Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թատրոնների մենակատար են դարձել 1920-ական թթ․ Թիֆլիսի Մ․ Պերինիի և Մ․ Մորդկինի, Բաքվի Ս․ Կևորկովի ստուդիաներում կրթություն ստացած հայ երիտասարդներ․ Թիֆլիսում՝ Ս․ Սերգեևը (Վարդանբաբով), Ս․ Գորսկին (Տեր-Ղևոնդան), Գ․ Բարխուդարովը, Դ․ Շիկանյանը, Կ․ Էջուբովան և ուր․։ Հայ ազգ․ բալետի հիմնադիրներից Ի․ Արբատովը (Յաղուբյան) նույնպես աշխատել է Հայաստանից դուրս։ Համերգներում պարերով հանդես են եկել Վ․ Արիստակեսյանը, Ն․ Լիսիցյանը, Թ․ Լիսիցյանը և ուր․՝ Բաքվում, Թիֆլիսում, Երևանում։ 1923-ին կազմակերպվել է Գյումրու օպերա-օպերետային խումբը (ղեկ․ Շ․ Տալյան)։ 1924-ին Վ․ Արիստակեսյանը Երևանում հիմնադրել է պարարվեստի պետ․ ստուդիա (1937-ից՝ պարարվեստի ուսումնարան)։ Հայկ․ բալետը առաջընթաց է ապրել 1933-ին Երևանում բացված օպերայի և բալետի թատրոնում, ուր բեմադրվում են հայ կոմպոզիտորների բալետային ստեղծագործությունները կատարողական բարձր մակարդակ ունեցող արտիստների, ճանաչված բալետմայստերներ Վ․ Գալստյանի, Մ․ Մարտիրոսյանի և ուր․ ուժերով։

Օպերային թատրոնի բալետի խումբը հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Հայ բալետմայստերները բեմադրություններ են իրականացրել արտասահմ․ երկրների թատրոններում։ Տես նաև Պար, Պարարվեստ, Բալետ հոդվածները։

22․ ԹԱՏՐՈՆԸ

Ըստ Պլուտարքոսի՝ Տիգրան Բ Մեծը թատրոն է կառուցել (մ․թ․ա․ 69) Տիգրանակերտում (տես Տիգրանակերտի թատրոն), ներկայացումների համար գերեվարել բազմաթիվ հույն դերասանների։ Արտավազդ Բ թատեր․ ավանդույթը շարունակել է Արտաշատում (տես Արտաշատի թատրոն)։ Թատերարվ-ի հնադարից ժառանգած ձևերն ու տեսակները գոյատևել են նաև միջին դարերում (IV_ XVII դդ․)։ Միջնադար․ թատրոնի հիմն․ տեսակներ են՝ ժող․ պարերգական դրաման (թատերարվ-ի հնագույն և ժող․ տիպը) և աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնը (հայկ․ կրկեսային արվեստը միջնադարում), Հին Հռոմից եկող, քրիստ․ Ասորիքի և Բյուզանդիայի միջոցով Հայաստան ներթափանցած միմոսը և ճարտասանությունն ու առասպելավարժությունը՝ դրամատիկ․ և բեմ․ խաղի որոշ տարրերով։ Հայ միջնադար․ թատրոնը (տես Գուսան, Վարձակ, Կատակ, Խեղկատակ, Կատակագուսան, Ծաղրածու, Լարախաղաց) պատմականորեն ավարտվել է XVII դ․ վերջին (տես նաև Դպրոցական դրամա, Լիթուրգիական դրամա)։ XIX_ XX դդ․ սկզբին հայ թատրոնը զարգացել է այն երկրներում, որտեղ աստիճանաբար ծնունդ են առել հայ․ գաղթավայրերը․ օր․, XVIII դ․ 1-ին քառորդում՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության թատրոնը։ Նշանակալից են նաև տասնյակ տարիներ գործած Կ․ Պոլսի, Ղարասուբազարի (Բելոգորսկ՝ Ղրիմում), Իզմիրի, Կալկաթայի և այլ դպրոց․ թատրոններ։ Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս□-ի անդրանիկ բեմադրությունը Երևանում կայացել է 1827-ին՝ հեղինակի մասնակցությամբ։ Թիֆլիսում հայ բեմարվ-ի սկզբնավորողներից էր Գ․ Շերմազանյանը (տես «Շերմազանյան դարբաս»)։ Հայ թատերարվ-ի զարգացումը շարունակվել է Թամամշյան թատրոնում, Նոր Նախիջևանի հայկական թատրոնում, Մոսկվայի հայկական թատրոնում, Լազարյան ճեմարանի թատրոնում ևն։ 1846-ին Կ․ Պոլսում Հ․ Գասպարյանը ստեղծել է Արամյան թատրոնը, որն ամփոփել է հին և միջնադարյան հայ թատրոնի առանձնահատկությունները։ Կ․ Պոլսի թատեր․ կյանքում առանձնահատուկ տեղ են գրավել 1856-ին և 1858-ին Մ․ Պեշիկթաշլյանի ու Ս․ Հեքիմյանի ղեկավարած թաղային թատրոնները։ 1861-ին կազմակերպվել է հայկ․ առաջին նոր պրոֆեսիոնալ Արևելյան թատրոնը, ձևավորվել արևմտահայ դերասան․ դպրոցը՝ ռոմանտիկ-սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակի արտահայտված տարրերով։ 1863-ին Թիֆլիսում, Գ․ Սունդուկյանի, Մ․ Տեր-Գրիգորյանի, Մ․ Պատկանյանի, Հ․ Կարենյանի և այլոց նախաձեռնությամբ, Պ․ Պռոշյանի և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ միաժամանակ կազմակերպվել է երկու թատերախումբ, որոնց հիման վրա ստեղծվել է մշտական թատրոն (ղեկ․ Գ․ Չմշկյան)։ Գ․ Սունդուկյանի դրամատուրգիան մեծապես նպաստել է ռուս․ թատրոնի ազդեցությամբ ռեալիստ․ խաղաոճով արևելահայ դերասան․ դպրոցի կազմավորմանը իր նշանավոր ներկայացուցիչներով՝ Մ․ Ամրիկյան, Ս․ Մանդինյան, Ա․ Սուքիասյան, Ս․ Չմշկյան, Գ․ Միրաղյան, Ք․ Արամյան և ուր․։ XIX դ․ 2-րդ կեսին գործել են Վարդովյան թատրոնը՝ Հ․ Վարդովյանի, Օսմանյան դրամատիկ թատերախումբը՝ Մ․ Մնակյանի ղեկավարությամբ, ձևավորվել հայկ․ երաժշտ․ թատրոնը՝ Տ․ Չուխաճյանի և Ս․ Պենկըլյանի համագործակցությամբ։ 1860_70-ական թթ․ արևմտահայ դրամատուրգիան հարստացել է Հ․ Պարոնյանի երկերով։ Տարբեր տարիներ Թիֆլիսի հայ թատրոն հրավիրված Սիրանույշը, Աստղիկը, Պ․ Ադամյանը, Գարագաշյան Ե․ և Վ․ քույրերը, Մ․ Նվարդը, Ա․ Հրաչյան, Մ․ Մնակյանը իրենց արվեստում ներառել են արևելահայ թատրոնի ռեալիստ․ խաղաոճը։ Բեմ է բարձրացել ռեալիստ դերասանների նոր սերունդ՝ Գ․ Տեր-Դավթյանը, Վարդուհին, Ա․ Մանդինյանը, ապա՝ Վրույրը, Ա․ Մամիկոնյանը, Պ․ Արաքսյանը, Գ․ Ավետյանը և ուր․։ 1880-ական թթ․ հայ թատրոնի հենքի վրա Համլետի, Օթելլոյի, Լիր արքայի դերակատարումներով (Շեքսպիրի նույնանուն ողբերգություններում) բարձրացել է հանճարեղ ող