շաքարներ, ներկանյութ և այլն: Ժող. բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը: Ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ: Մեղրատու է:
Տիգրանի Կ. Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի ստորին և միջին լեռն. գոտիների չոր, քարքարոտ վայրերում, գետերի կիրճերում: Չորա- և ցրտադիմացկուն է, գեղազարդիչ: Տերևները խիտ են, մուգ կանաչ, պտուղները՝ վառ կարմիր, ողկույզներով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿՈՒԺԿՈՏՐՈՒԿ (Adonis), ամանկոտրուկ, պտուկկոտրուկ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Կ. ամառային (A. aestivalis), Կ. մանրածաղիկ (A. parviflora), Կ. Վոլգայի (A. wolgensis) և Կ. բոցավառ (A. flammea): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, ԳԵղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն. գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ, կանաչապատ լանջերին, ցանքերում: Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձր.՝ 10-50 սմ Տերևները մերկ են, Նստադիր, բազմակի փետրակամ մատնաբաժան: Ծաղիկները մեկական են, խոշոր, վառ դեղին, կարմրավուն: Ծաղկում է գարնանը: Պտուղը կնճռոտ բազմընկուզիկ է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղոնիդ, կումարին, ներկանյութ (արմատները) և այլն: Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային հիվանդությունների ժամանակ:
ԿՈՒՍԱԾԱՂԻԿ (Vinca), շնամեռուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կ. խոտային (V. herbacea): Տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն. գոտիներում: Աճում է թփուտներում, անտառեզրերին, կրային հողերում:
Ցողունը փռվող է կամ մի փոքր բարձրացող, երկար.՝ 10-30 սմ: Տերևներն ամբողջական են, հակադիր, էլիպսաձև կամ նշտարաձև: Ծաղիկները տերևանութային են, մեկական, կապտամանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է ապրիլ- հունիսին: Պտուղը երկտերևապտուղ է: Պարունակում է ալկալոիդներ: Գեղազարդիչ է:
ԿՈՒՐԿՈՒՐԱՆ (Hedysarum), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի և կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ֊ում՝ 7 տեսակ՝ Կ. կովկասյան (H. caucasicum), Կ. նրբագեղ (H. elegans), Կ. մետաքսյա (H. sericeum), Կ. մանրաթեվ (H. micropterum) և այլն: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, ԳԵղարքունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ վայրերում, լեռն, մարգագետիններում, օշինդրային կիսաանապատներում և այլն:
Ցողունը կանգուն է կամ փռված, բարձր.՝ 3-80 սմ: Տերևները կեևտփետրաձև Են: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, մանուշակագույն, դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը կլորավուն-տափակ մասերից կազմված ունդ է: Գեղազարդիչ է:
Նրբագեղ Կ. հանդիպում է միայն Շիրակի մարզում (Ջաջուռ գ.), մետաքսյա Կ.՝ Վայոց ձորի մարզում (Գնիշիկ գ.): Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱԲԼԻՑԻԱ (Hablitzia), թելուկազգիների ընտանիքի բազմամյա, սողացող խոտաբույսերի միատիպ կովկասափոքրասիական ցեղ: Հայտնի է 1 տեսակ՝ Հ. կուսարմատանման (H. tamnoides): Տարածված է ՀՀ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառներում, ստվերոտ վայրերում, ժայռերի մեջ:
Երկար. մինչև 2 մ է: Տերևները խոշոր են, հերթադիր: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ երկսեռ: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը ափսեաձև է, միասերմ: Սերմը ոսպանման է, սև, փայլուն: Գեղազարդիչ է:
ՀԱԶԱԶ (Lycium), մոռամբ, մորմազգիների ընտանիքի բազմամյա փշոտ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Հ. սեղմված (Լ. depressum), Հ. անատոլիական (Լ. anatolicum), Հ. ռուսական (Լ. ruthenicum) և Հ. բարբարոսական (Լ. barbarum): Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, աղուտներում, գետափերին:
Ցողունի բարձր, մինչև 2,5 մ է, կեղևը՝ սպիտակ, ճյուղերը՝ փռված: Տերևները թխակապույտ են, պարզ, ամբողջաեզր, հերթադիր, հակադիր՝ հաճախ հավաքված փնջերով: Ծաղիկները ծոցային են, փնջերով կամ մեկական, վարդագույն, կարմիր, մանուշակագույն: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը երկբուն, բազմասերմ, սև կամ կարմիր հատապտուղ է: Սերմերը գորշադեղնավուն են, կլորավուն, երիկամաձև: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թթուներ, յուղեր և այլն:
Անատոլիական Հ. հանդիպում է Սյունիքի մարզում (Ագարակ ք-ի շրջակայքում): Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, ջրանցքների երկարությամբ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿ (Achillea), բյուրատերևուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի