մարմնի փետրածածկը վերևից կարմրադարչնագույն է՝ խիտ խայտավորված սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրակապույտ: Մարմնի կողքերն ու ներքնապոչը սև ու սպիտակ զոլերով են: Կտուցը կանաչ է, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր, ոտհավալուսն քերը՝ ձիթապտղագույն-կանաչից խամրած վարդագույն: Երիտասարդի դիմային մասը բաց դարչնագույն է: Մարմինը ներքևից մոխրադարչնագույև է, խայտավոր: Աչքի ծիածանաթաղանթը դարչնագույն է, ոտքերը՝ վարդագույն երանգով: Բնակվում է խիտ բուսականությամբ հարուստ լճակներում ու գետերում: Սնվում է ջրային միջատներով ու բույսերով: Թաքնված թռչուն է. եղեգնուտից հեռու հազվադեպ է հանդիպում: ՀՀ-ում տեսակին վերաբերող վերջին գրանցումները կատարվել են 1995-ին:
ԳԱՃԱՃ ՓՈՔՐԱՉՂՋԻԿ (PipiStrellus pygmaeus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ ֆաունայում, որպես ինքնուրույն տեսակ, նկարագրվել է 2002-ին: Նախկինում համարվել են փոքրաչղջիկների ցեղի երիտասարդ առանձնյակներ: Հանդիպում է բոլոր բնական և մարդածին տարածքներում: Փոքրաչղջիկներից ամենափոքրն է: Մարմնի երկար. 30 մմ է, պոչինը և նախաբազկինը՝ մոտ 23 մմ: Գունավորումը մուգ շագանակագույն է կամ սև: Ակտիվ է վաղ մթնշաղին և լուսադեմին: Լուսավոր ժամերին թաքնվում է ապաստարաններում՝ փչակներում, ծառերի կեղևի տակ, ժայռաճեղքերում, տանիքների տակ, նկուղներում և այլն: Բազմանում է հունիսի կեսերին, ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ, որը 10-12 օր կառչում է մոր կրծքին և չի լքում ծնողին թռիչքի (որսի) ժամանակ: ԳԱՅԼ (Canis lupus), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Ապրում է որջում, որը գտնվում է մացառուտներում, եղեգնուտներում, ժայռաճեղքերում, իսկ բաց տարածություններում բույն է փորում կամ զբաղեցնում ուրիշ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները: Մարմնի երկար. 105-160 սմ է, պոչինը՝ 35-52 սմ, արուի կենդանի զանգվածը՝ 34-49 կգ, էգինը՝ 30-42 կգ: Պարանոցը կարճ է, ոտքերը՝ երկար: Ականջները սրածայր են՝ մշտապես ցցված կամ հետ թեքված, պոչը՝ շեքի արանքում: Ունի լավ զարգացած ժանիքներ, թմբիկավոր մակերեսով ու սուր կտրող գագաթներով սեղանատամներ: Լսողությունը լավ է զարգացած, տեսողությունն ու հոտառությունը՝ թույլ: Մազածածկը կոշտ է, գերակշռում են մոխրագույն, շիկակարմիր և սև երանգները: Հաճախ մեջքի վրա ունենում է երկայնակի սև շերտ: Մսակեր է: Որսում է եղջերուներ, նապաստակներ, կրծողներ, հաճախ հարձակվում շների, մանր ու խոշոր ընտանի կենդանիների (երբեմն՝ Նույնիսկ մարդկանց) վրա: Կարող է սնվել նաև լեշերով, թռչուններով, սողուններով, ձկներով, երբեմն՝ մրգերով ու հատապտուղներով: Կտղուցի շրջանում (դեկտեմբեր-հունվարին) էգին տիրելու համար արուների միջև տեղի է ունենում համառ պայքար: Զուգավորումից հետո, մինչև ձագերի կերակրելու շրջանը, արուն ու էգը չեն բաժանվում միմյանցից և վարում են նստակյաց կյանք: Հղիությունը տևում է 62-65 օր: Ձագերը (3-5, երբեմն՝ 13) ծնվում են փետրվարի կեսից մինչև մայիս: Մայր գայլը ձագերին 4-6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում: Աշնանը Գ-ի ընտանիքը թողնում է որջը և անցնում թափառական կյանքի (միայնակ կամ զույգերով)՝ երբեմն կտրելով 100 կմ-ց ավելի տարածություն: Մազափոխվում է տարին 2 անգամ՝ ապրիլից հունիս և օգոստոսից նոյեմբեր: Ակտիվ գործում է օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ մթնշաղին և գիշերը: Ապրում է 15-16 (երբեմն՝ 20) տարի: Գ. վտանգավոր գիշատիչ է, մեծ վնաս է հասցնում անասնապահությանը, որսորդ, տնտեսությանը: Կատաղության վիրուսի փոխանցող է:
ԳԱՆԳՐԱՓԵՏՈՒՐ ՀԱՎԱԼՈՒՍՆ (Pelecanus crispus), հակակաների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ Կտուցը շատ մեծ է՝նարնջագույն կոկորդային պարկով: Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ: Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն Երանգով: Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ: Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է: Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են: Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ: Գագաթը տափակ է, գլխի հետին մասում