Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ 514 ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ նօղակը՝ սպիտակ: Աշխույժ է, վտանգ ահազանգող աղմկոտ ձայնը ճռռոցներ է հիշեցնում: Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում: Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով, սերմերով: Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից: Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից: Բազմաթիվ արուների երգը լսվում է մայիսից հունիս, կրկնակի բնադրման դեպքում կարող է ձգձգվել մինչև հուլիսի 1-ին կեսը: Ակտիվ հարսանեկան խաղերը նկատվում են մայիսի սկիզբ-հունիսին, կրկնակի բնադըր- ման դեպքում՝ մինչև հուլիսի սկիզբը: Ձվադրման պատրաստ բները հայտնը- վում են մայիս-հունիսին: Բույնը գա- վաթաձև է (տրամագիծը՝ 100-110 մմ)՝ չոր խոտաբույսերից (հիմնականում եղեսպակից), մազարմատներից, ձիու մազից: Բնադրում է թփուտներում. կառուցում են էգը և արուն: Կառուցման ավարտից 1-3 օր անց հայտնը- վում են առաջին ձվերը: Դևում է 17 մմ տրամագծով, սպիտակից բաց ձիթապտղագույն՝ դարչնագույն պտերով 4-5 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 12-13 օր: Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից հուլիսի 1-ին տասնօրյակը, զարգանում են շատ արագ և 11-12-րդ օրը ակտիվ ու ճարպիկ կիսաթռիչքով թաքնվում են մոտակա թփուտներում, ևս 1 շաբաթ ծնողների հսկողությամբ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն և կազմում երիտասարդ թռչունների ընտանեկան խմբեր: Ձագերին կերակրում են էգը և արուն, ջրի պահանջը բավարարում են ուղտափշի վրայի փրփրանման հեղուկը (միջատների արտազատուկ) կտուցով ձագերին փոխանցելով: Աշնանային չուն՝ սեպտեմբերի ընթացքում:


ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ ԱՆԳՂ (Gyps ful- vus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 95-105 սմէ, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 6-8 կգ Խոշոր անգղ է, գլուխը՝ փոքր, թռչում է՝ երկար վիզը ներս քաշած, թևերը՝ լայն բացած: Հասունի գլուխը, վիզը բաց մոխրավուն են, վգի հիմքում կա նուրբ փետւրների սպիտակաբեղ շահրիկ Սպիտակագլուխ անգղ տուրների սպիտակ օձիք, մարմինը բաց դարչնագույն է, թևատակի ծածկողների բաց գույնի զոլերը ցայտերանգ են մուգ թափահարողների համադրությամբ: Երիտասարդը նման է հասունին, սակայն մարմինը վերևից ավելի մուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բաց գույնի զոլերով: Գետնից պոկվում է թափավազքով, սավառնում մեծ բարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով: Լեշի վրա հավաքված անհատները նախահարձակ են միմյանց նկատմամբ: Իշխում է գիշանգղի վրա: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ: Սնվում է լեշերով (հատկապես՝ ներքին օրգաններով և փափուկ հյուսվածքներով): Բույնը հիմնականում գաղութային է (տրամագիծը՝ 40-46 սմ)՝ ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից: Բնադրում է ժայռերի խորշերում, քիվերին, ճեղքերում: Ձվադրում է փետրվար-մարտին, հազվադեպ՝ ապրիլին: Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 55 օր: Ձագերը բներում հայտնվում են ապրիլ-մայիսին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբերին (110- 117, հազվադեպ՝ 122-124 օրականում), կերակրվում են ծնող թռչունի փսխման զանգվածով: Այդ շրջանում բները լցվում են անտանելի գարշահոտությամբ: Ս.ա. կենդանի որսի չի հետապնդում, գոյության միակ նախապայմանը դաշտում լեշերի առկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրման կարիք ունի: Օգտակար է որպես բնական սանիտար:


ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ ԲԱԴ (Oxyura leucocephala), բադերի ընտանիքի ջրլող թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ: Մարմնի երկար. 43-48 սմէ, թևերի բացվածքը՝ 62-70 սմ, կենդանի զանգվածը՝ 600-636 գ: Կտուցը լայն է՝ թվացյալ փքված, վիզը՝ կարճ, հաստ, պոչը՝ երկար, ուղղաձիգ: Արուի կտուցը վառ կապույտ է, գլուխը՝ սպիտակ, գագաթին կա սև բիծ, վզին՝ սև օղակ: Մարմինը վերևից շիկակարմրավուն-դարչնագույն է: Էգը խամրած դարչնագույն է, կտուցը՝ ավելի փոքր, մուգ մոխրագույն: Դեմքի ստորին աղոտ սպիտակ հատվածի վրա կա լայնակի ակնառու մուգ գոլ: Ս. բ. ինքնատիպ է իր արտաքին կառուցվածքով, կեցվածքով, վարքագծով և ձվերի անհամաչափ մեծությամբ (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգածի 13%-ը): Գերազանց լողորդ է, լողում է՝ մարմինը ջրում գրեթե ընկղմած, պոչն իջեցրած կամ վեր ցցած, սուզվում է ջրի բավական խորը շերտերը (30-40 մ), թռիչքի է դիմում ծուլորեն, երբեք ցամաք դուրս չի գալիս: Թափավազքի համար անհրաժեշտ է բաց ջրատարածք: Բնակվում է առափնյա փարթամ, խիտ բուսականությամբ լճերում, գերադասում է Արարատյան դաշտի ձկնաբուծ. տնտեսությունների լճակները: Սնվում է սերմերով, ջրային բույսերի դալար ցողուններով: Գարնանային ամենավաղ վերադարձը՝ փետրվարի կեսից ապրիլի 1-ին տասնօրյակը: Բնադրման պատրաստ զույգերի հարսանեկան խաղերը գրանցվել են ապրիլի վերջին մայիսի սկզբին, որի ընթացքում արուն, մարմնի մեծ մասով ջրում ընկղմված, գլուխը ջրի մակերեսով առաջ պար- գած, դանդաղ լողալով, սիրահետում է առջևից ավելի բարձր դիրքով լողա ցող էգին: Բնադրում է խիտ եղեգնուտի խորքում, ջրաճահճային փտած բույսերի կույտի վրա: Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 27-35 սմ)՝ եղեգից, աղվափետուրներից: Դնում է 70 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 5-10 ձու: Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում: