Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ ևն), սողունների՝11 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, պարսկական կլորագլուխ մողես, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 1 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ: Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989-ին հրատարակել է ՀՀ բույսերի Կ.գ., որտեղ ընդգրկված է 387 բուսատեսակ (ՀՀ բուսաշխարհի ներկայացուցիչների 12%-ը): Կ.գ-ում գրանցված պտերների՝ 8, մերկասերմերի՝ 4 և ծածկասերմերի 375 տեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 5 կարգավիճակով՝ անհետացած բույսեր՝ 30 տեսակ (դեղին ջրաշուշան, մարգացնծու և այլն), անհետացող՝ 138 (բորակաթուփ, հայկ. արոսենի և այլն), հազվագյուտ՝ 154 (Կոմարովի պայթակենի, Տուրնըֆորի կանգար և այլն), կ ր ճ ա ւո վ ո ղ՝ 57 (սպիտակ ջրաշուշան, բոխի, վարդկակաչ և այլն) և անորոշ՝ 8: Կ.գ-ում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգ. պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուս, ծածկույթի վերաբերյալ: ՀՀ տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկ. արոսենի, արարատյան և ուրարտ. ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկ. լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միշազգ. Կ.գ-ում: Հայաստանի Կարմիր գիրք (բույսեր) և Հայաստանի Կարմիր գիրք (կենդանիներ) քարտեզները տրված են գրքի վերջում՝ ներդիրում:

ԿԵՂՏԱՋՐԵՐ, արտադր. հոսքաջրեր ու կենցաղային ջրեր, որոնք կոյուղու համակարգով հեռացվում են ձեռնարկությունների և բնակավայրերի տարածքից: Արտադրական հոսքաջրերը, որպես կանոն, աղտոտվում են նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով և քիմ. այլ միացություններով: Կենցաղային հոսքաջրերը վտանգավոր են տարաբնույթ բակտերիաների՝ հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների պարունակությամբ: Կ. շրջակա միջավայրն աղտոտող խոշոր աղբյուրներից են: Շրջակա միջավայրի աղտոտումը Կ-ով կանխում են մաքրման տարբեր միջոցառումներով՝ մեխ. (պարզեցում, զտում), ֆիզքիմ. (չեզոքացում, քլորով մշակում) և կենսբ. (միկրոօրգանիզմներով օրգ. նյութերի օքսիդացում) եղանակներով: Կ-ի ճիշտ հեռացումից և մաքրումից է կախված բնակավայրերի սանիտարահամաճարակաբան. բարեկեցությունը և բաց ջրամբարների՝ որպես ջրամատակարարման աղբյուրներ օգտագործելու հնարավորությունը: Խստորեն արգելվում է չմաքրված Կ-ի մուտքը ջրավազաններ: Տես նաև Աղտոտում ջրի.

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ Երևանի, գիտահետազոտ. հիմնարկ: Հիմնադրվել է 1940-ին: Տարածքը 85 հզ. մ2 է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 հզ. մ2: Հիմն, խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայաԵրնանի կենդանաբանական այգում վարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպան գիտելիքների տարածումը: Կ.ա-ու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգ. Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքում.

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների տեսակային և քանակական կազմը (2005)

Տեսակների քանակը Գլխաքանակը Երկկենցաղներ 3 5 Սողուններ 32 71 Կաթնասուններ 50 120 Ձկներ 25 405 Թռչուններ 59 418 Այլ կենդանիներ 14 1320 Ընդամենը 183 2339

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՀ ԳԱԱ: Կազմակերպվել է 1943-ին՝ ՀՀ ԳԱԱ կենսաբանության ինստ-ի կենդանաբանության բաժանմունքի հիման վրա: Հիմն, խնդիրներն են կենդ, աշխարհի, բարձրակարգ կենդանիների էվոլյուցիայի, կարգաբանության, էկոլոգիայի, էտոլոգիայի, կենդանաաշխարհագրության ուսումնասիրությունը, հազվագյուտ, անհետացող և բնաշխարհիկ տեսակների պահպանությունը, վերարտադրությունը, ինչպես նաև կենդանիների ու բույսերի մակաբույծների բազմազանության, էկոլոգիայի, մակաբուծային հիվանդությունների ուսումնասիրությունը և դրանց դեմ պայքարի միջոցների մշակումը: Ունի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության, միջատաբանության և բնահողի կենդանաբանության, ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության, կենդանիների վարքագծի ֆիզիոլոգիայի, գենետիկայի, տզաբանության լաբորատորիաներ և կենդանաբան, թանգարան: Բացահայտվել են անողնաշարավորների 17000 և ողնաշարավորների 500 տեսակ, ավելի քան 300-ը դասվել ԵՆ հազվագյուտ և անհետացող տեսակների շարքը, որոնց պահպանու-