Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնակվում է ճահճուտներում, ուռենու մացառուտներով գետափերին: Սնվում է անողնաշարավորներով, բուս, վերով: Գարնանային հարսանեկան զույգերը ձևավորվում են հավանաբար մարտ-ապրիլին, ձվադրում և թխսակալում է մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի ընթացքում: 1981-ին հայտնաբերվել է երկսեռ (հերմոֆրոդիտ) անհատ, որը փետրավորմամբ արուի և էգի միջին տարբերակն է, սակայն բավական լայնացած ձվատար խողովակի առկայությունը վկայում է, որ թռչունը գործել է որպես էգ:

ԵՂԵԳՆՈՒՏԻ ԵՂԵԳՆԱԹՌՉՆԱԿ (Acrocephalus scirpaceus), շահրիկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ կենդանի զանգվածը՝ 10-12 գ. Ոտքերը մուգ գույնի են, մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույևից մոխրագույն-դարչնագույն է, գոտկատեղը՝ դարչնագույն-շիկակարմիր երանգով, Ներքևից՝ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույև-դեղին երանգով: Հոնքը կարճ է, բաց գույնի: Թաքնված թռչուն է, սակայն արագաշարժ է, ճարպիկ և աղմկարար, տեսադաշտում հայտնը- վում է մի քանի վայրկյան: Բնակվում է եղեգով ու ջրեղեգով պատված ճահճուտներում: Սնվում է անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակում: Հարսանեկան զույգերը ձևավորում են ապրիլի ընթացքում և մայիսի սկգբին: Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսին: Կառուցում են էգը և արուն: Բույնը գավաթաձև է՝ տերևներից հյուսված: Բնադրում է փարթամ բուսուտներում: Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ: Դնում է 18 մմ տրամագծով, բաց կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու: Ձագերը բնից հեռանում են և Երիտասարդ ընտանեկան խմբեր կազմում հունիսի վերջից օգոստոսի սկիզբ: Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկզբին:

ԵՂԵՎՆՈՒ ԽԱՉԿՏՈՒՑ (Loxia curvirostra), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ: Մարմնի երկար. 9-10 սմ է, թևերի բացվածքը՝ 13-17 սմ, կենդանի զանգվածը՝ 10 գ. Հոնքը բաց գույնի է, պոչը՝ կարճ, վեր ցցված: Մարմնի վերին մասը մոխրադարչնագույնից շիկա- կարմիր-դարչնագույն է, ստորինը՝ բաց դարչնագույն, փորը և կողքերը՝ զոլավոր, թևերն ու պոչը՝ մուգ զոլերով: Թևի ծածկող փետուրների ծայրերը հաճախ սպիտակ պտերով են: Բնակվում է անտառներում, առվակների առափնյա մացառներում, ձմռանը՝ թփուտներում և քարքարոտ կիսաանապատներում: Հետաքրքրասեր է. վտանգի պահին թաքստոցից դուրս է նետվում՝ հեռացնելու թշնամիներին: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով, սերմերով: Հարսանեկան զույգերը ձևավորվում են և արուների ակտիվ երգը լսվում է մարտի սկզբից մինչև հուլիսի վերջը: Բույնը բավական զանգվածեղ է, գավաթաձև կամ գնդանման (տրամագիծը՝ 10,6-14,3 սմ): Կառուցում է խոտաբույսերից (հիմնականում մամուռներ և պտերազգիներ), բրդից: Բնադրում է խիտ բուսուտներում, խոնավ քարանձավներում կամ ժայռաճեղքերում: Ձվադրում է ապրիլի 3-րդ տասնօրյակից հուլիսի վերջը: Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրադարչնագույն պտերով 5-8 ձու (1 ձվի զանգվածը կազմում է մայր թռչնի միջին կենդանի զանգվածի 13%-ը): Թխսակալում է միայն էգը՝ 14-16 օր: Այդ ընթացքում արուն երգում է՝ հաճախակի, սուր, բարձր, կտրուկ սուլոցներ արձակելով, և հսկում թխսակալող էգին ու ընդհանուր բնադրատարածքը: Միայնակ էգերը, արձագանքելով սուլոցներին, թափանցում են բնադրատարածք, զույգ կազմում բնի արուի հետ, նորոգում կիսակառույց բներից մեկը և ձվադրում (հայտնի է, որ 1 արուն հազվադեպ 3 տարբեր էգերի կարող է տիրել և ձագեր ունենալ): Նորելուկ ձագերին կերակրում է Նաև արուն: Մեկ ժամվա ընթացքում ծնողները ձագերին կեր են բերում 10-15 անգամ: Ձագերը բնից հեռանում են 15-16-րդ օրը, իսկ մինչ այդ 7-8 օր ծնողների խնամքի տակ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն:

ԵՂՋՅՈՒՐԱՎՈՐ ԱՐՏՈՒՅՏ (Eremo- philia alpestris), արտույտների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Եղեգնուտի եղեգնաթոչնակ Սովորական եղեշաթռչնակ Փոքր թռչուն է: Մարմնի երկար. 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27- 30 սմ, կենդանի զանգվածը՝ 43- 57 գ: Վերին և ստորին կտուցների ծայրերը խաչվում են (այստեղից՝ անվանումը): Արուն առավելապես կարմիր է, էգը՝ մոխրագույն-կա- նաչ, գոտկատեղը՝ դեղնավուն, Երիտասարդը՝ դեղնադարչնագույն: Կազ մում է փոքր ընտանեկան խուփբ երաններ: Բնակվում է բարձրաբուն ասեղնատերև անտառներում: Տա րածված է Լոռու մարգի ասեղնատե րև անտառներում, «Սոճուտ» դենդրոպարկում: Սնվում է ասեղնատերև ծառերի սերմերով (կոներից դուրս է հանում խաչկտուցով) և որոշ անող նաշարավորներով: Բնադրում է ձմռանը, գարնանը, աշնանը՝ կապված կերի առկայու թյան հետ: Բույնը հարթակ է՝ ճյուղե րից: Դնում է 22 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ, պտավոր 3-4 ձու: Թխսակալում է էգը՝ 12-13 օր: 14-15 օրական ձագերը բնից դուրս են գալիս և Երկար ժամանակ կե րակրվում ծնողների կողմից: Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին:

ԵՂՆՋԱԹԳՉՆԱԿՆԵՐ (Troglodytidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 60, ՀՀ-ում 1 տեսակ. սովորական Եղնջաթըռչնակը (Troglodytes troglodytes). Նստակյաց է, քիչ տարածված: