Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 170), ՀՀ-ում՝ 16 տեսակ՝Խ. հայկական (Տ. armeniaca), Խ. լայն ատեր եվ (Տ. latifolia), Խ. խոշորափուփուլ (Տ. papposa), Խ․ մանրածաղիկ (Տ. parviflora), Խ. Գորովանի (Տ. gorovanica) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, խճոտ լանջերին, ավազուտներում, մարգագետիններում և այլն:

Ցողունը կանգուն է, բարձր.՝ մինչև. 100 սմ: Տերևները հերթադիր են, գծաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Պարունակում է կաուչուկ, խեժ, օսլա և այլն: Որոշ տեսակներ ուտելի են: Մեղրատու է:

ԽԼԱԾԱՂԻԿ (Scrophularia), խռովխոտ, խլաբույս, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 310), ՀՀ-ում՝ 24 տեսակ՝ Խ. ոսկեծաղկային (S.chrysantha), Խ. խոշորաողկույզ (Տ. macrobotrys), Խ. ժայռային (Տ. rupestris), Խ. Թախտաջյանի (Տ. takhtajanii), Խ. խայտաբղետ (Տ. variegata) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ժայռաճեդքերում, խոտածածկ լանջերին, քարացրոններում, գետերի, լճերի, առուների ափերին, մարգագետիններում, այգիներում և այլն:

Ցողունը քառակող է, բարձր.՝ 12- 120 (երբեմն՝ 150) սմ Տերևները հիմնականում հակադիր են, ձվանշտարաձև կամ լայն շտարաձև: Ծաղկաբույլը հուրանանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, տարբեր մեծության և գույների: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է: Սերմերը մանր են, ձվանման կամ երկարավուն, մուգ շագանակագույն: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, հակաճիճվային, հակաբորբոքային միջոց: Թունավոր է և մեղրատու:

Խ. ցողուն ընդգրկողը (Տ. amplexicaulis) հանդիպում է միայն Սյունիքի մարզում, աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում (2500- 3000 մ բարձր-ներում), ժայռերի մեջ, խոնավ վայրերում, Խ. ատրպատականյանը (Տ. atropatana)՝ Արագածոտնի մարզում (Ֆանտան գ.) և Խոսրովի անտառ արգելոցում, աճում է չոր, քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ճալաքարերում և փլվածքներում (ստորին, հազվադեպ՝ միջին լեռն, գոտիներում), Թախտաջյանի Խ. հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Արծվաբերդի շրջակայքում). աճում է ժայռաճեդքերում (2300-2700 մ բարձր-ներում)՝ գրանոդիորիտների վրա: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԽԼՈՊՈՒԶ (Merendera), ձնծաղիկ, շուշանազգիների ընտանիքի պալարասոխուկավոր, բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Խ. ամենասպիտակ (M. candidissima), Խ. Միրզոեվայի (M. mirzoevae), Խ. Ռադդեի (M. raddeana), Խ. ընձյուղակիր (M. sobolifera) և Խ. եռավարսանդ կամ ձնծաղիկ (M. trigyna), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Տերևները (2-3) գծաձև կամ նշտարաձև են, բացվում են ծաղիկների հետ միաժամանակ: Ծաղկասլաքը սովորաբար կրում է մեկ ծաղիկ: Ծաղկապատը կազմված է վեց, միմյանցից բաժանված թերթիկներից, որոնցից երեքն արտաքին Են, խոշոր, իսկ երեքը՝ ներքին, մանր: Պտուղը տուփիկ է:

Ամենասպիտակ Խ. անդրկովկասյան բնաշխարհիկ է: Հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռն, գոտիների (800-1000 մ բարձրներում) կանաչապատ լանջերին և մացառուտներում: Ծաղկում է հունվար-փետրվարին: Միրզոևայի Խ. Հայաստանի բնաշխարհիկ է: Հանդիպում է Տավուշի (Գետահովիտ և Գանձաքար գ-երի շրջակայք) և Վայոց ձորի (Բարձրունի գ-ի շրջակայք) մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, մացառուտներում: Ծաղկում է հունվար-ապրիլին: Ռադդեի Խ. տարածված է գրեթե բոլոր մարզերի ալպյան մարգագետիններում, լեռնալանջերին, լեռնանցքներում, վերին լեռն., ԵՆթալպյան և ալպյան գոտիներում (2400-3200 մ բարձր-ներում): Ծաղկում է մայիս-հունիսին: Ընձյուղակիր Խ. հանդիպում է միայն Արարատի մարզի (Արարատ ք-ի շրջակայք) ճահճուտներում, խոնավ մարգագետիններում (800-850 մ բարձր-ներում): Ծաղկում է փետրվար-մարտին: Եռավարսանդ Խ. տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (հազվադեպ՝ 2000 մ բարձրներում): Աճում է չոր, քարքարոտ կամ կանաչապատ լանջերին, այգիներում, թփուտներում, վարելահողերում և այլն: Ծաղկում է փետրվար-մարտին: Որոշ տեսակների սոխուկներն ուտելի են: Բոլոր տեսակները ցրտադիմացկուն են, բուրավետ և գեղազարդիչ:

ԽՄՈՐԱՍՆԿԵՐ, բնորոշ միցելիում չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են: Հայտնի է մոտ 500 տեսակ, որոնք պատկանում են պայուսակավոր (Ascomycetes), բազիդիավոր (Basidiomycetes) և անկատար (Deuteromycetes) սնկերին: Վերջիններիս մոտ սեռ. սպորատվությունը հայտնաբերված չէ, և