մյուսը (երկարը)՝ վերին ծնոտի վրա: Պոչային լողակը զուրկ է կտրվածքից և ունի կոր եզրագիծ: Մեջքային լողակն ունի 2-4 ճառագայթ, հետնալողակը՝ 81-94: Խռիկային առաջին աղեղի վրա կա 13-14 առէջ: Կրծքային լողակի առաջին ճառագայթը խիստ հաստացած է, հետին մասում՝ ատամիկներով զինված: Մեջքը բաց մոխրագույնից սևակապտավուն է, փորիկը՝ սպիտակ կամ մոխ- րասպիտակավուն, կողքերը՝ ավելի բաց գույնի: Կողքերի և փորիկի վրա ցրված են բազմաթիվ մանր, մուգ բծեր: Ծիածանաթաղանթը դեղին է՝ սև պտերով:
Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում: Բազմանում է գարնանը' 18-20°C ջերմաստիճանային պայմաններում՝ պարզունակ կառուց վածք ոզնեցող և ջրային բույսերի արանքում գտնվող բներում: Բեղունությունը կազմում է մինչև 480 հզ. ձկնկիթ, որը կպչուն է, տրամագիծը՝ 2-3 մմ: Ձկնկիթի զարգացումը տևում է 3-10 օր: Արուն այդ ընթացքում հոգ է տանում ինչպես ձկնկիթի, այնպես էլ թրթուրների նկատմամբ: Հասնելով 7 մմ երկարության՝ շերեփուկներ հիշեցնող մանրաձկներն անցնում են արտաքին սննդառության:
Գիշատիչ է: Սնվում է փափկամարմիններով ու զանազան ողնաշարավորներով (ձկներ, գորտեր, թռչուններ, մանր կաթնասուններ): Սննդային ակտիվությունը բարձր է գիշերը: Ցերեկը սովորաբար գտնվում է թաքստոցում:
Արժեքավոր տեսակ է: ՀՀ գետերում երբեք մեծաքանակ չի եղել: Սիրող. ձկնորսության օբյեկտ է:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱԾԿՏԻԿ (Pyrrhula pyrrhula), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 14,5-16 սմէ, թևերի բացվածքը՝ 22-29 սմ, կենդանի զանգվածը՝ 25-29 գ: Մարմինը գեր է, կտուցը՝ հաստ, մուգ գույնի, գոտկատեղը և ներքնապոչը՝ սպիտակ: Հասունի գագաթը, կզակը, թևերը և պոչը սև են, թևի միջին հատվածում կա բաց մոխրագույն շերտ: Արուի մարմինը ներքևից և դեմքի ստորին մասը մուգ վարդագույն են, մեջքը՝ մոխրագույն: Էգի մեջքը դարչնամոխրագույն է, մարմինը ներքևից՝ խամրած նարնջագույն-դարչնագույն: Երիտասարդը նման է էգին, սակայն գլուխը և թևաշերտերը միատարր դեղնավուն-դարչնագույն են: Ս. խ-ները հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով, թաքնվում են ցածրահասակ խիտ բուս ուտներում: Բնակվում է սաղարթախիտ և խառնանտառներում, անտառապատ գետահովիտներում: Սնվում է սերմերով, բույսերի բողբոջներով, որոշ անողնաշարավորներով:
Արուների վաղ գարնանային երգը (ոչ հաճախ երգում են նաև էգերը) և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ փետրվարի 2-րդ կեսից: Ձվադրմանը պատրաստ բները գրանցվում են մարտի կեսերից մայիս-հունիս: Բույնը գավաթաձև է՝ բարակ ճյուղերից: Բնադրում է խիտ թփուտներում կամ ծառերին: Դևում է 21 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնագույն պտերով ու գծիկներով 4-5 ձու: Թխսակալում է էգը՝ 13-15 օր: Դիլի- ջանի «Սոճուտ» դենդրոպարկում թխսակալող էգերը դիտվում են ապրիլի 2-րդ կեսից: Ձագերը հայտնվում են ապրիլի վերջին տասնօրյակում, բնից դուրս են գալիս 2 շաբաթականում. կերակրում են ծնողները: Հուլիսի ընթացքում ձևավորվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ և հասուն թռչուններից կազմված խմբեր ու մեծ երամներ:
Գունագեղ փետրավորման, անազատ պայմաններին արագ ու հեշտ ընտելանալու շնորհիվ գեղագիտ. որոշակի արժեք է ներկայացնում թռչնասերների շրջանում:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱԳՈՐՏ (Hyla arborea schelkownikowi), Շելկով- նիկովի ծառագորտ, անպոչ երկկենցաղների կարգի ծառագորտերի ընտանիքի իսկական ծառագորտերի ցեղի գորտ: ՀՀ-ում տարածված է Լոռու, Տավուշի մարզերում, Կոտայ- քի մարզի հս-ում: Բնակվում է ջրամերձ վայրերում: Մարմնի երկար. 1,8-5,3 սմէ: Մեջքի գունավորումը կարող է փոխվել՝ կախված միջավայրի ջերմաստիճանից և գորտի ֆիզիոլոգ, վիճակից: Մեջքը կանաչավուն է, բաց կանաչավուն, գորշ դեղին կամ մուգ գույնի: Մարմնի կողքերով անցնող մուգ գիծը հետևի ոտքերից քիչ առաջ ընկած հատվածում ձևավորում է դեպի վերև ձգված կոր: Փորիկը սպիտակ է կամ դեղնավուն: Արուների ներքին ծնոտի տակ կա մուգ գույնի ձայնապարկ: Նրա միջոցով արուներն արձակում են բարձր, սղոցելու նման ձայներ:
Վարում է հիմնականում մթնշաղային ու գիշերային կենսակերպ, սակայն անձրևոտ եղանակին ակտիվ է նաև ցերեկը: Սնվում է հիմնականում թռչող միջատներով, նաև մրջյուններով, թրթուրներով: Ձմեռում է աշնանից մինչև գարնան կեսերը՝ թաքնվելով փոսերում, փչակներում, քարակույտերում: Ձվադրությունը սկսվում է ապրիլի վերջին և տևում մոտ 1 ամիս: Էգը ձվադրում է մասնաբաժիններով՝ փոքր կույտերով (800- 1000 ձու): Գորտնկիթը դնում է ջրամբարի հատակին: Կերպարանափոխությունն ավարտվում է 3 ամսից: Սեռահասուն է դառնում 3-4 տարում:
Հաճախ խնամվում է անազատ պայմաններոււՐ որպես գեղազարդիչ տեսակ:
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԱՉԱՂԱԿ (Pica pica), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի Երկար. 44-46 սմ է, թևերի բացվածքը՝ 52-60 սմ, կենդանի զանգվածը՝ 250 գ: Պոչը երկար է, թևերը՝ կարճ, կլորավուն: Գլուխը, կուրծքը, մեջքը սև են, թևերը՝ կապույտ փայլով, պոչը՝ կանաչ փայլով, ուսափետուրները՝ սպիտակ հատվածներով, փորիկը՝ սպիտակ: Թռիչքի պահին տեսանելի են հիմնականում սպիտակ