Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

432 ԿԻՍԱՍՊԻՏԱԿ. ԿԻՍԱՍՊԻՏԱԿԱՎԻԶ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula semitorquata), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 13 սմ է, թևերի բացվածքը՝ 23,5-24 սմ: Բնադրման շրջանում հասուն արուի մարմինը վերևից սև է՝ սպիտակ կիսաօձիքով, Ներքևից՝ սպիտակ: ճակատին կա 1 կամ 2 միջին չափի սպիտակ բծեր: Պոչի եզրային փետուրները սպիտակ են: Թևավերևին կան սպիտակ շերտ և խոշոր սպիտակ հատված: Արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում կա միջին չափի սպիտակ պուտ: էգի մարմինը վերևից մոխրա- դարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն, գոտկատեղը՝ ավելի բաց: Թևավերևին կա սպիտակ շերտ, իսկ արԿԻՍԱՍՊԻՏԱԿԱՎԻԶ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula semitorquata), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: զտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ փոքր պուտ: Երիտասարդը նման է էգին, տարբերվում է մարմնի վերին մասի բաց գույնի պտերով և կրծքի մուգ վրձնախազերով: Նստած ժամանակ կիսաթափա- հարում է մերթ մի թևով, մերթ մյուս ով կամ երկուսը միասին՝ պոչը վեր ու վար շարժելով: Բնակվում է սաղարթախիտ անտառներում, պտղաԿԻՍԱՍՊԻՏԱԿԱՎԻԶ ՃԱՆՃՈՐՍ (Ficedula semitorquata), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: զտու այգիներում, թփուտներում, չուի ընթացքում՝ գետաձորերում: Սնվում է անողնաշարավորներով՝ հաճախ՝ ծառերի սաղարթում ու գետնին: Գարնանային վերադարձը՝ ապրիլին: Բնադրում է փչակներում կամ արհեստ, թռչնաթևերում (բնի ընտրությունը կատարում է էգը): Բույնը գավաթաձև է՝ չոր խոտերից: Դնում է 18 ւ/ւ/տրամագծով, բաց կապույտ 3- 7 ձու: Թխսակալում է էգը՝ 13-15 օր, իսկ արուն հսկում, պաշտպանում և կերակրում է նրան: 15-17 օրական ձագերը տիրապետում են թռիչքին և հեռանում բնից: Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին: Օգտակար է:

ԿԼՈՐ ՈՐԴԵՐ (Nematoda), նեմատոդներ, ստորին որդերի դաս: Մարմինը թելանման է կամ իլիկաձև (երկար.՝ 80 մկմ- 8 մ), երկկողմանի համաչափ, առաջնախոռոչավոր, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը՝ կլոր: Պատված է հարթ կամ օղակավոր կուտիկուլայով, որի տակ տեղակայված է հիպոդերման: Արյունատար և շնչառ. համակարգեր չունեն: Նյարդային համակարգը բաղկացած է հարկոկորդային օղակից և նրանից դուրս Եկող 6 նյարդային բներից: Զգայարաններ են համարվում շոշափուկները և պըտ- Կլորաքիթ կիկները: Ունեն լողակտցար. էգը և մարսող. համակարգ, որն սկսվում է բերանի խոռոչից, ապա վերածվում կերակրափողի, այնուհետև առաջային, միջին և հետին աղիների և բացվում մարմնի հետին մասում: Սովորաբար բաժանասեռ են. էգերի սեռ. համակարգը բաղկացած է զույգ խողովակներից, ձվարանից, ձվափողերից, արգանդից և հեշտոցից, արուներինը՝ ամորձիներից, սերմնատար և սերմնարտազատող խողովակներից: Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են: Հայտնի է շուրջ 500 հզ. տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր: Վերջիններս փոքր չափԿԻՍԱՍՊԻՏԱԿԱՎԻԶՃԱՆՃՈՐՍ (Ficedula semitorquata), ճանճորսների ընտանիքի թռչուն: Բնադրողչվող է, քիչ տարածված: զերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում: Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դե- տրիտով, կան նաև գիշատիչ ձևեր: Շատ Կ.ո. բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են: Ձվերը մարդու և կենդանիների օրգանիզմ են թափանցում սննդի կամ ջրի միջոցով: Կ. ո-ի որոշ տեսակների ձուն զարգանում է տիրոջ աղիներում՝ մինչև սեռահասուն փուլը (մաղագլուխներ, սրատուտներ), այլ տեսակներ տիրոջ օրգանիզմում անցնում են բարդ ճանապարհ, որից հետո կըպ- չում են աղիների պատին և վերածվում սեռահասուն ձևի (ասկարիդներ): Որոշները ներթափանցում են կենդանիների և մարդկանց մկանների (տրիխինելներ) կամ թոքերի մեջ (դիկտիոկաուլաներ): Որոշ Կ. ո-ի (ֆի- լարիաներ) զարգացման համար անհրաժեշտ են միջանկյալ տերեր: Կ.ո-ի դեմ պայքարը կազմակերպվում է տիրոջ օրգանիզմից նրանց հեռացման, արտաքին միջավայրում մակաբույծների ոչնչացման բժշկ., անասնաբու- ժասանիտար., ագրոտեխ. միջոցների կիրառմամբ:

ԿԼՈՐԱՔԻԹ ԼՈՂԱԿՏՑԱՐ (Phalaropus lobatus), լողակտցարների ընտանիքի թռչուն: Չվող է, հազվագյուտ: Մարմնի Երկար. 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 32-41 սմ, կենդանի զանգվածը՝ 27-30 գ: Կտուցը փոքր է, սև, ասեղանման: Հասունի գլուխը, կուրծքը, մարմինը վերևից մոխրագույն են, կզակը, կոկորդը՝ սպիտակ՝ դարչնագույն-նարնջագույն օձիքով, ուսափետուրները՝ դեղնավուն երիզներով: Էգի գունավորումն ավելի բաց ու ցայտուն նախշերով է: Թռչելիս տեսանելի են թևի սպիտակ լայն շերտը, մեջքի բաց գույնի շերտերը: Երիտասարդի մեջքը սև ու դեղին շերտերով է, ներքևից՝ սպիտակ: Աչքի բիծը լայն է, սևավուն: Լողափս ջրի մակերեսից կերը հավաքում է արագ, հաճախ՝ ափին մոտ: Անհանգիստ թռչուն է, հաճախ տեղափոխվում է տեղից տեղ, թռչում կարճ տարածություններ: Բնակվում է փոքր ջրափոսերում, լճակներում, լճերում: Սնվում է անողնաշարավորներով: Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների ուսումնասիրության: Վարքագծով և փետրագունավոր- մամբ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում:

ԿԿՈՒՆԵՐ (Cuculidae), կկվանման- ների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 130, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական կկու և փուփուլավոր կկու: Կենդանի զանգվածը մինչև 100 գ է: Սեփական բույն չեն հյուսում, որպես մակաբույծ թռչուններ՝ ձվերը դնում են այլ թռչունների՝ մասնավորապես ճնճղուկանմանների, եղեգնաթռչնակ- Ների, քարաթռչնակների, նույնիսկ կաչաղակների բներում: Հայաստանում փուփուլավոր կկվի բնադրման փաստը հաստատվել է 2004-05-ին: ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵԴԳԵԴԻԿ (Phyllo- scopus sindianus), շահրիկների ըն-