Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թևերի բացվածքը մինչև 8 սմ է, գունավորումը՝ սպիտակ, դեղին կամ նարնջագույն՝սև նկարով: Թրթուրները կանաչ են կամ խայտաբղետ՝ կարճ մազիկներով: Թրթուրները տեղադրվում են՝ գլուխները դեպի վեր, հիմնանյութին ամրանում մետաքսե գոտիով: Զարգանում են խաչածաղկավորների և բակլազգիների վրա: Շատ տեսակներ (ալոճաթիթեռը, կաղամբաթիթեռը, շաղգամաթիթեռը և այլն ) գյուղատնտ. բույսերի վնասատուներ են:

ՃՆՃՂՈՒԿՆԵՐ (Ploceidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ դաշտային ճնճղուկ, ժայռային ճնճղուկ, իսպանական ճնճղուկ, կարճամատ ճնճղուկ, ձյան ճնճղուկ, տնային ճնճղուկ: Մարմինն ամրակազմ է, թևերի երկար.՝ 14-17 սմ, կենդանի զանգվածը՝ 20-35 գ: Փետրածածկը խիտ է՝ բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ գծերով: Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր կոնաձև: Թևերը կարճ են, կլորավուն:

ՃՈՃԱԳԱՎԵՐ (Remizidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 1 տեսակ՝ ճոճահավը (Remiz pendulinus). նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 11 սմ է, թևերի բացվածքը՝ 16-17 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 գ: Փոքրամարմին թռչուն է: Հասուն արուի գլուխը բաց մոխրագույն է, ակնադիմակը՝ սև: Մարմինը վերևից շիկակարմրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնադեղնավուն: Էգն ավելի խամրած է, գլուխը և մարմինը ներքևից՝ ավելի դարչնագույն: Երիտասարդի գլուխը մոխրավուն է՝ առանց ակնադիմակի, մեջքը՝ Նարնջադարչնագույն: Բնակվում է գետերի երկայնքով տարածվող ուռուտներում, եղեգնուտներում, բարդիների վրա: Սնվում է միջատներով: Հարսանեկւսն զույգերը ձևավորվում են մարտի 1-ին կեսից: Բույնը նման է ձվաձև զամբյուղիկի կամ ձեռնոցի (կախված է ծառի ճյուղից), հյուսում են արուն ու էգը (10-16 օրում)՝ բուսաթելերից և աղվափետուրից: Դնում է 16 մմ տրամագծով, սպիտակ 6-8 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր (յուրաքանչյուր 20-30/7 մեկ 5 ր ընդմիջումով): 16-18 օրական ձագերը լավ տիրապետում են թռիչքին և դուրս են գալիս բնից: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՃՉԱՆ ԿԱՐԱՊ (Cygnus cygnus), բադերի ընտանիքի թռչուն: Ձմեռող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 218-243 սմ, կենդանի զանգվածը՝ 6,7-12,7 կգ Վիզը բարակ է, երկար, մշտապես ուղղահայաց դիրքով: Հասունն ամբողջովին սպիտակ է, կտուցը՝ երկար, հիմքը՝ լայն, դեղին հատվածով: Ոտքերը սև են: Երիտասարդը վերևից մոխրա-դարչնագույն է, ներքևից՝ խամրած սպիտակ, կտուցի հիմքը՝ սպիտակ-վարդագույն, ոտքերը՝ մոխրագույն: Թռչում է՝ վիզը և ոտքերը ձգած, թևերն անձայն թափահարելով: Բնակվում է տարբեր ջրային տարածքներում, առանձին դեպքերում կեր է որոնում դաշտերում: Սնվում է ջրային բույսերով և անողնաշարավորներով: ՀՀ-ում ամենավաղ այցելությունը գրանցվել է Սևանա լճի ավազանում՝ հունվարին, Արարատյան դաշտի ձկնաբուծ. լճակներում՝նոյեմբերի սկզբներին: ՀՀ-ից դեպի հս. չուի ամենաուշ ժամկետը՝ ապրիլին: Կլիմ. անբարենպաստ պայմաններում այն կարող է ձգձգվել մինչև մայիսի սկիզբը: Ձմեռողները կազմում են խմբեր (3-50 թռչուն)՝ հիմնականում երիտասարդներից: Խմբերը կենտրոնանում են մեծ ու լայն ջրամբարներում: Անհատ. պաշտպանության կարիք ունի: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՃՊՈՒՌՆԵՐ (Odonata), միջատների կարգ: Հայտնի է շուրջ 4,5 հզ., ՀՀ-ում՝ 52 տեսակ: Առավել տարածված են սլաքիկները (Coenagrionidae), գեղուհիները (Calopterygidae) և թիակիկները (Aeshnidae)՝ հատկապես լեռն, ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հվ. շրջաններում: Խոշոր, գիշատիչ միջատներ են: Մարմնի երկար. 1,4-120 մմէ: Գլուխը խոշոր է, շարժական, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը: Բերանը կրծող տիպի է: