Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայոց պատմություն, Ե․, 1982։ Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Հայ ժողովըրդի պատմություն, հ․ 1_8, 1971_81։

10․ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը ներառված էր Անդրկովկաս տնտ․ շրջանի մեջ և Վրաստանի ու Ադրբեջանի հետ կազմում էր տարածքային-արտադր․ համալիր, որն էլ իր հերթին ԽՍՀՄ միասնական տնտ․ համալիրի բաղկացուցիչ մասն էր։ Համալիրում, ըստ իր բնատնտ․ պայմանների և հնարավորությունների, Հայաստանը մասնագիտացել էր արտադրության որոշակի ճյուղերի և արտադրանքի տեսակների թողարկման գծով։ Մասնագիտացման ճյուղերն էին էներգետիկան, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, թեթև արդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը, այգեգործության և բանջարաբուծության վրա հենվող սննդի արդյունաբերությունը ևն։ 1930_ 1991-ին էկոնոմիկայի գրեթե բոլոր բնագավառներում հաստատված էր արտադրամիջոցների հաս․ սեփականությունը (պետ․ և կոլտնտեսային, կոոպ․ ձևերով) և սոցիալիստ․ տնտեսության բաժինը կազմում էր շուրջ 99 % (1990)։ Տնտեսության կառավարումն իրականացվել է տնտ․ և սոց․ զարգացման հնգամյա պլանների (12 հնգամյակ, 1929_90-ին) հիման վրա։ Առաջին երեք հնգամյակների տարիներին շահագործման են հանձնվել Ձորագետի, Քանաքեռի, Գյումրու հէկերը, Երևանի մեխ․, ֆերմենտացիոն, ծխախոտի, փայտամշակման, կաուչուկի, Գյումրու մանվածքային, գործվածքային, Կապանի և Ալավերդու պղնձաձուլ․, Վանաձորի քիմ․, ինչպես նաև սննդի և թեթև արդ-յան այլ ձեռնարկություններ։ 1940-ին արդ-յան արտադրանքը 1928-ի համեմատությամբ աճել է 8,8 անգամ, էլեկտրակայաններն արտադրել են 395,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա (20 անգամ ավելի, քան 1928-ին)։ 1929-ին գյուղում սկսվել է համատարած կոլեկտիվացում, և արդեն 1940-ին կոլեկտիվացվել էր գյուղ․ տնտեսությունների 98,3 %։ Կառուցվել են Փոքր Սարդարապատի, վերակառուցվել՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ, ոռոգվող հողատարածությունը 1940-ին հասել է 180 հզ․ հա։ Երկրորդ համաշխ․ պատերազմի տարիներին (1939_45) տնտեսությունը փոխադրվել է ռազմ․ ուղեգծերի վրա։ Վերակառուցվել և շահագործման են հանձնվել գունավոր մետալուրգիայի, քիմ․ արդ-յան, էլեկտրամեքենաշին․ մի շարք ձեռնարկություններ։ 1951_70-ին (5_8-րդ հնգամյակներ) ըստ հնգամյակների կապիտալ ներդրումների ծավալն աճել է 5_6 անգամ։ Կառուցվել է շուրջ 350 ձեռնարկություն։ Ութերորդ հնգամյակում արդ-յան արտադրության ծավալն աճել է 1,8 անգամ։ Հատկապես բարձր տեմպերով են զարգացել էներգետիկան և մեքենաշինությունը, ավարտվել է Երևանի, Հրազդանի, Վանաձորի ջէկերի և Տաթևի հէկի կառուցումը։ 1970-ին էլեկտրակայանների ընդհանուր կարողությունն ավելացել է 1,9, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2,13 անգամ։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 20 %-ով, շահագործման են հանձնվել Ապարանի, Մանթաշի, Վարդաքարի ջրամբարները։ 1971_88-ին ազգ․ եկամուտն աճել է 46 %-ով, զարգացել են տեխ․ առաջընթաց ապահովող, աշխատատար, սակավ նյութատար և գիտատար ճյուղերը։ Գործարկվել է ավելի քան 100 ձեռնարկություն, 600 հոսքային գիծ, 300 ավտոմատացված տեղամաս։

1989-ից սկսած տնտեսության բոլոր ճյուղերում խիստ կրճատվել է արտադրանքի թողարկման ծավալը՝ կապված 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետ։ Դրա ընդհանուր տնտ․ վնասները կազմել են շուրջ 13 մլրդ ռ․, որը հավասար էր մեկ տարում արտադրված հաս․ համախառն արդյունքի ծավալին։ Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտ․ շրջափակման հետևանքով մասամբ կամ լրիվ դադարել են գործել արդ․ ձեռնարկությունների գերակշռող մասը։


Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետ․ միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։

1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղ․ սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտ․ կենդանիները, մեքենաների և արտադր․ այլ միջոցների 85_90 %-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է ՀՀ ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտ․ կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։

Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտատնտ․ շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում թույլ տված սխալների հետևանքով 1991_93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60 %-ով, աշխատավարձի