Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Զ. նրբագեղը (Z. eleans)՝ իր բազմաթիվ սորտերով:

Ծաղկակրի բարձր, մինչև 1 մ է՝ ամբողջապես պատված կոպիտ մազմըզույըգնկերով: Տերևները հակադիր են կամ օղակաձև դասավորված, ամբողջական: Ծաղկաբույլը միայնակ գագաթնային զամբյուղ է (եզրային լեզվակավոր ծաղիկները՝ վարսանդավոր, ֆերտիլ, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ): Լեզվակավոր ծաղիկները վառ գույների են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, կարմրակապույտ և այլն: Ծաղկում է հունիսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը սերմնապտուղ է, սերմերը՝ եռակող կամ տափակ, դարչնագույն:

Ծաղկային ձևավորումներում և ծաղկեփնջերում, բացի նրբագեղ Զ-ից, օգտագործվում են նաև Զ. նեղատերև (Z. angustifolia), Զ. հիբրիդային (Z. hybrida) և այլ տեսակներ:

ԶԻՎԱՆ (Cephalaria), ղանթափա, ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ Զ. հայկական, (C.armeniaca), Ձ. հսկայական (C. giganthea), Զ. Կոչիի (C. kotshyi), Զ. բարձր (C. procera), Ձ. տրանսիլվանյան (C. transsylvanica) և այլն: Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին: Հաճախ առաջացնում է թփուտներ:

Ցողունի բարձր. մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի): Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական: Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է: Ծաղիկները դեղնավուն են կամ Երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ: Չոր ծաղիկների եփուկը ժող. բժշկության մեջ օգտագործում են շնչառ. օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր ևն միջոց:

Զ. Նախիջևանին (C. nachiczevanica) հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Ջերմուկ ք-ի շրջակայքում)՝ կաղնու անտառների խոտածածկ թեք լանջերին, սորուն ավազոտ վայրերում, միջին և վերին լեռն. գոտիներում, Ձ. Չիխաչովի (C. tchihatchewii)՝ Արագածոտնի (Արտենի լ. վրա) և Սյունիքի (Շիկահողի արգելոցում) մարզերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԶԿԵՌԵՆԻ (Mespilus), զղրենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի կամ ցածրաբուն ծառերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Ձ. սովորական կամ գերմանական (M. ger- manica): Հանդիպում է ՀՀ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում: Աճում է լուսավոր կաղնոբոխու անտառներում, անտառեզրերին, թփուտներում և այլն:

Բարձր. 3-6 մ է: ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով: Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ: Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ: Ծաղկում է մայիսին: Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն: Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ: Կորիզները 4-5 հատ են, ամուր: Տերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր: Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն: Օգտագործվում են թարմ, թթու դրած: Բնափայտը ծանր է, ամուր, լավ հղկվող, դեղնագորշավուն կամ կարմրավուն, օգտագործվում է մանր ատաղձագործության մեջ: Բազմանում է սերմերով և արմատային մացառուտներով: Մեղրատու է:

ԶՈՒԳԱՏԵՐԵՎ (Zygophyllum), զուգատերևազգիների ընտանիքի բազմամյա թփերի, կիսաթփերի, հազվադեպ՝ ծառերի և խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Զ. ս ո վ ո ր ա կան (Z. fabago) և Ձ. թալատերեվ (Z. atriplicoides): Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է քաքարոտ, ժայռոտ, հաճախ՝ գրեթե անմատչելի վայրերում, աղաև կավահողերում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 40-200 սմ: Տերևները մսալի են, երկարավունվաձև, տերևակոթունի վրա զույգերով կամ դեպի հիմքը աստիճանաբար Նեղանալով՝ վերածվում են կոթունի: Ծաղիկները մեկական են, պսակաթերթիկները՝ սպիտակավուն, հիմքում՝ Նարնջագույն, դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը երկարավուն, կլոր, թևավոր կամ անթև տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, աղաղանյութեր: Տերևների պատրաստուկն օգտագործում են որպես վերքերն ապաքինող, անոթալայնիչ, հակաճիճվային միջոց:

էՆՏԵՐՈՄՈՐՖԱ (Enteromorpha), կանաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 10 տեսակ: Բնակվում են հիմնականում ծովերում, որոշ տեսակներ՝ քաղցրահամ ջրերում (գետեր, լճեր): Մարմինն աղիքանման է կամ խողովականման՝ միաշերտ պատերով, թույլ ճյուղավորված: Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռ. (իզոգամիա կամ հետերոգամիա) ճանապարհներով: Երբեմն բազմացմանը հետևում է ջրիմուռների արագընթաց