Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսակների մեծամասնության (բացի օձերից) կրծքավանդակը ձևավորված է: Երիկամներն ունեն որովայնային տեղադրություն, արգասիքները հեռանում են միզաթթվի տեսքով: Զուգավորումը ներքին է: Հայտնի են կուս ածին (օրինակ՝ ՀՀ-ում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ: Ձվերը ծածկված են թղթանման թաղանթով (մողեսների մեծամասնությունը, օձեր) կամ կրակալած կճեպով (գեկոններ, կրիաներ և կոկորդիլոսներ): Ձագերը ծնվում են լրիվ ձևավորված և ակտիվ կենսագործունեությանը պատրաստ:

ՍՈՍՆՁԱԿԵՌՆԵԽ (Turdus viscivorus), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 27 սմ է, թևերի բացվածքը՝ 42-47,5 սմ, կենդանի զանգվածը՝ 115-120 գ Փետրածածկը բաց մոխրադարչնագույն է, մարմինը ներքևից՝ ցայտուն սև պտերով, պոչի եզրային փետուրների ծայրերը՝ սպիտակ: Թռչելիս նկատելի են թևատակի սպիտակ ծածկողները: Հասունի մարմնի գույնը վերևից միատարր է, թևերի ծածկողները՝ սպիտակ ծայրերով: Երիտասարդի մարմինը վերևից աղոտ սպիտակ պտերով ու խայտերով է: Թռիչքն ալիքաձև է՝ թևերի 3-4 խորը թափահարումներով, որոնք հաջորդվում են անկումներով՝ թևերը դեպի մարմինը կծկած: Ձայնն ինքնատիպ է, բարձր ու աղմկոտ: Բնադրման շրջանում Ս-ները կապված են բնադրատարածքին, սակայն աշնանը կազմում են փոքր երամներ (50-60 թռչուն): Ձմռանը հաճախ առանձին անհատներ խիստ եռանդուն պաշտպանում են հատապտուղների թփուտները: Բնակվում է անտառի բացատներում, պտղատու այգիներում, պուրակներում, ծառածածկ գետափերին, թփուտային լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, ձմռանը՝ պտուղներով ու սերմերով: Բնադրազույգերը ձևավորվում են մարտի վերջ-ապրիլի սկզբին, առանձին դեպքերում՝ մարտի առաջին օրերին: Բները հայտնվում են ապրիլի կեսերից հունիս: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 246-265 մմ)՝ չոր խոտաբույսերից, պատերը՝ կավացեխով ամրացված: Բնադրում է ծառերի բարձր սաղարթի վրա: Բույնը պատրաստում է էգը: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի 3-րդ տասնօրյակից հունիսի հունիսի կեսերը: Դնում է 32 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 13-15 օր: Ձագերը հայտնվում ԵՆ մայիսի 1-ին տասնօրյակից հունիսի 3-րդ տասնօրյակը, բնից դուրս են գալիս կյանքի 14-16-րդ օրը և 1 շաբաթ անց ձեռք բերում ինքնուրույն թռչելու ունակություն: Օգոստոս-սեպտեմբերին կազմում են ոչ մեծ խմբեր: Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ միջատներ (հատկապես՝ ոչխարների ու այծերի ճիճվային հիվանդություններ տարածող թրթուրներ):

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՅԾԿԻԹ (Caprimulgus europaeus), այծկիթների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 57-64 սմ. Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով: Թևերը և պոչը երկար են, կտուցը՝ շատ փոքր: Արուի արտաքին թևի 3 առաջնային փետուրները սպիտակ բծերով են: Պոչի եզրային փետուրների ծայրերը սպիտակ են: Էգի թևի և պոչի սպիտակը փոխվում է դեղին-դարչնագույնի: Գիշերային թռչուն է, հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով: Ցերեկը հանգստանում է գետնին կամ ծառի հորիզոն, ճյուղերին: Թռիչքն անձայն է՝ ձիգ տարածած լծևերով երկար սահասավառնումներով: Առավել տեսանելի է մթնշաղին: Սնվում է թռչող անողնաշարավորներով, հիմնականում՝ գիշերային թիթեռներով: Լայնորեն տարածված է, սակայն խուսափում է խիտ անտառներից և ցանքատարածություններից: Ձվադրում է ուղղակի գետնին՝ փոսիկի մեջ: Դնում է 31 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ բաց դարչնագույն պտերով 1-2 ձու:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՇՏԱՍՈՒԿ (MicrotUS arvalis), համստերաևմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բոլոր կլիմ. գոտիներում, հազվադեպ հանդիպում է նաև անտառներում և մերձարևադարձային կիսաանապատներում (830-3200 մ բարձր-ներում): Բնակվում է խոպան տարածքներում, վարելահողերում, այգիներում, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքերում, թփուտներում, քարակույտերում, երբեմն՝ բնակավայրերում: Մարմնի երկար, մինչև 140 մմ է, պոչինը՝ 49 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 55 գ: Մեջքի մորթին մուգ գորշագույն է, փորինը՝ մուգ մոխրագույն: Պոչը Երկգույն է, վերևից՝ մուգ դարչնավուն, ներքևից՝ սպիտակավուն կամ դեղնավուն: Հետին թաթի տակ կա 6 կոշտուկ: Սնվում է բուս, կերով, երբեմն՝ միջատներով: Գաղութային կենդանի է: Բները խորը չեն, ունեն բարդ ճյուղավորումներ: Ձմռանը բույնը և բնուղիները կառուցում է անմիջապես ձյան շերտի տակ՝ հողի մակերեսին: Բազմանում է տարին 4-5 անգամ: Հղիությունը տևում է 18-20 օր: Ունենում է մինչև 11 ձագ: Ակտիվ գործում է տարվա բոլոր Եղանակներին: Վնասում է գյուղատնտ. բույսերին: Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչների կրող է: