Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրունտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է Կ. մշակովին (Լ sativum): Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկ- տեմբերին) և վաղ գարնանը:

Ցողունը կանգուն է, ուղիղ կամ ճյուղավորվող, բարձր.՝ 10-60 (150) սմ: Տերևները Երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան: Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է: Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն:

Պարունակում է գլիկոգիղներ, հանք․ աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին): Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են: Մեղրատու է:

ԿՈՐԵԿ (Panicum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում մշակության մեջ տարածված է Կ. սովորականը (P. miliaceum):

Գարնանացան բույս է: Արմատները փնջաձև են: Ցողունը կանգուն է, պարզ կամ ճյուղավորվող, բարձր.՝ 30-150 սմ: Տերևները նշտարաձև են: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ երկսեռ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը գնդաձև է կամ ձվաձև, սպիտակ, բաց դեղին, կարմիր, գորշ, երբեմն՝ խայտաբղետ, թեփուկավոր հատիկ: Չորադիմացկուն է, ջերմասեր, վաղահաս: Կ-ից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված, խոտ:

ԿՈՐԹԻՆ (Satureja), ծոթրին, ծիթրոն, կորդյուն, մատրա, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Կ. պարտեզային (Տ. hortensis) և Կ. խոշորածաղիկ (Տ. macrantha): Տարածված է Երևանի շրջակայքում, Շիրակի, Լոռու, Տավուշի, ԳԵղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ, չոր լանջերին, ժայռերի վրա, այգիներում: Մշակության մեջ տարածված է պարտեզային Կ.:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-50 սմ: Տերևներն ամբողջական են, հակադիր, նշտարաձև, սրածայր: Ծաղիկները մանր են, բաց վարդամանուշակագույն՝ կեղծ տերևանութներում: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառաբաժան ընկուզիկ է: Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում: Պարունակում են եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդ. մեջ): Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են:

ԿՈՐՆԳԱՆ (Onobrychis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 100 (այլ տվյալներով՝ 130), ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ Կ. ամենաբարձր (Օ.altissima),Կ.Հայաստանի (Օ. hajastana), Կ. կադմեյական (Օ. cadmea), Կ. եղջյուրավոր (Օ. cornuta), Կ. սրանավակ (Օ. oxytropoides): ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է ցածր, միջին և բարձրլեռն. գոտիներում: Աճում է մարգագետիններում, արոտավայրերում, քարքարոտ ու խճոտ լանջերին, թփուտներում և այլն:

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 30-100 (և ավելի) սմ: Տերևները կենտփետրաձև են: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, կարմրավուն, երբեմն՝ սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը թույլ յտավոտ, չճեղքվող ունդ է: Սերմը երիկամաձև է կամ կլոր, բաց գորշագույն կամ սև:

Մշակության մեջ (հիմնականում նախալեռն, և լեռն, գոտիներում) տարածված են Կ. սովորական կամ միահար (Օ. viciaefolia), Կ. առաջավորասիական կամ բազմահար (Օ. antasiatica) և Կ. ավազային (Օ. arenaria) տեսակները, արժեքավոր կերաբույսեր են. օգտագործվում են չոր խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը: Երաշտա- և ձմեռադիմացկուն է, հողը հարստացնում է ազոտ, միացություններով: Թեքություններում Կ. և դաշտավլուկազգի խոտաբույսերի որոշ տեսակներ մշակվում են որպես հողատարման դեմ պայքարի միջոց, իսկ էրոզիայի Ենթարկված և լքված վարելահողային տարածություններում՝ հողի բերրիության վերականգնման նպատակով: Մեղրատու է:

ԿՊՉՈՒԿ (Lappula), գաղտրիկազգիների ընտանիքի, հիմնականում՝ միամյա, երբեմն՝ երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՜ 7 տեսակ՝ Կ. փշապտուղ (Լ.spinocarpos), Կ.չռված (Լ. squarrosa), Կ. խոնարհված (Լ patula), Կ. նստածաղիկ (Լ. sessiliflora), Կ. մորուքավոր (Լ. barbata) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, ԳԵղարքունիքի և այլ մարզերում: Աճում է չոր, անպտուղ լանջերին և ամայի վայրերում, աղբոտում ցանքերը:

Ցողունը ճյուղավորվող է, գորշասպիտակավուն, բարձր.՝ 5-60 սմ: Տերևները նեղ են, գծաձև կամ նշտարաբահաձև: Ծաղկաբույլը հուրանաձև դասավորված ողկույզ է: Ծաղիկները հիմնականում Երկնագույն են, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է ամռանը և աշնանը: Պտուղը եռակող, կեռիկավոր փշերով պատված ընկուզիկ է:

ԿՌԱՏՈՒԿ (Arctium), կոծոծ, կռոթուկ, օրոհունղ, մագարիկոն, կորոտնիճ, կիծուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10 (11), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Կ. մեծ (A. lappa), Կ. թաղիքավոր (A. tomentosum), Կ.