Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև նապաստակներ:

ԱՐՄԱՏՈՏԱՆԻՆԵՐ (Rhisopoda), նախակենդանիների տիպի դասերից:

Մարմնի բոլոր կողմերից ընդունակ են առաջացնելու պրոտոպլազմային ժամանակավոր Ելուստներ՝ կեղծ կամ արմատանման ոտքեր (պսևդոպոդիաներ), որոնք ծառայում են շարժման և սննդի հայթայթման համար: Ա-ի պրոտոպլազման բաժանվում է էկտոպլագմայի և հատիկավոր էնդոպլազմայի, որի մեջ գտնվում են կորիզը, կծկվող և մարսող. վակուոլները: Ա-ի ժամանակակից ձևերը մի քանի մրոնից մինչև 3 մմեն, բրածո ձևերը՝ մինչև 5 սմ: Ա. բաժանվում են 5 կարգի՝ ամեոբաներ, խեցիավոր ամեոբաներ, ֆորամինիֆերներ, արևակենդանիներ և ճառագայթավորներ: Տարածված են քաղցրահամ ջրամբարներում, ճահիճներում, խոնավ հողերում և այլն: Որոշ Ա. (օրինակ՝ Entamoeba histolitca-ն) մարդկանց և կենդանիների աղիքային վարակիչ հիվանդության (ամեոբիազ) հարուցիչներ են:


ԱՐՅՈՒՆԱԾԾՈՒԿՆԵՐ (Hippoboscidae), երկթևանիների դասի ընտանիք: ՀՀ-ում տարածված են ձիապիծակը (H. eguina), շնաճանճը (H. longipennis) և գեղմնաճանճը:

Մարմինը (երկար.՝ 4-12 մմ) տափակացած է, խիտինացված: Ունեն երկար ճանկերով ուժեղ ոտքեր: Հասուն Ա. կաթնասունների և թռչունների մակաբույծներ են, սնվում են արյունով (այստեղից՝ անվանումը): Էգը կենդանածին է, թրթուրի հարսնյակավորումը կատարվում է տիրոջ մարմնի վրա կամ արտաքին միջավայրում:


ԱՐՇԱԼՈՒՍԻԿ (Erithacus rubecula), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ: Հասունը վերևից դարչնագույն է, դիմային մասը, կոկորդը և կուրծքը՝ շիկակարմիր նարնջագույն, փորը և ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, կտուցը՝ սև, նրբագեղ: Երիտասարդի մարմինը առջևից բաց դարչնագույն է՝ խիտ պտերով ու զոլերով: Կեցվածքն ուղղաձիգ է, թռչում է ճարպիկ՝ կարճ տարածություններ, հաճախ հանդիպում է խիտ թփուտներում: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Գարնանային 1-ին բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի սկզբից մայիսի վերջը: Որպես ոչ օրինաչափ երևույթ՝ արուների թերի երգը կարելի է լսել հունվարին: Բույնը գավաթաձև է՝ մամուռից, ծառերի փչակներում, ելուստների վրա կամ արհեստ, թռչնաբներում (Դիլիջանի արգելոցում)՝ գետնից 2-3 մ բարձր: Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից հունիսի 1-ին տասնօրյակին: Թխսակալում է էգը՝ 14-15 օր: Ձագերը բներում հայտնվում են հունիսի 3-րդ տասնօրյակից: Կրկնակի բնադրման դեպքում կարող են հանդիպել մասնակի թխսած նոր ձվեր: Թռիչքին տիրապետում են հուլիսից օգոստոս: Ձագերը բնից դուրս են գալիս 15-17-րդ օրը, 7-8 օր մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ հեռանում:

Լավ ճանաչելի է դաշտային պայմաններում: Կեցվածքով և փետրավորման ցայտուն կարմիր բծով որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում: Ձմռանը բարձրադիր և հս. շրջաններից գաղթում է ցածրադիր հովիտներ (Արարատյան դաշտ, Երևանի շրջակայք): ԱՐՈՍՆԵՐ (Otididae), կռունկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 24, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ մեծ արոս, գեղանի արոս, փոքր արոս. Քայլելուն և վազքին հարմարված եռամատ ոտքերով խոշոր թռչուններ են: Տարածված են տափաստաններում րում և կիսաանապատներում: Արուները խոշոր են էգերից և ունեն վառ գունավորում: Էգը դնում է 2-4 ձու: Թխսակալում է միայն էգը: Ա. սնվում են տարբեր կերերով (բույսեր, սեր¬մեր, միջատներ և այլն):

ԱՐՋԱԹԻԹԵՌ ՀԵՐԱ (Callimorpha quadripunctata), արջաթիթեռների ընտանիքի թիթեռ: Նվազող տեսակ է: ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Բնակվում է դաշտերում, մարգագետիններում, անտառներում:

Աչքի է ընկնում վառ գունավորմամբ. առջևի թևերը սև են՝ մուգ կանաչ մետաղ, փայլով և 3 շեղ դեղնավուն ժապավեններով, հետին թևերը՝ վառ կարմիր՝ 4 սև բծերով: Տարվա ընթացքում տալիս է 1 սերունդ: Ձմեռում է թրթուրը: Բազմակեր է:

ԱՐՋԱԹԻԹԵՌՆԵՐ (Arctiidae), թեփուկաթևավորների կարգի գիշերային թիթեռների ընտանիք: Հայտնի է 1000, ՀՀ-ում՝ 44 տեսակ: Ունեն շատ վառ և խայտաբղետ գունավորում, աչքի են ընկնում արջաթիթեռ Հերա, խավարային արջաթիթեռ, գորշ արջաթիթեռ, կարմրակետիկ արջաթիթեռ և այլ տեսակներ: Թևերի բացվածքը 30-80 մմ է. հանգստի վիճակում: