Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պտուղ (F. megalocarpa): Առաջինը տարածված է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է գետափերին, խոնավ մարգագետիններում, անտառի բացատներում ևն: Երկրորդը՝ բոլոր մարզերում՝ չոր մարգագետիններում, թփուտներում, տափաստանային թեքություններում:

Կոճղարմատը կարճ է, հաստ կամ բարակ՝ պալարանման հաստացած արմատներով: Ցողունը կանգուն է, գագաթում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 10-150 (200) սմ Տերևները փետրաձև են: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ երկսեռ, դեղնավուն-սպիտակ, վարդագույն կամ կարմիր, բուրավետ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը չբացվող տերևապտուղ է:

Դեղաբույս է. կանաչ զանգվածի պատրաստուկները միզամուղ, ճիճվամուղ, հականեխիչ, արյունահոսո թյունը դադարեցնող միջոց են, կոճղարմատի պատրաստուկները՝ կապող, միզամուղ և քրտնաբեր: Գեղազարդիչ է և մեղրատու: Թեղանման Փ. պալարներն ուտելի են:

ՔԱՋՎԱՐԴ (Paeonia), արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ, քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ք.նեղատերեվ (P. tenuifolia): Հանդիպում է միայն Սյունիքի մարզում: Աճում է ցածրաճ արաքսյան կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում:

Արմատները կոնաձև հաստացած են: Ցողունը պարզ է, բարձր.՝ մինչև 60 (90)սմ: Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև: Ծաղիկները մեկական են, մուգ կարմիր: Ծաղկում է մայիս- հունիսին: Պտուղը բազմատերևապտուղ է: Գեղազարդիչ է և ներկատու:

Մշակության մեջ տարածված են Ք-ի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ (հիմնականում՝ բազմաթերթ)՝ ձյունասպիտակից մինչև վարդագույն, դարչնագույն, մուգ արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ: Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով և սերմերով:

Ք. Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՔԱՐԱՌՎՈՒՅՏ (Coronilla), պսակուկ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ու փոքր թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ք. պսակավոր (C. coronata), Ք. արեվելյան (C. orientalis), Ք. երփներանգ (C. varia), Ք. կրետական (C. cretica) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի): Աճում է ենթալպյան մարգագետիններում, թփուտային մացառուտներում, անտառի բացատներում, դաշտամիջյան ճամփեզրերին և այլն:

Ցողունը մերկ է կամ քիչ թավոտ, ճյուղավորվող, բարձր.՝ 30-100 սմ: Տերևները կենտփետրաձև են: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն: Ծաղկում է հունիս- սեպտեմբերին: Պտուղն ունդ է, սերմերը՝ օվալաձև-երկարավուն: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (սերմերը), եթերայուղեր (ծաղիկները), աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ և սրտային դեղամիջոց: Որոշ տեսակներ թունավոր են: Մեղրատու է:

Կրետական Ք. հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ և Լեհվազ գ-երի շրջակայք), աճում է չոր լանջերի թփուտանման մացառուտներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՔԱՐԱՔՈՍԵՐ (Lichenes), բազմամյա ստորակարգ ինքնաայլասուն (ավտոհետերոտրոֆ) բույսերի առանձնահատուկ խումբ: Հայտնի է մոտ 26 հզ. տեսակ: Քարաքոսի մարմինը (թալոմը) կազմված է ջրիմուռից՝ ֆիկոբիոնտից (կանաչ, կապտականաչ, դեղնականաչ ջրիմուռների բաժինների ներկայացուցիչներ) և սնկից՝ միկոբիոնտից (պայուս ակավոր, հազվադեպ՝ բազիդիավոր սնկերի դասերի ներկայացուցիչներ): Դրանց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ ալելոմակաբուծություն, որն ավելի խիստ արտահայտվում է սնկի կողմից (հիֆերը շրջապատում են ջրիմուռների բջիջները, առաջացնում տարբեր տիպի կլանող օրգաններ՝ միկրոծծիչներ, և օգտագործում ջրիմուռի պաշարանյութերը):

Ք-ի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևին), էպիքսիլ (փտած բնափայտի), էպիֆիլ (ասեղնատերևների), էպիգեյ (հողի), էպիբրիոֆիլ (մամուռների), ամբիֆիլ (ջրում) էկոլոգ. խմբեր:

Ք. իրենց բաղադրիչներից տարբերվում են ձևակազմաբան., ֆիզիոլոգակենսաքիմ. և էկոլոգ. առանձնահատկություններով: Արտաքին կառուցվածքով լինում են կեղևանման, տերևանման, թփանման, սպիտակ, գորշ, դեղնականաչավուն, նարնջագույն և այլն: Տարբերվում են հոմեոմեր (ջրիմուռների բջիջները հավասարաչափ տարածված են ամբողջ մարմնում) և հետերոմեր (ջրիմուռները կազմում են առանձին շերտ՝ վերին կեղևային շերտի տակ) կազմաբան, կառուցվածքով: Բազմանում են վեգետատիվ (թալոմի մասնիկներով կամ հատուկ գոյացություններով՝ սորեդիումներով և իզիդիումներով), անսեռ (կոնիդիումևերով ու պիկնոսպորներով) և սեռ. (կատարվում է միայն միկոբիոնտի մասնակցությամբ, ձևավորվում են պայուսակներով և պայուսակասպորներով պտղամարմիններ կամ բազիդիումևեր՝ բազիդիոսպորներով) ճանապարհներով:

Ք. բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, աստիճանաբար քայքայելով դրանք՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ: Որոշակի կլիմայական պայմաններում Ք-ի տարեկան աճի կայունունությունը