Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նությաե խախտում, տեղաշարժ, ցնցում, սեյսմիկ ալիքների տարածում: Ե. սովորաբար տևում է մի քա¬ նի վ֊Ից մինչև տասնյակ վ֊ներ և ավելի: Ե-ի ուժգնությունը՝ J° (ըստ MSK-1964-ի), Երկրի մակերևույթին գնահատվում է 1-12 բալլային սանդղակով՝ ըստ ավերածության չափի, իսկ Երկրի ընդերքում՝ մագնիտուդով (M)՝ որպես Ե-ի օջախի շրջանում անջատվող և սեյսմիկ ալիքներով տարածվող երկրաշարժային էներգիայի քանակի մեծության չափանիշ (հաշվվում է էրգերով կամ Ջոուլներով): Ե-սանդղակի հեղինակն է ամերիկացի երկրաշարժագետ Չ. Ֆ. Ռիխտերը: Ամենամեծ մագնիտուդը (M=8,9) գրանցվել է Խաղաղ օվկիանոսում:

Երկրի խորքում Ե-ի առաջացման վայրը կոչվում է օջախ: Այն ունի որոշակի ծավալ, որտեղ ակնթարթորեն անջատվում է տեկտոն. լարումների հետևանքով կուտակված էներգիան: Օջախի երկրաչափ. կենտրոնը կոչվում է ներքնակենտրոն (հիպոկենտկենտրոն), իսկ նրա ուղղահայաց պրոյեկցիան Երկրի մակերևույթի վրա՝ վերնակենտրոն (էպիկենտրոն): Հայտնի են 2 գլխ. սեյսմիկ գոտիներ՝ խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, տեղի է ունենում Ե-երի մոտ 60 %-ը) և ալպհիմալայան (Եվրոպայի հվ-ը, ԱՆատոլիան, Կովկասը, Իրան, բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան արշիպելագը՝ Ե- երի մոտ 20 %-ը):

Հայկ. լեռնաշխարհը մտնում է Տավրոս-կովկասյան սեյսմաակտիվ մարզի մեջ, որը մոլորակի երկրորդ՝ ալպհիմալայան երկրաշարժային գոտու բաղկացուցիչ մասն է: Այն երիտասարդ ծալքավոր մարզ է՝ կտրտված տարահասակ, տարաբնույթ և տարուղղության խզումնային խախտումներով, որոնցով տեղի են ունենում խզումաբեկորային շարժումներ պայմանավորելով նրանց սեյսմաակտիվությունը: Հայաստանի տարածքում Ե-երի վերնակենտրոններն ունեն անհավասարաչափ տեղաբաշխում, ներքնակենտրոններն ունեն Երկրի մակերևույթին մոտ տեղադրում, գտնվում են 10-15, հազվադեպ՝ 20-30 կմ խոր-ներում:

Հայաստանում առաձնացվում են երկրաշարժամետ վերնակենտրոնային հետևյալ խմբերը.

1. Գյումրու՝ ընդգրկում է Գյումրու (1926, ուժգնությունը՝ J0=8-9 բալլ, մագնիտուդը՝ M=5,7), Անիի (1319, J0=8, M=5,3-5,5), Տեկորի (1935, J0=8, M=6,2) և այլ Ե-եր: Այս խմբի մեջ մտնում են նաև Աշոցքի ու Ամասիայի 6-7 բալլանոց մի քանի Ե-եր:


2. Արարատյան՝ Դվինի, Գառնիի, Բյուրականի, Երևանի, Արմավիրի վերնակենտրոնները, ըստ ուժգնության՝ դրանցից առավել նշանակալի են Արաքսի հովտի (139, J0=8, M=5,7), Դվինի (893, JQ=8,9, M=5,3), Գառնիի (1679, J0=9, M=6,3), Արարատի (1840, J0=9, M=6,3) Ե-երը:

3. Զանգեզուրի՝Տաթևի (1308, J0=8, M=6), Զանգեզուրի (1931, J0=8-9, M=6,3 1968, JQ=8, M=4,9) Ե-երը:

4. Վայոց ձորի (735, 906, J0=8, M=5,8) Ե-երը:

5. Սեվան-Հրազդանի՝ Ծաղկաձորի (1827, J0=7-8, M=5,0), Շովագյուղի (1863, J0=6,7, M=4,3), Գավառի (1909, J0=6, M=4) և այլ Ե-եր:

6. Սպիտակ-Վանաձորի՝ Վանաձորի (1916, J0=6, M=4,0) և Սպիտակի (1967, J0=6-7, M=4-5, 1988, վերնակենտրոնը՝ Սպիտակի և Գեղասար գ-ի միջև, J0=10, M=7) Ե-երը:

Ավերիչ Ե-եր հաճախ են կրկնվել Երզնկայի (1011-1784-ին 10 անգամ ավերվել է), Բասենի, էրգրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերում, Կարսի սարահարթում, Սյունիքում: 735-ին Վայոց ձորում տեղի ունեցած Ե-ից զոհվել է մոտ 10 հզ. մարդ, եղել են մեծ ավերածություններ, ռելիեֆի փոփոխություններ, կործանվել է Մոզ ք.: 893-ի Ե-ից կործանվել է Դվինը, զոհվել է մոտ 70 հզ. մարդ, ուժգին ցնցումները շարունակվել են մոտ 40 օր: 972-ի Ե-ից ավերվել է Զվարթնոցի տաճարը: 1679-ի Գառնիի Ե-ից ավերվել են Գառնիի հեթանոս. տաճարը, մի շարք վանքեր ու եկեղեցիներ, 1840-ի Ե-ի ժամանակ Արարատի հս-արլ. լանջում տեղի են ունեցել չափազանց մեծ փլուզումներ, ավերվել է Ակոռի գ.: 1926-ի հոկտեմբերի 22-ի Գյումրու ավերիչ Ե. ընդգրկել է նաև Ախուրյան գետի միջին հոսանքի շրջանները, անօթևան թողել շուրջ 150 հզ. մարդու, 1931-ի ապրիլի 27-ի ուժգին ցնցումներից Զանգեզուրում և Նախիջևանում վնասվել է շուրջ 100 բնակավայր, քանդվել է Տաթևի վանքը: Ամենաուժգին և կործանիչ Ե. տեղի