տասնօրյակի վերջին: Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4-9 ձու: Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է էգին և բույնը: Ձագերը բնից հեռանում են մայիսի 2-րդ տասնօրյակում: Աշնանը և ձմռանը արուն ու էգն անջատվում են և ինքնուրույն կյանք վարում:
ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թթ.: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստ, թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը:
ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԿՐԻԱ (Tes-tudo graeca), հունական կրիա, ցամաքային կրիաների ընտանիքի կաթնասուն կենդանի:
ՀՀ-ում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, քարքարոտ, կավային և ավազուտային կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի հողերում ու այգիներում:
Զրահի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,5-30 սմ): Պատյանը կոր է, զրահի մեջքային հատվածի (կարապաքս) և որովայնային մասի (պլաստրոն) միացումը ոսկրային է: Գլուխը ծածկված է եղջրային վահանիկներով: Պոչը զրահից կարճ է 7-10 անգամ: Թաթերն առանց լողաթաղանթների են, մատները՝ իրար կպած: Առջևի թաթերը կրում են 5 ճանկ: Գունավորումը գորշաղեղնավունից մուգ կանաչավուն է կամ մուգ մոխրագույն: Երիտասարդ կրիաները խայտաբղետ են: Սնվում է բուսականությամբ, լեշով և անողնաշարավորներով: Ձմեռում է՝ թաղվելով հողի մեջ կամ այլ թաստոցներում՝ հոկտեմբերից մարտի վերջ (կախված կլիմ. պայմաններից): Շատ չորային վայրերում հնարավոր է նաև ամառային քուն:
Զուգավորումը՝ ապրիլից հունիսի կեսերը: Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում գրեթե գնդաձև (32-36 մմ տրամագծով) 2-9 ձու և թաղում դրանք հողի մեջ: Ձագերը ծնվում են օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին: Սեռահասուն է դառնում 13-14 տարեկանում: Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է նաև անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակներով, միսն ու ձուն՝ որպես սնունդ:
Որպես անհետացող տեսակ՝ գրանցվել է Բնության պահպանության միջազգ. միության և ՀՀ Կարմիր գրքերում:
ՄԻՋԻՆ ՄՈՂԵՍ (Lacerta media), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի նույնանուն ցեղի մողես:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ տարածքներում, երբեմն՝ այգիներում ու մշակահողերում, հանդիպում է նաև առուների ու լճերի ափամերձ վայրերում:
Մարմնի երկար. 3-17 սմ է, պոչը՝ կրկնակի երկար, ինքնահատվող: Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր, համաչափ տեղադրված վահանիկներով: Կոպերը շարժուն են, արտաքին ականջային անցքը՝ լավ արտահայտված: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով: Երիտասարդ մողեսի մուգ շագանակագույն ընդհանուր գունավորում ունեցող մարմնի երկայնքով ձգվում են 5 նեղ, կանաչավուն զոլեր: Տարիքի հետ մեջքի ողջ մակերեսի ընդհանուր գունավորումը ձեռք է բերում կանաչավուն (մուգ կանաչից կամ կանաչագոշավունից վառ կանաչ) երանգ: Երկայնակի զոլերը պահպանվում են կամ լրիվ անհետանում, իսկ նրանց միջև հաճախ հայտնվում են մուգ բծեր: Հասուն արուի որովայնային մակերեսը դեղնականաչավուն է, էգինը՝ դեղնավուն կամ սպիտակ: Բազմացման շրջանում արուի գլխի կողմնային մակերեսը, կոկորդը, երբեմն նաև մարմնի կողմնային հատվածները դառնում են վառ երկնագույն, էգերի մոտ Նույն հատվածում երևում են ավելի մանր, բաց երկնագույն խալեր: Մ. մ-ները որոշ տարածքներում հանդիպում են համատեղ՝ մոտ ազգակից զոլավոր և ճարպիկ մողեսների հետ:
Ձմեռում է հոկտեմբերի վերջից մարտ: Սնվում է հիմնականում անող Միջերկրածովյան կրիա Միսիսիպյան գամբուզիա. էգը և. արուն նաշարավորներով, երբեմն՝ նաև մանր մողեսներով ու օձերով:
Բազմացումն սկսվում է մայիսից: Ձվադրում է տարեկան 2 անգամ: Խոշոր էգերը կարող են դնել մինչև 30 ձու (երկար.՝ մինչև 1,5 սմ): Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբը:
Չնայած լայնորեն տարածված հակառակ կարծիքի՝ Մ. մ. թունավոր չէ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:
ՄԻՍԻՍԻՊՅԱՆ ԳԱՄԲՈՒՋԻԱ (Gambusia holbrooki), պեցիլային ձկների ընտանիքի ձուկ: Հայաստանի ջրակալներ է ներմուծվել 1934-ին՝ մալարիայի մոծակի դեմ պայքարելու նպատակով: Հանդիպում է Արարատյան դաշտի գրեթե բոլոր ջրակալներում, Արաքս, Մեծամոր, Հրազդան գետերում: