ՔԱՐՈԼՈՐՏ, Երկրի վերին կարծր թաղանթը՝ քարային պատյանը, ընդգրկում է երկրակեղևը և վերին միջնապատյանը: Ք. աշխարհագրական թաղանթի ոլորտներից է: Ք-ի հաստությունը օվկիանոսների տակ մոտ 50 կմ է, իսկ մայրցամաքներում՝ մինչև 200 կմ: Ք. բնության անկենդան բաղադրիչների, ոչ կենսածին նյութերի և քիմ. տարրերի հիմն, պահեստարանն է: Ք-ի ազդեցությունը էկոհամակարգերի վրա, որպես ինքնուրույն գործոնի, չափազանց մեծ է: Երկրաշարժերը, հրաբուխները, սողանքները, տեկտոն. շարժընթացները կենսոլորտի վրա ազդող կոնկրետ գործոններ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է հիմնովին փոխել այս կամ այն էկոհամակարգի բաղադրիչների ազդեցությունն ու նշանակությունը: Նյութերի շրջանառությունը Ք-ում շատ ավելի դանդաղ է ընթանում, քան մթնոլորտում, ջրոլորտում, և առավել դանդաղ, քան կենսոլորտում: Ք-ին բնորոշ են ապարառաջացման, քայքայման և փոխակերպման շարժընթացները, ջրային ավազաններում կամ ռելիեֆի բացասական հատվածներում կուտակվում է հողմահարված բեկորային նյութը, կամ հագեցած լուծույթներից առանձնանում, նստվածք են առաջացնում քիմ. պինդ միացություններ, որոնք ժամանակի ընթացքում շերտերի ձևով պնդանում են: Ապարառաջացման շարժընթացի վերջում առաջանում են նստվածքային ապարների հաստվածքներ, շերտեր: Նստվածքային ապարներից բացի, հրաբուխներից արտավիժած լական շերտերի ձևով տեղադրվում է և սառչելուց հետո առաջացնում հրաբխային ապարներ: Նստվածքային և հրաբխ. ապարները տեկտոն. շարժումների հետևանքով երկրակեղևից իջնում են ներքև՝ հրահեղուկ մագմային մոտ կամ դրա մեջ, և ենթարկվում քիմ. ու ֆիզ. հզոր ազդեցությունների ու փոփոխությունների: Այս գործոնների ազդեցությամբ առաջանում են նոր տիպի ապարներ, որոնք կոչվում են փոխակերպային: Նստվածքային, հրաբխ. և փոխակերպային ապարները կարող են ժամանակի ընթացքում հողմահարվել, Քարոլորտի կառուցվածքը կուտակվել ապարառաջացման վայրերում և նորից առաջացնել նստվածքային ապարներ: Առանձին քիմ. միացություններ և տարրեր, մասնակցելով Ք-ում նյութի շրջապտույտին, ազդում են երկրակազմ. և Ք-ի զարգացման շարժընթացների վրա: Ք-ի օրինաչափությունների իմացությունն անհրաժեշտ է բնության վերափոխման, բնական հարստությունների հետախուզման, բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրևերը լուծելու համար: Տես նաև Ապարներ.
ՕԶՈՆ (< հուն, ozon - հոտավետ), 03, թթվածնի ալոտրոպային ձևափոխությունը: Սուր, թարմության կամ «էլեկտրականության» հոտով կապույտ գազ է: Հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ. վան Մարումը (1785): Բնականոն պայմաններում 0. 1,62 անգամ ծանր է օդից: Խտությունը 2,1445 կգ/մ3 է, կոնդենսացման ջերմաստիճանը՝ - 112°C, լուծելիությունը ջրում՝ 0,394 q/լ (20°Շ-ում): Ուժեղ օքսիդիչ է: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ: Վերնոլորտում՝ մթնոլորտի 20-30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում, Օ. առաջացնում է որոշակի շերտ, որտեղ գտնվում է ամբողջ մթն. Օ-ի մոտ 90%-ը: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7-8 կմ, հասարակածում բարձրանում մինչև 17-18 կմ: Վերնոլորտային Օ. կազմում է օդի բաղադրության 0,01 %-ը, ներգործում է մլծևոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, կլանում Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմն, մասը, ինչը նրա պաշտպանիչ հատկությունն է: Վերնոլորտում Օ. քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթմամբ և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմ. ռեակցիաների, նաև մարդահւսրույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային Օ-ի 1% նվազումը բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը 2%-ով, որը հանգեցնում է բուսականության վերարտադրության նվագման և գենետիկ, ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվագման և այլն: 1985-ին Երկրի հվ. բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ՝ որում Օի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչի չափերը փոփոխական Են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությամբ: ՀՀ-ում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000-ին՝ Արագածի հվ. լանջին՝ 2070 մ բարձր, վրա գտնվող «Համբերդ» օդերևութաբան, կայանում, որի դիտարկումների արդյունքները տրվում են օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոնին: 1999-ից ՀՀ անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող Նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ: 1997-ին սեպտեմբերի 16-ը հայտարարվել է օզոնային շերտի պահպանման միջազգ. օր: