Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 գիշերվա ընթացքում որսում է 500-700 մոծակ ու մլակ:

ՄԵԾ ՍՂՈՑԱԿՏՈՒՑ ԲԱԴ (Mergus merganser), բադերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 58-66 սմ է, թևերի բացվածքը՝ 82-97 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1-2 կգ։ Արուի գլուխը մուգ կանաչ է, ծոծրակը՝ երկարավուն փետուրներով, մեշքը՝ սև: Մարմինը ներքևից բաց վարդագույն է կամ սպիտակ: Էգի դարչնագույն-շիկակարմիր գլուխը և վզի վերին հատվածը ցայտերանգ են բաց գույնի ստորին հատվածի և մարմնի ներքևի մասի համադրությամբ, մարմինը վերևից մոխրագույն է:

Մ. ս. բ-երը սովորաբար հանդիպում են փոքր երամներով: Բնակվում է ժայռոտ կամ մանրախճոտ ափերով լճերում: Սնվում է ձկներով, խխունջներով, միջատներով, երկկենցաղներով:

Բույնը կառուցում է գետնին՝ խոտաբույսերից:

Մինչև 1940-ական թթ. հաստատված էր որպես նստակյաց թռչուն: Հետագա տարիներին Սևանա լճում, Հրազդանի ձորում և այլուր բնադրատեղիների կորստի ու թվաքանակի խիստ կրճատման հետևանքով ՀՀ-ում գրանցվել է միայն գարնանային, աշնանային չուի ընթացքում և ձմռանը: 1920-ական թթ. օգոստոսին հասուն անհատներ (ձագերով) գրանցվել են Սևանա լճում:

ՄԵԾ ՍՈՒԶԱԿ (Podiceps cristatus), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար.՝ 46-51 սմ է, թևերի բացվածքը՝ 85-80 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,5 կգ։ Վիզը երկար է, բարակ: Բնադրման շրջանում փուփուլը սև է, վզի զարդափետուրները՝ սև ու շիկակարմիր-դարչնագույն: Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի բաց գույնի է, մեջքը՝ մոխրագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ: Կտուցը երկար է, վարդագույն: Հաճախ, հատկապես ձմռանը, հանդիպում է թաքստոցից և ջրափերից հեռու: Անթերի լողորդ է. կեր հայթայթելու համար կամ վտանգի պահին կարող է սուզվել ջրի ամենախորը շերտերը: Թռիչքի է դիմում ծուլորեն. թևերի թափահարման օգնությամբ վազքով բավական տարածություն է անցնում ջրի մակերեսով, ապա օդ բարձրանում: Բնակվում է լճերում, ջրամբարներում, ճահճուտներում, ձկնաբուծ. լճակներում: Սնվում է մանր ձկներով, ջրային անողնաշարավորներով, բույսերով:

Բնադրազույգեր է կազմում մարտի 1-ին կեսից մայիսի սկիզբը: Բույնը լողացող հարթակ է՝ ճահճաբույսերից: Բնադրում է եղեգնուտում: Բներում առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին կեսից մայիսի վերջ: Դնում է 56 մմ տրամագծով, կավճագույն-սպիտակ 1 -7 ձու: Թխսակալում է 25- 27 օր: Բնից հեռանալիս ձվերը քողարկում է՝ ծածկելով եղեգի կտորներով: Ձվերի կորստի դեպքում թխսման բնազդով բույն է բերում ձվերի չափի և գույնի առարկաներ ու թխսակալում որոշ ժամանակ: Ձագերը բներում հայտնվում են մայիսի վերջ-հունիսին: Մայր թռչունը ձագերին տեղափոխում է մեջքին՝ փետուրների մեջ առած, և անկորուստ կարող է սուզվել ջրի խորքերը: Ձագերը թռիչքի պատրաստ են կյանքի 50-56-րդ օրը:

ՄԵՀԵԼԻԻ ՊԱՅՏԱՔԻԹ ՉՂՋԻԿ (Rhinolophus mehelyi), ակնոցավոր կամ ռումինական պայտաքիթ չղջիկ, չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում և հվ. մարզերի քարանձավներում, հաճախ՝ մեծ պայտաքիթ չղջիկի, սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մոխրագույն ականջեղ չղջիկի և ասիական լայնականջ չղջիկի հետ նույն թաքստոցում:

Մարմնի երկար. 50-65 մմ է, պոչինը՝ 24-32 մմ, նախաբազկինը՝ 50- 55 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 8 գ: Մորթին դեղնադարչնագույն է, աչքերի շուրջը գոյացնում է մուգ դարչնագույն օղակ (այստեղից՝ 2-րդ անվանումը): Սնվում է ուղղաթևավորներով, երկթևանիներով, թիթեռներով և տարբեր չափերի գիշերային բզեզներով:

Մայիս-հունիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ, որը 1,5 ամիս սնվում է մոր կաթով:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԵՂՎԱԿԵՐՆԵՐ (Meropidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 24, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ոսկեգույն մեղվակեր և կանաչ մեղվակեր: Փետրածածկը աչքի է ընկնում կանաչ, դեղին, կապույտ, կարմիր գույների ու դրանց երանգների համադրությամբ: Մշտապես երամային են: Բները գետնափոր են՝ առանց ցամքարի: Միջատակեր են. հիմնականում սնվում են թռչող միջատներով: Հանրաճանաչ են ցայտերանգ փետրավորմամբ ու թռիչքի ընթացքում արձակած սրնգային հնչյունների ճիչերով:

ՄԵՂՈՒ մեղրատու, ընտանի (Apis mollifera), թաղանթաթևավորների կարգի մեղուների ցեղի (Apis) մեղվանմանների ընտանիքի միջատ: Բնական պայմաններում Մ-ներն ապրում են ընտանիքներով՝ ծառերի փչակներում, քարայրերում, ժայռերի ծերպերում և այլ պատսպարաններում:

Մեղվաընտանիքը կազմված է մայր, աշխատավոր և բոռ Մ-ներից: Բազմանում է մեղվապարսով, սեռ. վերարտադրությունը կատարվում է մայր մեղվի և բոռերի միջոցով: Զարգացած բազմաձևությունն արտահայտված