Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձր.՝ մինչև 150 ս՝՚. Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով: Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում: Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, B: Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ: Մեղրատու է:
ՊԻՍՏԱԿԵՆԻ, տես Խնկենի:
ՊՂՊԵՂԱՍՈՒՆԿ (Lactarius piperatus), բազիդիավոր սնկերի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է հս-արլ. մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, հողի վրա՝ ամռանը (1100-1400 մ բարձրներում): Միկոռիզագոյացնող է. համակեցության մեջ է մտնում հիմնականում լայնատերև ծառատեսակների հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 7-20 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ ձագարաձև՝ ներծալված և աղվամազերով պատված եզրերով, հարթ, սպիտակ: Հասուն պտղամարմինը ծածկված է դեղնագորշագույն կամ մոխրագույն բծերով: Պտղամիսն ամուր է, պարունակում է տարեկանի հացի թույլ հոտով սպիտակ կաթնահյութ: Թիթեղները խիտ են, սպիտակ, իջնում են ոտիկի վրա, հաճախ՝ կաթնահյութի կաթիլներով, որոնք չորաևալուց հետո ստանում են կանաչամոխրագույն երանգ: Ոտիկը (երկար.՝ 3-7 սմ, հաստ.՝ 2-3 սմ) գլանաձև է, երբեմն՝ հիմքի մոտ նեղացած, ամուր, սպիտակ, հարթ:
Ուտելի է. օգտագործվում է միայն թթու դրած:
ՋՂԱԽՈՏ, տես Եզան լեզու:
ՋՐԱԿԱՐՈՍ (Sium), ճահճակարոս, առվի կարոս, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 15), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ջ. սիզարային (Տ. sisarum): Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերի նախալեռն, հարթավայրերի ճահճոտ ու գերխոնավ վայրերում, լճակների և գետերի ափերին, երբեմն առաջացնում է համատարած բուսուտներ:
Ցողունը մերկ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 50-150 սմ. Տերևները փետրաձև են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը օվալաձև սերմիկ է: Պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատները թունավոր են:
ՋՐԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:
ՋՐԱՅԻՆ ՍՆԿԵՐ, էկոլոգ. խումբ, որն ընդգրկում է տեսակներ սնկերի բոլոր դասերից: Ավելի բնորոշ ներկայացուցիչները պատկանում են խիտրիդիո-միցետներին (Chytridiomycetes), օօմիցետներին (Oomycetes) և հիֆոմիցետներին (Hyphomycetes): Բնակվում են ջրավազանների ջրերի շերտերում, գրունտներում և ջրում խորասուզված հիմնանյութերի վրա:
Կան առաջնային՝ բլաստոկլադիայիններ (Blastocladiales), մոնոբլեֆարիդայիններ (Monoblepharidales), սապրոլեգնայիններ (Saprolegniales), և երկրորդային՝ հիֆոմիցետայիններ (Hyphomycetales) Ջ. ս., վերջինները ցամաքից անցել են ջրային միջավայր: Ջ. ս. հանդիպում են քաղցրահամ և ծովային ջրերում, որպես սապրոտրոֆներ՝ օրգ. մնացորդների, որպես մակաբույծներ՝ ջրիմուռների, ձկների, ձկնկիյՅների, միջատների և այլ ջրային օրգանիզմների վրա: Հիֆոմիցետների համար առավել բարենպաստ միջավայր են անտառային տարածքների արագահոս, լավ աերացվող առվակներում թափված տերևները: Վեգետատիվ մարմինը փոփոխվում է տարբեր անհատների մոտ՝ պարզագույն պլազմոիդայինից մինչև լավ զարգացած միցելիումը:
Մեծամասնության անսեռ բազմացումն իրականացվում է մեկ (բլաստոկլադիայիններ) կամ երկմտրականի (սապրոլեգնայիններ) զոոսպորներով: Հիֆոմիցետներին բնորոշ է սիգմաձև Եռա- կամ քառաճառագայթ կառուցվածքի կոնիդիումների ձևավորումը: Սեռ. պրոցեսը խիտրիդիայինների մոտ իզո- կամ հետերոգամ է, օօմիցետների մոտ՝ օօգամ՝ օօսպորների ձևավորմամբ: Ջրային հիֆոմիցետները միայն արհեստ, աճեցման դեպքում են հազվադեպ ձևավորում սեռ. պայուսակավոր փուլը: Ջ. ս. ջրային միջավայրը մաքրում են օրգ. մնացորդներից և համարվում են ջրի աղտոտվածության աստիճանի ցուցիչներ:
ՋՐԱՇՈՒՇԱՆ (Nymphaea), հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ջ. սպիտակ կամ հարսնամատ (N. alba) և Ջ. մաքրասպիտակ կամ ձյունասպիտակ (N. candida): Հանդիպում է Լոռու (ԳԵտավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռն, գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում: Հայկ. ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Կոճղարմատը հզոր է: Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվում