Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն ), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն):

2005-ին ՀՀ-ում խաղողի տնկարկների տարածքը կազմել է 13,1 հզ. հա, բերքատվությունը 1 հաց՝ 71,4 ց, խաղողի բերքը՝ 81,6 հզ. տ:

ՀՀ-ում Ա-յան գիտ. հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և Հայաստանի պետ. ագրարային համալսարանում: Ուսումնասիրվում են ընդհանուր Ա-յան (խաղողի որթի ծագման, կենսբ., էկոլոգիայի և ագրոտեխնիկայի), մասնավոր Ա-յան (խաղողի որթի առանձնահատկությունները տարբեր էկոլոգ. պայմաններում՝ ըստ արտադրության ուղղության), խաղողագրության (ամպելոգրաֆիա) և խաղողի ընտրասերման հիմնախնդիրներ:

ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄ, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճան. անկման, բուս, ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն: Ա- ման հիմն, պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն: Ա. սպառնում է հատկապես սոցիալ-տնտ. ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին: Համամոլորակային էկոլոգ. հիմնախնդիր է և ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Ա-ման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սո- ցիալ-տնտ. պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով: Ա. բացաս. ազդեցություն ունի քաղաք., սոցիալ., մշակութային և բնապահպան. ոլորտների վրա: Անտառը բարդ բնական էկոհամակարգ է։

Ա-ման հիմն․ չափանիշներն են՝ խոնավության գործակցի նվազման միտումը, օդի և հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը, գոլորշունակության մեծացումը, տեղումների քանակի նվազումը, հողագոյացման բնույթի փոփոխությունը, կենսաբազմազանության նվազումը, գետերի հոսքի նվազումը, սելավների և էրոզիայի աճը, ցանքատարածությունների արդյունավետության նվազումը, մարդահարույց ներգործության ակտիվացումը և այլն:

Մարդահարույց գործոններից Ա-մանը սպառնացող առավել վտանգավոր երևույթներից է ջերմոցային էֆեկտը, երբ մթնոլորտում ածխաթթվական գազի քանակի ավելացման հետևանքով ուժեղանում է մոլորակի ջերմապահպանիչ հատկությունը, այսինքն՝ մթնոլորտն ավելի մեծ չափով է խոչընդոտում դեպի տիեզերք երկրագնդի ջերմության ճառագայթումը: Որպես հետևանք նկատվում է երկրագնդի միջին ջերմաստիճանի բարձրացում (0,6-2°C), որը խախտում է միլիոնավոր տարիների ընթացքում հաստատված մոլորակի ջերմային հաշվեկշիռը և պատճառ դառնում Ա-ման:

Ա-ման պատճառ են դառնում Նաև քաղաքաշինությունը, ագրոտեխնիկայի կանոնների խախտումը, չկարգավորված ոռոգումը, արոտավայրերում կենդանիների գերարածեցումը, անտառհատումները, բաց եղանակով օգտակար հանածոների արդյունահանումը, հողերի աղտոտումը, կենսաբազմազանության խախտումը, չկանոնակարգված ռեկրեացիան:

1992-ին Ռիոյի Երկիր գագաթնաժողովը հանձնարարել է մշակել Ա- ման դեմ պայքարի

ՄԱԿ-ի համաձայնագիր, որն ընդունվել է 1994-ին Փարիզում, ուժի մեջ մտել 1996-ից: ՀՀ այդ համաձայնագրին անդամակցել է 1997-ին:

Տես նաև Հողի անապատացում, Համաձայնագրերր.

ԱՆՏԱՌ, բուսածածկույթի հիմն․ տիպ, աշխարհագր. լանդշաֆտ, կենսոլորտի բաղկացուցիչ մաս: Ծառերի, թփերի և բուս, մյուս կենսաձևերի, կենդանիների և միկրոօրգանիզմների բազմազանության ամբողջականություն, որոնք փոխադարձաբար կապված են միմյանց և շրջակա միջավայրի հետ: Ա-ում գլխ. դերը պատկանում է ծառատեսակներին ու թփերին, որոնք, ըստ կենսաէկոլոգ. առանձնահատկությունների և տնտ. նշանակության, ՀՀ-ում բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխավոր կամ անտառկազմող, երկրորդական կամ ստորադաս, «լուսավոր» Ա-ների չորասեր և հազվագյուտ տեսակներ, արժեքավոր թփեր և վայրի պտղատուներ: Գլխավոր կամ անտառկազմող տեսակները (հաճարենի, կաղնի, բոխի, սոճի) անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն ամեևախոշոր ծառերն են, որոնք գրավում են առաջին շարահարկը և զբաղեցնում են մեծ տարածք: Երկրորդական կամ ստորադաս տեսակները (արլ. բոխի, թխկի, լորենի, կեչի, թեղի, հացենի և այլն) ստվերասեր են, խոնավասեր, զբաղեցնում են երկրորդ շարահարկը: Լուսասեր և չորադիմացկուն տեսակները (գիհի, վրաց. թխկի, Ֆենցլի նշենի, խնկենի և այլն ) կազմում են «լուսավոր» նոսր Ա-ները: Հազվագյուտ տեսակները զբաղեցնում են սահմանափակ տարածք կամ բուսաշխարհի