Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օբյեկտների ջրապահպան գոտիների, բարձր թեքության վրա գտնվող, Ա-ների վերին և ստորին սահմանների 200 մ լայնությամբ տարածքի, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող, բուսաբ., կենդանաբան․ այգիների, դենդրոպարկերի շրջակայքի Ա-ները, որտեղ արգելվում են վերականգնող. հատումները), հատուկ {բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված, քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիայի և առողջարար., սահմանային, ռազմ., պատմ. և գիտ. արժեք ներկայացնող, սանիտար, գոտիները պահպանվող Ա-ներ, որտեղ սահմանափակվում և արգելվում են այդ տարածքների պահպանությանը չհամապատասխանող անտառօգտագործման ձևերը) և արտադրական (բնափայտի շարունակ. արտադրությունն ապահովող Ա-ներ) նշանակության:

ՀՀ սակավ անտառածածկ Երկիր է. Ս-ների ընդհանուր տարածքը 407681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23,7%-ը:

Վերջին հարյուրամյակում մարդու տնտ. գործունեության հետևանքով ՀՀ Ա-ների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է Ա-ների արտադրողականությունը և պաշտպան, ունակությունը: Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով ՀՀ-ում կատարվում են արհեստ, անտառտնկումներ (տես՝ Անտառաբուծություն, Ագրոանտառբարելավում

Ա-ների պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև Ա-ների հաշվառումը, մոնի- տորինգը, վերահսկումը և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ անտառային օրենսգրքով (2005):

ԱՆՏԱՌԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, 1. բուսաբուծության ճյուղ, խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութի ստացման, ջրային ռեժիմի կարգավորման, հողբարելավման նպատակով: Անտառտնկումները լինում են միատարր (կազմված միայն մեկ տեսակից) և խառը (մի քանի տեսակներից), ըստ տարիքի՝ միահասակ և տարահասակ, ըստ ձևի՝ միահարկ և բազմահարկ (առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերասեր տեսակներ), ըստ հասունացման աստիճանի՝ մատղաշ, ձողանային, հասունացող, հասուն և գերհասուն: Անտառազուրկ տարածքներում անտառների աճեցումը կատարվում է արհեստ, ցանքի, տնկման, երբեմն էլ կտրոնների (ուռի, բարդի, սոսի և այլն) միջոցով, մնացած դեպքերում բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով): Լեռն․ պայմաններում հողապաշտպան և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ: Ծառերի աճին զուգընթաց կատարվում են նաև անտառհատումներ։

2. Գիտություն անտառի աճեցման և բարելավման, արդյունավետության բարձրացման և վերարտադրման Եղանակների մասին: Ուսումնասիրում է անտառի աճի ու զարգացման կենսբ. գործոնները և դրանց փոխադարձ կապը միջավայրի հետ: Մշակում է բնակլիմ. տարբեր պայմաններում անտառաճեցման և անտառտնտեսվարման եղանակներ, անտառի գլխ. օգտագործման և խնամքի, հատումների տեսական և գործնական հարցեր, բնական վերականգնման ու բարձրարժեք երկարակյաց անտառների աճեցման ուղիներ:

ՀՀ-ում Ա., որպես գիտություն, սկզբնավորվել է 1929-ից՝ Վանաձորի անտառփորձակայանի հիմնադրմամբ: Հետազոտվել են ՀՀ նոսրանտառները, անտառկազմող հիմն, ծառատեսակների աճի առանձնահատկությունները, ծառուտների ձևավորման օրինաչափությունները և անտառի բնական վերականգնման, անտառների աճեցման ու տնտեսավարման բնագավառում լեռն, անտառների տիպաբան. խնդիրները: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառաբուծության, բնապահպանման և երկրաբուսաբանության բաժանմունքում (1963-ից՝ անտառագիտության բաժին), Մարտունիի բարձրլեռն. անտառբարելավման կայանի և Նոյեմբերյանի անտառային գիտ. հենակետերում ուսումնասիրվել են անտառները, մշակվել անտառածածկ տարածքների ընդարձակման, պաշտպան, անտառտնկարկների ստեղծման, ՀՀ տարածքում անտառապատման ու կանաչապատման ընդլայնման գիտ. հիմունքները, Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ազատված ափամերձ տարածքի անտառբարելավման եղանակները: ՀՀ-ում ծառաթփային տեսակների վերարտադրման և ընտրասերման աշխատանքներով զբաղվում են Հայանտառ և Անտառային գիտափորձարարական կենտրոն կազմակերպությունները:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ բնապահպանության նախարարության, կազմակերպվել է 1998-ին: Հիմն․ խնդիրներն են անտառների արդյունավետության բարձրացման, բնապահպան. հատկությունների բարելավման, անտառածածկ տարածքների ընդարձակման գիտ. և կիրառ. հիմունքների, անտառների գենետիկական պաշարների պահպանման, վերարտադրման և արդյունավետ օգտագործման ուղիների մշակումը, անտառվերականգնման արդյունավետ միջոցառումների և անտառաշինության իրականացումը, անտառների գույքագրումը, հաշվառումը, անտառային պաշարների տեղեկատվ. բանկի ստեղծումը, բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնումը, բնության հուշարձանների ուսումնասիրությունը, էկոզբոսաշրջության կազմակերպումը:

Ունի անտառաշինության և անտառային ֆոնդի հաշվառման, անտառաբուծության և անտառագիտության, միջազգ. համագործակցության բաժիններ:

Մշակվել են անտառկառավարման պլաններ Նոյեմբերյանի, Զիկատարի (Գուգարաց լեռնաշղթա), Լալվարի, Ջիլիզայի, Դսեղի, Գուգարքի անտառտնտեսություների և Ստեփանակերտի անտառտնտեսության Տառնավազի անտառապետության համար: Իրականացվել է ՀՀ բնության հուշարձանների գույքագրում և անձնագրավորում: Մշակվել են ծրագրեր՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման համար (Խոր Վիրապ արգելավայր, Ջերմուկ, Գնիշիկ, Արփի լիճ ազգ. պարկեր, Որոտան և Կիրանց բնական պարկեր, Արևիկ արգելոց): Ստեղծվել է «Ջիկատար»