Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցողունը մերկ է, ուղիղ, բարձր.՝ մինչև 1,5 մ և ավելի: Տերևները խոշոր են, կենտփետրաձև, տերևիկները՝ նշտարաձև, սղոցաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ միասեռ (բույսը երկբուն է), առանց ծաղկաթերթիկների: Ծաղկում է ամռանը: Պտուղը եռակամ քառակող տուփիկ է: Սերմերը մանր են, կարմրաշագանակագույն: Պարունակում է ալկաոիդներ (սերմերը), գլիկոզիդ (արմատներն ու տերևները), սապոնիններ (բույսի վերերկրյա մասը) և այլն:

ՋՐԿՈՏԵՄ (Nasturtium), հորփ կոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ձ. դեղատու (N.officinale): Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ճահիճներում, գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում:

Ցողունը ակոսավոր է, բարձր.՝ 10-60 սմ Տերևները փետրաբաժան են: Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը պատիճ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, գլիկոզիդ, յոդ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին): Թարմ տերևների հյութն ու պատրաստուկները միզամուղ և լեղամուղ են: Երիտասարդ տերևներն ու ընձյուղներն ուտելի են (պատրաստում են աղցան): Սերմերը ևս պարունակում են եթերայուղեր և ճարպայուղեր (24 %), կարող են փոխարինել մանանեխին:

ՋՐՈՍՊ (Lemna), ձկնոսպ, ձկան ածվենի, գորտնբույս, ջրոսպազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ջ. փոքր (Լ. minor), Ջ. Եռմասնյա (Լ. trisulca), Ջ. ուռուցիկ (L.gibba), Ջ. բազմարմատ (Լ. polyrhiza) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև 2400 մ բարձրներում գտնվող քաղցրահամ ջրերում՝ լճերում, լճակներում, գետերում, ջրամբարներում, կանգնած և դանդաղահոս ջրերում: Մանր, ջրի մեջ սուզված կամ մակերեսին լողացող կլորավուն կամ երկարավուն, կանաչ թիթեղիկներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ մազանման արմատ: Վերջինս, բացի սննդանյութերի յուրացումից, կատարում է նաև խարիսխի դեր և պահպանում է թիթեղի հավասարակշռությունը ջրի երեսին: Թիթեղները ձևավորված ընձյուղներ են և տերևի ֆունկցիա են կատարում: Ջ. ծաղկում է հազվադեպ (ամռանը): Ծաղիկները միասեռ են, առանց ծաղկակալի, առաջանում են թիթեղի եզրին գտնվող խորշերում (պարկերում): Պտուղն ունի 1-7 սերմ: Շատ արագ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, հաճախ ծածկում ամբողջ ջրի մակերեսը: Աշնանը (մինչև ցրտերը) Ջ-ի թիթեղի միջբջջային տարածություևները լցվում են ջրով, և այն իջնում է ջրամբարի հատակը: Գարնանը նորից ջրի երես է բարձրանում և շարունակում բազմանալ: Ջ. ջրային միջատների, թռչունների, խոզերի կեր է: Նպաստում է մոծակների վերացմանը (Ջ-ով ծածկված ջրամբարներում մոծակների թրթուրներ չեն զարգանում): Օգտագործվում է նաև որպես գեղազարդիչ բույս՝ պարտեզագործության մեջ, ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում:

Բազմարմատ Ջ. հանդիպում է Արմավիրի և Արարատի (Սևջուր գետի ափերին, Մեծամոր լճում), Լոռու (Պարզ լճում) մարզերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՌԵՀԱՆ (Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 50 տեսակ: ՀՀ բոլոր մարզերում տարածված է Ռ. մշակովին (0. basilicum): Միամյա է:

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձր.՝ 20-80 սմ: Տերևները ձվաձև Են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է: Սերմերը գորշ սևավուն են: Օգտագործվում է թարմ և չորացրած (որպես համեմունք)՝ թթուների, պահածոների և կերակուրների մեջ: Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում:

ՌԵՀԱՆՈՒՐՑ (Clinopodium), վայրի ռեհան, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ռ. վայրի (C. vulgare) և Ռ. ստվերային (C. umbrosum): Առաջինը տարածված է բոլոր մարզերում, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում: Աճում է անտառներում, անտառեզրերին, թփուտներում:

Ցողունը կանգուն է, խավավոր, բարձր.՝ 30-60 սմ Տերևները երկարավուն-ձվաձև են կամ կլորավուն: Ծաղիկները ցողունի ծայրերին են՝ կարճ կոթուններով՝ հավաքված կեղծ տերևանութներում, ալ կարմիր, բուրավետ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. պատրաստուկները հակաբորբոքային միջոց են:

Համեմունքային, ներկատու, մեղրատու բույս է:

ՌԻՉԻԱ (Riccia), ռիչիազգիների ընտանիքի լյարդամամուռների ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 130), ՀՀ-ում՝ 3 տեսակ: Առավել տարածված է Ռ. լողացողը (R. fluitans): Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի լեռն, գոտիների լճակներում և դրանց ափերին: Ջրային կամ ցամաքային միամյա, երկար, նեղ, գծաձև, եղանաձև ճյուղավորվող, կանաչ կամ դեղնականաչավուն, փոքր թալոմային, միատուն կամ երկտուն բույս է: Ի տարբերություն ցամաքային տեսակների՝ ջրայինները ռիզոիդներ չունեն և սպորներ չեն առաջացնում: Ակվարիումային բույս է:

ՍԱԳԱՍՈԽՈՒԿ (Gagea), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 130), ՀՀ-ում՝ 26 տեսակ՝ Ս. դեղին (G. lutea), Ս. ցանցավոր (G. reticulata), Ս. կ ոճրակիր (G. bulbifera), Ս. թավոտ (G. hirsutum), Ս. փոքր (G. minima) և այլն

Աճում է լայնատերև անտառներում, հերկած դաշտերում, թփուտներում, լեռնալանջերին: Սոխուկը Երկարավուն ձվաձև է: Ցողունը մերկ է, կանգուն, բարձր.՝ 15-25 սմ: Արմատամերձ տերևները