Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սարքավորումները կոռոզիայից պաշտպանող ծածկույթների, լաքերի և օլիֆների արտադրության մեջ:

ԵՌԱԿՈՂԱՍԵՐՄԻԿ (Tripleurospermum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Ե. կովկասյան (T.caucasicum), Ե. անդրկովկասյան (T. transcaucasicum), Ե. մանրածաղիկ (T. parviflorum), Ե. Սևանի (T. sevanense) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.' 2-100 (120) սմ: Տերևները հերթադիր են, մերկ, փետրաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են (կամ բացակայում են), սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, քառատամ կամ հնգատամ, դեղին: Ծաղկում է մայիսսեպտեմբերին: Պտուղը՝ կողավոր, մուգ կարմիր, գնդաձև, եթերայուղային գեղձերով, հարթ կամ կնճռոտ, փուփուլավոր սերմիկ է: Բոլոր տեսակները գեղազարդիչ են:

ԵՌԱՏԱՄԻԿ (Sibbaldia), զի բալ դի ա, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ե. կիսամերկ (S.semiglabra) և Ե. մանրածաղիկ (Տ. parviflora): Տարածված է ալպյան գոտու մարգագետիններում և գորգերում: Առաջացնում Է ճիմ: Ցողունը կարճ է, բարձր.՝ 3-10 սմ, ընձյուղները՝ փայտացած՝ պատված տերևակոթունների և տերևակիցների մեռած, գորշ մնացորդներով: Տերևները եռակի են, մերձարմատայինևերը՝ կոթունավոր: Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղկակիր ընձյուղները՝ կարճացած: Ծաղկում է հուլիս- օգոստոսին: Պտուղը ձվաձև, հարթ ընկուզիկ է: Ալպյան մարգագետինների չարորակ մոլախոտ է:

ԵՐԵԿՕՐՆԻԿ (Hesperis), գիշերային մանուշակ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա ^ւսմ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ գիշերային մանուշակ (H.matronalis) ևԵ. պարսկական (H.persica): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին:

Ցողունը պարզ է, ճյուղավորվող՝ գեղձային մազիկներով պատված, բարձր.՝ 30-120 սմ Տերևները հերթադիր են, սցողաեզր: Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ դեղնավուն, սպիտակ, բաց մանուշակագույն, վարդագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկարծաձև, բացվող, դժվար բացվող կամ չբացվող պատիճ է: Սերմերը յուղատու են. պարունակում են սապոնիններ, եթերայուղեր, ճարպեր, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ և այլն: Տերևների և սերմերի պատրաստուկները միզամուղ և քրտնաբեր են:

ԵՐԵՔՆՈՒԿ (Trifolium), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 30 տեսակ՝ Ե. մարգագետնային (T. pratense), Ե. նման (T. ambiguum), Ե. սողացող (T. repens), Ե. կովկասյան (T. caucasicum), Ե. ալպյան (T. alpestre) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, խոտածածկ լանջերին, խոնավ մարգագետիններում, գետահովիտներում, առվակների ափերին, թփուտներում և այլն (անապատային գոտուց մինչև ալպյան մարգագետինները): Կան նաև հազվադեպ հանդիպող տեսակներ՝ Ե. գեղատես (T. speciosum), Ե. փրփրող (T. spumosum), Ե. ն ե ատերեվ (T. angustifolium) և այլն. հանդիպում են Սյունիքի մարզում (Մեղրու շրջակայքում), աճում են քա քարոտ, ավազոտ, չոր լաջերին, մարգագետիններում, գետափերին և այլն:

Արմատն առանցքային է: Ունի արմատապալարիկներ (դրանց մեջ զարգանում են պալարամանրէներ, որոնք յուրացնում են օդի ազոտը): Ցողունը գլանաձև է, բարձր.՝ 60-150 սմ Տերևները եռամաս են (կան նաև 5-9 տերևիկներով): Ծաղկաբույլը գլխիկանմաև է, հազվադեպ՝ ողկուզաձև կամ հովանոցանման: Ծաղիկները մանր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը 1-2, հազվադեպ 4-6 սերմերով ունդ է: Բարձրարժեք կերաբույս է: Բացարձակ չոր նյութի հաշվով կանաչ զանգվածը պարունակում է 16,8, իսկ խոտը՝ 15,2% սպիտակուց: 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 21,0, խոտը՝ 51,7, ծղոտը՝ 16,5, խոտալյուրը՝ 83,8 կերային միավորի: ՀՀ-ում Լոռու մարզում մշակվում է Ե. կարմիրի (T. pratense) երկհար ձևը (խոտի բերքը մինչև