գծում՝ 80-103 հատ: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ պատված են մանր պտերով, որոնք կազմում են բարակ եզրաշերտ: Լողակները մոխրագույն են, կրծքային և փորային լողակները՝ Երբեմն բաց նարնջագույն:
Սեռահասուն է դառնում 2-3 տարեկանում: Բազմանում է նոյեմբեր-դեկտեմբերին՝ լճի առափնյա ջրատարածքներում՝ 1-8 մ խորություններում: Այդ շրջանում արուների կողքերի յուրաքանչյուր թեփուկի վրա հայտնվում է բավական խոշոր մաշկային բրգիկ: Բեղունությունը հասնում է մինչև 35 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է. դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ:
Սնվում է ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ջրային իշուկներով, երբեմն սեփական ձկնկիթով, պլանկտոնային օրգանիզմներով և այլն:
Սևանա լճի ամենաբագմաքաևակ ձկնատեսակն է: Ունի արդ. նշանակություն: Արհեստ, բուծման ճանապարհով ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցման փորձեր են արվում:
ՍԻԳԱձԿՆԵՐ (Coregonidae), սաղմոՆակերպների կարգի ձկների ընտանիք: Ընդգրկում է 3-4 ցեղի շուրջ 30 տեսակ: ՀՀ-ում հայտնի է կլիմայավարժեցված 1 տեսակ՝ սիգը:
Թեփուկները համեմատաբար խոշոր են, արծաթափայլ, կողագծում՝ սովորաբար 110-ից քիչ: Կողերի վրա պտերը բացակայում Են: Բերանը փոքրիկ է, ատամները՝ թերզարգացած: Մեջքային լողակում ճառագայթների ընդհանուր թիվը չի անցնում 16-ից: Ունեն ճարպային լողակ:
ՍԻՆԱԿԵՌՆԵԽ (Turdus pilaris), կեռնեխների ընտանիքի թռչուն: Ձմեռող է, տարածված: Մարմնի երկար. 25,5 սմ է, թևերի բացվածքը՝ 39-42 սմ Գլուխը և գոտկատեղը մոխրագույն են, մեջքը և թևերը՝ շիկակարմրավուն-դարչնագույն, սանձիկը և պոչը՝ սև: Մարմինը ներքևից սպիտակավուն է՝ բազմաթիվ մուգ սեպաձև խայտերով, կոկորդը և կուրծքը՝ դեղին-դարչնագույն երանգով: Թևատակի ծածկող փետուրները սպիտակ են: Աղմկոտ է: Հանգստի և կերակրվելու պահին Սները կազմում են մեծ երամներ: Արևձակում է եռահնչյուն ուժգին ձայներ: Բնակվում է անտառեզրերին, պտղատու այգիներում, մշակովի դաշտերում, լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, ձըմռանը՝ պտուղներով ու սերմերով՝ Նպաստելով դրանց տարածմանը: ՀՀ տարածքում մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր թռչուններից կազմված առաջին երամները գրանցվում են հոկտեմբերի վերջին տասնօրյակից հաջորդ տարվա փետրվար-մարտը: Առանձին անհատներ ՀՀ թողնում են ուշացած՝ ապրիլին: Որպես ձմեռող մեծաքանակ տեսակ՝ առանձին հետաքրքրություն է ներկայացնում սիրող, և մարզ, որսորդության համար:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՍԻՏԵՂՆԵՐ (Sittidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 31, ՀՀ-ում 4 տեսակ՝ սովորական սիտեղ, ժայռային փոքր սիտեղ, ժայռային մեծ սիտեղ և կարմրաթև մագլցող:
Փոքր չափերով, 15-40 գ կենդանի զանգվածով, ամուր, երկար, ուղիղ, սրածայր կտուցով թռչուններ են: Անտառաբնակ կամ ժայռաբնակ են: Բները ծեփում են կավով, ցեխով կամ կառուցում են փչակներում:
ՍԻՐԱՄԱՐԳԱԿՆԵՐ (Saturnidae, Attacidae), գիշերային թիթեռների ընտանիք: ՀՀ-ում հանդիպում է 5 տեսակ՝ գալերոպա (Neoris huttoni galeropa), U. զիվանի (Saturnia cepha-lariae), պերիսոմենա (Perisomena caecigena), U. սալորենու (Saturnia spini), U. գիշերային մեծ (Saturnia pyri): Վերջինս Եվրոպայի և ՀՀ ամենամեծ թիթեռն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Թևերի բացվածքը 7,5-25 սմ է, առջևի զույգը եռանկյունաձև է, հետինը՝ փոքր, կլորավուն: Թևերի կենտրոնում կան խոշոր, բազմերանգ, աչքանման բծեր (սիրամարգի փետուրի նման, այստեղից՝ անվանումը): Գլուխը փոքր է, մարմինը՝ հաստլիկ, աղվամազոտ: Հոտառությունը լավ է զարգացած (զույգ սանրանման բեղիկների շնորհիվ արուն էգին զգում է մի քանի կմ-ից): Հասուն թիթեռները չեն սնվում, ապրում են մինչև 10 օր: Թրթուրները խոշոր են (հաճախ՝ կանաչ, երկար.՝ մինչև 15 սմ), գլանաձև, սնվում են տերևներով: Ձմեռում է թրթուրը, հազվադեպ՝ ձուն: Թռչում են գիշերը կամ մթնշաղին: Գիշերային մեծ Մ. պտղատու ծառերի երկրորդական վնասատու է:
ՍԻՐԻԱԿԱՆ ՍԽՏՈՐԱԳՈՐՏ (Pelo- bates syriacus), սխտորագորտերի ընտանիքի սխտորագորտերի: