մանրատերև, բարձիկանման բազմամյա խոտաբույսեր են, թփեր և կիսաթփեր: Տեսակային կազմը բուսաաշխարհագր. տեսակետից մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Կան խիստ հազվագյուտ տեսակներ, բնաշխարհիկներ ու մնացորդներ, ինչպես օրինակ՝ վայրի տանձենիները (Թախտաջյանի, Սոսնովսկու, ուռատերև), նշենիները (Ֆենցլի, Նաիրյան), խնկենին, ունաբին, ցաքին և այլն: Սովորական բուսատեսակներից տարածված են եղեսպակը, աբեղախոտը, ոզնաթուփը, դժևիկը, սարի չամիչը, օշինդրը և այլն, ինչպես նաև մեծ քանակի համեմունքային (ուրց, եղեսպակ), խեժատու (գազ), դեղատու (դժնիկ, արևոսկի, արևքուրիկ), թելատու, եթերայուղատու, ուտելի և վիտամինային բույսեր:
Տափաստանային բուսականություն: Հայաստանի բուս, ծածկույթի ամենաբնորոշ լանդշաֆտային տիպերից է: Տարածված է միջին լեռն, գոտում (1300-2200 մ, եզակի դեպքերում՝ 400-2700 մ բարձր-ներում), զբաղեցնում է ՀՀ տարածքի գրեթե կեսը: Տափաստանային բուսականությամբ են պատված ՀՀ բոլոր խոշոր լեռնազանգվածների միջին գոտիները, սարավանդներն ու գետահովիտները (Լոռու, Շիրակի, Սյունիքի): ՀՀ-ում առանձնացվում է տափաստանային բուսականության շուրջ 20 ենթատիպ, առավել բնորոշ են կծմախոտային, շյուղախոտային, փետրախոտային, սեզային, բոշխային, օշինդրային, տարախոտային, դաշտավլուկտարախոտային, կելերային, տրագականտային տափաստանները: Բուսաաշխարհագր. տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արարատյան գոգավորության, Եղեգնաձորի և Շիրակի առաջնային չոր դաշտավլուկային և դաշտավլուկտարախոտային տափաստանները, որոնց կազմում պահպանվում են մշակաբույսերի վայրի ազգակիցներ:
Լեռնատափաստանային բուսականության մեջ ուրույն տեղ են գրավում տրագականտային տափաստանները, որտեղ տիրապետող բուսատեսակները բարձիկանման բույսերն են (փշատերևուկ, փշաբարձ, ոզնաթուփ, փշամանդիկ, սապնարմատ, եղջերավոր կորնգան, գազ): Գազ ամբողջատերև Գազ կեղծ պղպշակային Սոճի անտառային Գիհի բազմապտուղ Քանի որ անասուններն այդ բույսերը չեն ուտում, ուստի, տարեցտարի ընդարձակելով իրենց տարածքները, համակեցություններից դուրս են մղում օգտակար բույսերին և գրավում նրանց տեղը: Միջբարձիկային տարածությունները սովորաբար ծածկվում են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով (եղջերատերևավոր կորնգանի առանձին բարձիկներ ունենում են մինչև 2 մ տրամագիծ): Մեծ է լեռնատափաստանների դերը ժողտնտեսության տարբեր բնագավառներում. օգտագործվում են որպես արոտներ ու խոտհարքներ, ծառայում շտեմարան օգտակար բույսերի հավաքման համար: Հատկապես կարևոր են լեռն, սևահողերի առաջացման գործում:
Անտառային բուսականություն: ՀՀ սակավանտառ Երկիր է: Անտառածածկ է ՀՀ տարածքի մոտ 11,2 %-ը՝ 334 հգ. հա. ՀՀ անտառները տիպիկ լեռնային են. դրանց 68 %-ը աճում է 21-35°, իսկ 11-ը՝ 36°-ից ավելի թեքություններում: Անտառածածկ տարածության 85 %-ը գրավում են կաղնին, հաճարենին և բոխին, մնացած ավելի քան 250 ծառաթփատեսակները (սոճի, թեղի, թխկի, հացենի, ղաժի, լորենի ևն) զբաղեցնում են անտառների միայն 15 %-ը: ՀՀ լեռն, պայմաններում մեծ է անտառի դերը, այն կլիմայի կարգավորիչ է, բարձրացնում է օդի հարաբեր, խոնավությունը, մեղմացնում ամառային շոգը, ձմեռային ցուրտը, քամիների կործանիչ ուժը և այլն: Որոշ ծառաթփատեսակների (գիհի, կենի, սոճի, թխենի, կաղնի, ընկուզենի և այլն) տերևներն արտադրում են միջատասպան նյութեր, որոնք ոչնչացնում են ախտածին մանրէները: Հայաստանի անտառները հիմնականում ունեն շատ ցածր (0,4-0,5) սաղարթի խտություն (լրիվություն): Ապացուցված է, որ 0,5-0,6 լրիվությունից ցածր անտառները գրկվում են ջրահողապաշտպան հատկություններից: Անտառներում անասունների արածեցման, խոտհնձի և անկանոն անտառահատումների հետևանքով զգալի չափով իջել է անտառների վերին սահմանը (100-500 մ): Նույն Երևույթը Նկատվում է նաև անտառների ստորին գոտիներում (վարելահողերի ու մարգագետինների ընդարձակում, փայտա-