Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևանի բեղլու, Քուռի բեղլու, սև ամոտ, սպիտակ ամոտ, Քուռի ենթաբերան:

Ունեն կլանային ատամներ՝ դասավորված 1-3 շարքով: Մեջքային լողակը մեկն է: Բերանը շրջապատված է միջծնոտային ոսկրերով: Բեղիկները բացակայում են կամ մինչև 2 զույգ են:

ԾԱԿԱՆԱԿԱՁԿՆԵՐ (Cobitidae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք: Հայտնի է շուրջ 150, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ոսկեգույն ծականը:

Մարմինը երկարավուն է, օձանման, կողքերից սեղմված: Գանգի առջէփ բաժինն իր հետնամասին միացած է շարժուն հոդով: Մեջքային լողակը մեկն է: Բերանի շուրջը գտնվում են 3-6 զույգ բեղիկներ: Թեփուկները մանր են կամ բացակայում են:

ԾԱՂԿԱՃԱՆՃԵՐ (Anthomyiidae), կարճաբեղիկ երկթևանի ճանճերի ընտանիք: ՀՀ բոլոր լանդշաֆտներում լայնորեն տարածված են ճակնդեղի ճանճը (Pegomiahyoscia-mi), գարնանային կաղամբաճանճը (Chortophila brassicae), սոխի ճանճը (Hylemia antiqua) և այլ տեսակներ: Զարգանում են տերևների, ծիլերի, սերմերի և ցողունների մեջ: Ձմեռում է կեղծ հարսնյակը՝ հողում: Տարեկան տալիս են 2-3 սերունդ:

Միջին մեծության ճանճեր են: Թևերի վրա անալ ջիղը ծալքի ձևով հասնում է մինչև հետին եզրը: Գլխի վրա ճակատի խոզանները «ծառուղու» նման են: Կրծքի կողքերին հիպոպլեուրալ խոզաններ չկան: Թրթուրների գլխային հատվածը վատ է զարգացած, միայն երևում են ծնոտները: Հիմնականում բուսակեր են. մեծ վնաս են հասցնում շաքարի ճակնդեղին, սոխին, կաղամբին, վարունգին և այլ մշակաբույսերի:

ԾԱՌԱԳՈՐՏԵՐ (Hylidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք: Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ: ՀՀ-ում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ:

Մանր և միջին չափերի ծառաբնակ գորտեր են: Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների: Դրանց օգնությամբ Ծ. տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով: Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր: Շատերը խնամում են իրենց սերնդին:

ԾԻԱԾԱՆԱԽԱՅՏ (Parasalmo mikis- sa), սաղմոնաՅկների ընտանիքի ձուկ: ՀՀ ֆորելային տնտեսություններում սկսել է աճեցվել XX դ. 60-ակաև թթ. վերջից, որտեղից պատահականորեն և պարբերաբար թափանցում է Մեծամոր, Հրազդան, Ազատ, Աղստև, Արփա գետերը: Նախընտրում է գետերի արագընթաց տեղամասերը:

Խոշոր ձուկ է: Մարմինն իլիկանման է, կողքերից մի փոքր սեղմված, երկար.՝ 25-30 (երբեմն՝ 90) սմ, զանգվածը՝ մինչև 20 կգ և ավելի: Մեջքային և պոչային լողակների միջև առկա է ճարպային լողակը: Դունչը բութ է՝ մեծ բերանով: Ծնոտները և խոփոսկրը զինված են ատամներով: Մանրաձկների պոչային լողակի արտաքին եզրը ոչ խորը կտրվածքով է, որը տարիքին զուգընթաց աստիճանաբար անհետանում է: Թեփուկները մանր են կողագծում՝ 135-140 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 13-14-ն են, հետնալողակում՝ 10-11: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթավուն է: Մարմինը, մեջքային ու պոչային լողակները պատված են բազմալծիվ մանր սև պտերով: Կողքերի երկայնքով ձգվում է ծիրանակարմրավուն լայն շերտ: Մանրաձըկների կողքերը պատված են լայնակի խոշոր բծերով: Բազմացման շրջանում արուների մարմնի գույնը մգանում է, ծնոտները երկարում են, կողքերի ծիրանակարմրավուն գունավորումը դառնում է ավելի վառ և ձեռք բերում ծիածանային նրբերանգներ: Անազատ պայմաններում բուծվել են մարմնի զանազան գունավորումով (դեղնաոսկեգույն, գորշ, կապույտ, նարնջագույն և այլն) ցեղախմբեր:

Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում: Արուներն ավելի վաղ են հասունանում, քան էգերը: ՀՀ բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել: Այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ արհեստ. բեղմնավորմամբ: Բնության մեջ բազմանում է գետերի խճապատ հատակին՝ բներ կառուցելով 4-8°C ջերմաստիճանային պայմաններում: Բեղունությունը կազմում է 3-5 հզ. (կարող է հասնել մինչև 11 հզ.) ձկնկիթի, որը վառ նարնջագույն է, խոշոր, տրամագիծը՝ 4-5 մմ: Ձկնկիթի զարգացումը արհեստ, պայմաններում տևում է 29-75, բնության մեջ՝ 100-150 օր (կախված ջրի ջերմաստիճանից): Արագաճ ձկնատեսակ է. մանրաձկները 20 օրում կարող են հասնել 300 մգ-ի, իսկ 2-3 ամիս անց՝ 15 գ-ի:

Սնվում է հիմնականում կենդ. պլանկտոնով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն՝ բենթոսային օրգանիզմներով, նաև մանր ողնաշարավորներով (ձկներ, գորտեր և շերեփուկներ):

Աճեցվում է ՀՀ գրեթե բոլոր մարզերի ֆորելային տնտեսություններում: Ունի արդ. նշանակություն:

ԾԻԾԱՌԱԿՏՑԱՐՆԵՐ (Glareolidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի 115, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ տնային ծիծառակտցար, մարգագետնային ծիծառակտցար:

Աչքի են ընկնում երկար, ծայրը սուր թևերով, պոչի մկրատաձև կտրվածքով, բերանի լայն բացվածքով: Զոհին որսում են թռիչքի ընթացքում1 ի տարբերություն այլ կտցարների:

ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ (Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի 179, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ:

Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են: Կտուցը թույլ է, հիմքում՝ լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած:

ԾԾԱՆ ՈՐԴԵՐ տափակ որդերի (Plathelminthes) տիպի Trematoda դասի որդեր: Սեռահասուն ձևերը ողնաշարավոր կենդանիների և մարդու մակաբույծներ են, իսկ թրթուրայինները՝ խխունջների,