Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

70, վայրի՝ 1 տեսակ՝ հյ. անտառային (V. silvestris): ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճե րում, գետահովիտներում և այլն: Վայրի Խ-ի ողկույզները փոքր են, նոսր, պտուղները՝ մանր, մուգ մանուշակագույն (սև), հազվադեպ՝ սպիտակ, մաշկը՝ հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը՝ ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Մշակության մեջ տարածված են բազմաթիվ (շուրջ 600) սորտեր, որոնց մեծ մասը պատկանում է եվրասիական գինեբեր (V. vinifera) տեսակին: Ենթադրվում է, որ հայկ. հինավուրց սորտերի մեծ մասը ծագել են տեղական վայրի Խ-ից:

Արմատային համակարգը հզոր է, ցողունը (բունը)՝ մագլցող լիան, կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Բազմամյա վազի բունը հաստ է, ունի լավ ճյուղավորվող վերգետնյա մաս, միամյա մատերի ձմեռող և բազմամյա մասերի քնած աչքերի բողբոջներից աճում են հանգուցավոր շվեր: 3-8-րդ հանգույցների վրա, տերևի հակառակ կողմում, զարգանում են 1-3, երբեմն՝ ավելի ծաղկաբույլեր (ողկույզ), իսկ դրանցից վեր գտնվող հանգույցների վրա՝ բեղիկներ, երբեմն՝ փոքր բեղիկային ողկույզներ: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, կանաչ, նուրբ բույրով: Արարատյան դաշտում ծաղկում է մայիսի երրոր-հունիսի առաջին տասնօրյակում, նախալեռն. գոտու տարբեր բարձրություններում՝ մինչև մեկ ամիս կամ ավելի ուշ: Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը (Խ.)՝ կլորավուն, օվալաձև, երկար, երկարավուն, հակառակ ձվաձև, սուր կամ թեթևակի բութ ծայրով և այլն, սպիտակ, սաթագույն, վարդագույն, կարմիր, սև և այլն և դրանց տարբեր երանգներով: Պտղամիսը հյութալի է, մսալի, ճռթճռթան, ամուր, նուրբ, հալվող, կոպիտ, լպրծուն և այլն: Պտուղներում շաքարների (հիմնականում՝ խաղողաշաքար և պտղաշաքար) պարունակությունը 18-25 % է, որոշ սորտերինը՝ մինչև 35 % և ավելի, թթուներ ինը՝ 3-14 գ/դմ Պարունակվում են նաև սպիտակուցներ, պեկտիններ, հանք. Նյութեր (R, P, Fe, Mg և այլն), վիտամիններ (A2, B1 B6) Ենթատողային տեքստ, B6, C, PP), մակրո և միկրոտարրեր: Սերմերը մանր են, կոշտ, 0-4, հազվադեպ՝ 5-6 հատ: Կան նաև անսերմ սորտեր (քիշմիշային):

Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, քիշմիշ, մարինադ և այլն), ունեն դիետիկ և բուժիչ նշանակություն: Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք յուղ (կիրառվում է տեխնիկայում), տանին են: Տերևներն օգտագործվում են սննդում, գինեգործության թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր:

ՀՀ-ում Խ-ի վազը մշակվում է Արարատյան դաշտում, նրա նախալեռն., Հս-արլ., Վայքի և Զանգեզուրի գոտիներում: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին և Վարդագույն Երևանիները, մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն:

Հայաստանը Խ-ի վազի ծագման և մշակության հնագույն օջախներից է: Այդ են վկայում հայտնաբերված երկրբ. երրորդ․ շրջանին պատկանող խաղողաբույսի հանածոն, վայրի, վւսյրիացած և մշակովի Խ-ի (նաև անսերմ) ձևերի ու սորտերի բազմազանությունը:

Ըստ ավանդության՝ Համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը, իջնելով Արարատ լ. գագաթից և տեսնելով Արաքս գետի արգավանդ հողերը, որոշել է այդ բարեշնորհ Երկրին պարգևել մի ազնիվ բույս և այդտեղ տնկել է Խ-ի վազը:

ԽԱՎՐԾԻԼ (Rheum), խանձիլ, ռեվանդ, խաշնդեղ, իշխուն, գաբծիլ, խործվիլ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խ. հաղարջանման (R. ribes): Հանդիպում է Շիրակի (Արտենի լ.) և Երևանի (Ուրծի լ.) ֆլորիստիկ. շրջաններում: Աճում է ժայռոտ, քարքարոտ կամ կավոտ լանջերին, կիրճերում (800-1500 մ բարձր-ներում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Արմատային համակարգը հզոր է: Ծաղկակիր ցողունը սնամեջ է, բարձր.'