Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատ- ված: Գլուխը եռանկյունաձև է կամ քառակուսի: Փոքր արտույտ Բերանը կրծող տիպի է, ոտքերը՝ վազող: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ. թրթուրը նման է հասունին: Զարգացումը տևում է (ձվից մինչև հասուն միջատը) 3-4 շաբաթ:

Փ. պատճառ են դառնում մթերատվության և քաշի նվազման, բրդաթափության, մազաթափության, մաշկաբորբային փետրաթափության: Պայքարը, վարակված կենդանիների մշակում՝ միջատասպան պատրաստուկների ջրային լուծույթներով:

ՓՇԱԳԼՈՒԽՆԵՐ (Acanthocephala), առաջնախոռոչային որդերի տիպի փշագլուխների դասի մակաբույծ անողնաշարավորներ: Հայտնի են 6 կարգի 14 ընտանիքի 600-ից ավելի տեսակներ: Ապրում են ողնաշարավորների աղիներում:

Մարմինը երկարավուն է (երկար. 1-65 սմ), առջևի ծայրամասում գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կըպ- չում է տիրոջ աղիների պատին: Մկանակազմն օղակավոր է, երկայնակի: Աղեփողը հետաճած է. սնունդն ընդունում է ամբողջ մարմնի մակերեսով՝ օսմոսի եղանակով: Արտաթորության համակարգը նախաերիկա- մային տիպի է: Նյարդային համակարգը կազմված է ուղեղային հանգույցից և նրանից դուրս եկող նյարդերից: Տարասեռ են: Բազմացումը տեղի է ունենում կերպարանափոխության և տերերի փոփոխման Եղանակով: Միջանկյալ տերերը միջատներն են և խեցգետինները: Երբեմն լինում են նաև պահեստային տերեր՝ մանր ողնաշարավորներ: Կենդանիների ականտոցեֆալոգ հիվանդության հարուցիչներ են: Խիստ վարակ- վածության դեպքում կարող են տեղի ունենալ ձկների, թռչունների և կաթնասունների անկման դեպքեր: Երբեմն հիվանդանում են նաև մարդիկ:

ՓՈՔՐ ԱՐՈՍ (Tetrax tetrax), արոսների ընտանիքի թռչուն: Պատահական չվահյուր է: 

Մարմնի երկար. 40-45 սմ է, թևերի բացվածքը՝ 105-115 սմ: Մարմնի փետրածածկը վերևից դարչնավուն է՝ ծածկված մոխրագույն ու սև բազմաթիվ բարակ զոլերով, ներքևից՝ սպիտակ: Թևերը վերևից հիմնականում սպիտակ Են: Բնադրման շրջանում արուի դիմային մասը և կզակը մոխրագույն Են, վիզը՝ սև, հիմքում՝ սպիտակ կիսաօձիքով: Կզակի տակ կա սպիտակ V-անման շերտ: Էգի մարմինը վերևից, գլուխը և վիգը բազմաթիվ խայտերով ու կետերով են: ՀԵտբնադրման շրջանում արուն նման է էգին, բայց ավելի սպիտակ է, կոդքերը՝ ավելի քիչ նախշերով: Թռչելիս արուի թևաբախումները սոզոց հիշեցնող ձայներ են արձակում: Բնակվում է եղեսպակով հարուստ կիսաանապատներում, լեռնատափաստաններում: Սնվում է կանաչ բույսերով, դաշտավալուկագգիներով, միջատներով: Աշնանը կերակրվում է մշակովի դաշտերում: Ջուր խմելու համար թռչում է դեպի լճակները:

ՓՈՔՐ ԱՐՏՈՒՅՏ (Calandrella bra- chydactyla), արտույտների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 13-14 սմէ, թևերի բացվածքը՝ 25-30 սմ, կենդանի զանգվածը՝ 19-25 գ: Մարմնի վերին մասը բաց դեղնադարչնագույն է՝ մուգ, երկայնակի բծերով: Կրծքի կենար, մասը միատարր գունավոր- մամբ է, կողքերին կան մուգ գծեր: Թևերը (մուգ բծերով) և պոչը բաց դարչնագույն են: Հոնքային շերտն ընդգծված շիկասպիտակավուն է, կտուցը՝ սրածայր, միջին երկարության: Բնակվում է հիմնականում կիսաանապատների և լեռնատափաստանների՝ բուսականությամբ աղքատ շրջաններում, դաշտերում: Սնվում է խոտաբույսերի սերմերով, անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին: Փ. ա-ները հանդիպում են փոքր երամներով կամ զույգերով: Հարսանեկան խաղերն սկսվում են ապրիլի 1-ին կեսին և շարունակվում մինչև մայիսի վերջը: Այդ ընթացքում արուների երգը զուգակցվում է ալիքաձև թռիչքով: Բույնը (տրամագիծը՝ 84-110 մմ) կառուցում է միայն էգը՝ փոքրիկ փոսիկի մեջ՝ գետնին՝ չորացած խոտաբույսերից: Ձվադրում է մայիսի սկզբից հունիսի կեսերը: Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ դարչնագույն պտերով 3- 5 ձու: Տալիս է 2-3 սերունդ: Թխսակալում է էգը՝ 13 օր: 17-19 օրական ձագերը թռչում են ինքնուրույն: Ձվերի ու ձագերի կորուստը մեծ է՝ 63 % (կաչաղակները, թափառող շները, կատուները և մանր գիշատիչները սնվում ԵՆ դրանցով, անասունների արածեցման ժամանակ անխնա տրորվում են): Աշնանային չուն՝ օգոստոս-հոկտեմբերին (երբեմն՝ նոյեմբերի վերջ- դեկտեմբերի սկզբին):

ՓՈՔՐ ԻՐԻԿՆԱՉԴՋԻԿ (Nyctalus leisleri), չղջիկների Ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում չափազանց հազվադեպ տեսակ է. հանդիպում է հս. և հվ. անտառաշատ տարածքներում: Թաքնվում է ծառերի փչակներում, կեղևի տակ կամ անտառում՝ փայտե շինությունների գերանների միջև: Միջին չափի է: Մարմնի երկար. 58-72 մմ է, պոչինը՝ 37-48 մմ, նախաբագկինը՝ 42-46 մմ. Մազածածկը խիտ է, հիմքի մոտ՝ գորշ շագանակագույն, ծայրամասում՝ բաց շագանակագույն՝ մետաքսափայլ: Որսի է դուրս գափս շատ վաղ, Երբեմն՝ արևը դեռ մայր չմտած: Սնվում է ան վնասատու միջատներով և նրանց թրթուրներով: Գարնան վերջ-ամռան սկգբին ծնում է 1 ձագ, որին մայրը 15-20 օր իր հետ թռիչքի է տանում:

ՓՈՔՐ ԽԼՈՒՐԴ (Talpa levantis), հարավային խլուրդ, խլուրդների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է հս-արլ. անտառների ենթագոտուց մինչև Ծաղկունյաց լեռնաշղթա: Հանդիպում է նաև Արա- գյուղ (Կոտայքի մարզ) և Սեմյոնովկա