բաշխման հարցերի լուծման պարտավորություններ:
Գ.պ-ի մատչելիության գործում կարևոր է in-situ (բնական միջավայր, բնության հատու կ պահպանվող տարածքներ և ex-situ (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս՝ բուսաբան., կենդանաբան․ այգիներ, կանաչ տնկարկներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտ. կենտրոններ, բուհերի համապատասխան ամբիոններ) պայմաններում դրանց վերաբերյալ տեղեկատվ. հենքի ստեղծումը:
In-situ. Գ.պ-ի բնաշխարհիկ, հազվագյուտ, անհետացող տեսակների մասին տեղեկույթն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության մեջ, որը ներառում է ազգային պարկերի, արգելավայրերի, արգելոցների տարածքում աճող բուսա- և կենդանատեսակների, դրանց կարգավիճակի ու պահպանման անհրաժեշտ միջոցառումների մասին տվյալներ:
Ex-situ. կենդանիների Գ.պ-ին վերաբերող տեղեկատվության աղբյուր են Կենդանաբանության ինստիտուտի, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ԵՊՀ, ՀՊԱՀ և Հայաստանի բնության պետական թանգարանի հավաքածուները: Ամենաոշոր հավաքածուն գտնվում է Երևանի կենդանաբանական այգում։
Բույսերի հիմն․ սերմային հավաքածուները գտնվում են Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում, Ագրո կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում, Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում, ՀՊԱՀ-ում: Բազմաթիվ բուսատեսակներ պահպանվում են բուսաբանական այգում:
Ex-situ հավաքածուները համալրվում են այն մշակաբույսերով և դրանց վայրի ազգակիցներով, որոնք կիրառվում են ընտրասերման համար: Մասնավոր հավաքածուները (հատկապես հատապտուղների և խաղողի տնկարանները) նույնպես համարվում են Գ.պ.: Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում պահպանվում են շուրջ 14 հզ. բակտերիաների, սնկերի, շաքարա- և ճառագայթասնկերի գիտա-արտադր. կարևոր մանրէային շտամներ: ՀՊԱՀ-ի կաթի, մսի ու կաթնամթերքների հիգիենայի, սանիտարիայի և փորձաքննության լաբորատորիայում պահպանվում է կաթնաթթվային բակտերիաների ոչ մեծ հավաքածու, որի նմուշներն օգտագործվում են բակտերիային կաթնամերանների պատրաստման համար:
ՀՀ-ում օգտակար բույսերի Գ.պ., որոնք իրացվում են ներքին շուկայում, հավաքվում են անհատական կարգով՝ առանց հատուկ հաշվառման և վերահսկողության: Բուսական պաշարներ հավաքող և վաճառող կազմակերպությունների գործունեությունը վերահսկում է բնապահպանության նախարարությունը. Կենդանիների և բույսերի Գ.պ-ի կենդանի և անկենդան հավաքածուներ ավանդաբար, գիտակրթ. նպատակով՝ ըստ պահանջարկի, փոխանակման կարգով կամ անհատույց տրվում են այլ երկրների: Բուսաբանության ինստիտուտի սերմերի հավաքածուն անցյալում ունեցել է փոխանակման յուրահատուկ ֆոնդ, որի կազմի մասին նախապես տեղեկացվել է շահագրգիռ հայրենական և արտերկրյա կազմակերպություններին: Այժմ գործող փոխանակային ֆոնդ ունի նույն ինստ-ի հերբարիումը:
Գ.պ-ի արտահանման թույլտվությունը տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Տես նաև Գենոֆոնդ։
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄ, կենսատեխնոլոգիայի միջոցով ստացված օրգանիզմ, որն օժտված է այնպիսի հատկություններով, որոնք մինչ այդ այլ օրգանիզմներում հայտնի չեն եղել:
ԳԵՆՈՖՈՆԴ (<հուն. genes - ծագում, առաջացում, ֆրանս.՝ fond - հիմք), տվյալ պոպոզացիան կամ տեսակը կազմող առանձնյակների զեների ամբողջությունը: Գենը (ժառանգակիր) ժառանգականության տարր, ու տեղեկատվ. միավորն է և պայմանավորում է օրգանիզմի որևէ հատկանիշի առաջացումն ու զարգացումը: Այն ապահովում է օրգանիզմի այս կամ այն հատկանիշի ժառանգումը սերունդներում: Օրգանիզմի քրոմոսոմների մեկական հավաքակազմում տեղակայված զեների միագումարը կոչվում է գենոմ: Բազմացման ընթացքում՝ ինքնավերարտադրման ժամանակ հնարավոր են պատահական սխալներ՝ մուտացիաներ, որոնց չափն ընդհանուր է բոլոր գենոմների համար: Այդ մուտացիաներն անվանում են տրոհումային մուտացիաներ, որոնց մինչև որոշակի չափով կուտակման (շեմ) դեպքում առանձնյակը պահպանում է այն նույն մրցունակությունը, ինչն ունեն ավելի փոքր թվով նման մուտացիաներ պարունակող առանձնյակները: Այդ շեմն անվանում են մրցակցային փոխազդեցության զգայնություն: Զգայնության շեմից բարձր, այն է՝ ավելի քիչ մուտացված գենոմները կոչվում են բնականոն գենոտիպեր, որոնք ապահովում են պոպուլացիայի գենետիկ, բազմազանությունը: Տարատեսակ բնականոն գենոտիպերի թիվն անհամեմատ գերազանցում է բազմաբջջային տեսակի առանձնյակների թիվը՝ տեսակի գոյության ժամանկահատվածում, այսինքն՝ առանձնյակների ոչ մի զույգ չի կարող լինել պատահաբար գենետիկորեն նույնական: Առանձնյակում զգայնության շեմից ցածր մուտացիաների կուտակումը կարող է հանգեցնել գենոմի տրոհման (տրոհումային գենոտիպ) և այդպիսի առանձնյակների մրցունակության կորստի: Գենոմի կայունության պահպանման համար այդպիսի առանձնյակները դուրս են մղվում պոպուլացիայից: Շրջակա միջավայրի էական շեղման (բնական էկոլոգիական խորշերի վերացմամբ) և մուտագեններով աղտոտման դեպքերում կարող է սկսվել տրոհումային առանձնյակների թվի արագ աճ՝ կապված մրցակցային փոխազդեցության դադարեցման հետ, այսինքն՝ խախտվում է պոպուլացիայի (տեսակի) գենետիկ. կայունությունը:
Յուրաքանչյուր տեսակ ունի ուրույն, միայն իրեն հատուկ ժառանգ․ հատկանիշներ՝ բացահայտված կամ չբացահայտված: Ինչքան բազմազան են բուսա- և կենդանատեսակները, այնքան հարուստ է դրանց Գ.: Տեսակի Գ. անկայուն է ինքնաբերաբար կատարվող մուտացիաների, վերախմբավորումների և բնական ընտրության հետևանքով: